Շիրակի մարզի 29 գյուղական բնակավայրերում կիրականացվի համայնքների զարգացման և հզորացման դրամաշնորհային ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+25.09 oC

Շիրակի մարզի 29 գյուղական բնակավայրերում կիրականացվի համայնքների զարգացման և հզորացման դրամաշնորհային ծրագիր

19:50 15.07.2021

Գյուղական կոլորիտային միջավայր էր այսօր ստեղծվել  Գյումրիի կենտրոնում։ Խոտի հակերից պատրաստված նստարաններն ու բազմոցները ձևավորված  էին  շիրակյան ալպիական  դաշտավայրից ու  սարերից հավաքված գույնզգույն ծաղիկներով ու  բույսերով։ Այսպիսի  միջավայրում էլ  տրվեց «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագրի մեկնարկը, որն  Եվրամիության ու Ավստրիական զարգացման գործակալության  նախաձեռնությամբ է  իրականացվում։ Նախատեսվում է  իրականացնել համայնքների հզորացման ու զարգացման հեռանկարային ծրագրեր։

«Գյուղերում ապրող մարդիկ կարիք ունեն դիմակայության և ինքնաֆինանսավորման, նաև բարեկեցության ապահովման խնդիր ունեն, դրա համար էլ հենց այդ ուղղությամբ ենք կատարելու մեր ներդրումները։ Ծրագիրը ներառական բնույթ ունի և  ներառելու է հասարակության տարբեր շերտերի։ Մեր համագործակցությունը Շիրակի մարզի հետ սկսվել է դեռևս երկրաշարժի տարիներից, դրանից հետո էլ մենք մշտադիտարկումներ են անցկացրել  տարածաշրջանում»,- նշում է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարները։

Ծրագիրն իրականացվելու է մարզի 29 բնակավայրերում, որում ներառված են  երեք խոշորացված համայնքներ ու ևս 4 գյուղեր։ Շահառու բնակավայրերը՝ ըստ ներդրված ինդեքսների գնահատման, խմբավորվել են թույլ, միջին և բարձր զարգացած խմբերի։ Կիրառվել են նաև գնահատման մի քանի այլ  չափորոշիչներ։

«Չափանիշները ենթադրում են, որ էդ տարածքներում  լինի 10-15 հազար բնակչություն։ Էդ չափանիշը ենթադրում է, որ քաղաքային համայնք չլինի, քանի որ սա գյուղերի զարգացման ծրագիր է։Համայնքը պետք է ունենա որոշակի մշակութային ուղղվածություն, պատմություն։ Այս ամենը հաշվի առնելով էլ մենք ընտրեցինք Ամասիա և Աշոցք խոշորացված համայնքները, որոնք ներառում են 21 բնակավայրեր, ինչպես նաև Անի խոշորացված համայնքից 4 բնակավայր ու Լեռնակերտ, Հառիճ, Պեմզաշեն ու Նահապետավան գյուղերը»,- նշում է LEAD4 Shirak  ծրագրի ղեկավարի տեղակալ Հուսիկ Սարգսյանը։

Համայնքներում ստեղծվող  աշխատանքային ակտիվ խմբերում ներառված բնակիչներն ու համայնքների ղեկավարները կստանան  զարգացման ծրագրեր կազմելու և ներկայացնելու գիտելիքներ ու հմտություններ։ Ավստրիական զարգացման գործակալությունը տրամադրել է շուրջ չորսուկես միլիոն եվրո դրամաշնորհ, գյուղերում կստեղծվի 50 աշխատատեղ, և նորարարական գաղափարները կայուն եկամտաբերության  ապահովման միջոց կդառնան։

« Մենք ինչ ունենք՝ Շիրակի դաշտավայր, որը ավանդական հատիկային և կարտոֆիլագործության ամենալավ ալտերնատիվներից մեկն է, սա շատ մեծ պոտենցիալ է իհարկե, բայց ինչ երաշխիք, որ հատկապես միայն այդ երկու կուլտուրաներն են, որ կարելի է Շիրակի  դաշտավայրում աճեցնել, և չի կարելի մի նոր բան, մի նոր մշակաբույս ներդնել, որը կրկնակի ու եռակի եկամտաբեր, ավելի արդյունավետ կլինի գյուղացիների համար։ Մենք գոնե պիտի փորձենք։ Այս ծրագիրը մեր համայնքներին տալիս է այդ հնարավորությունը»,- նշում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը։

Այս ծրագրում առանցքային են բնապահպանական բաղադրիչը և կանանց ներգրավվածության ապահովումը։ Մինչև տարեվերջ շահառու համայնքներում կավարտվեն մոնիթորինգային աշխատանքները, իսկ 2022 թվականից, ըստ ներկայացված ծրագրերի, կհայտարարվեն դրամաշնորհների մրցույթները, որոնց շրջանակներում յուրաքանչյուր ծրագրի համար կտրամադրվի 2000-ից մինչև 20 հազար եվրո գումար։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

16:52 03.05.2025

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Մայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

16:42 03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

16:34 03.05.2025

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

16:30 03.05.2025

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել

16:25 03.05.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես […] ...

Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետ

16:17 03.05.2025

Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոցում: «Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP