14:38 06.08.2021
Ազգային ժողովը 2021թ. օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան, որը վարում էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Անցնելով օրենսդրական գործունեությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ նախաձեռնողի առաջարկով արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 42-րդ հոդվածի 1-ին և 60-րդ հոդվածի 2-րդ մասերով «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովը քննարկելու է հատուկ ընթացակարգով: Առաջարկվել է օրինագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների և գլխադասային հանձնաժողովի եզրակացության ներկայացման համար սահմանվել է առնվազն 3-ական ժամ: Առաջարկվել է հարցի քննարկումը շարունակել ժամը 13:00-ին:
Խորհրդարանն ընդունել է որոշումը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը:
«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը ներկայացրել ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյանը: Գլխադասային՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:
««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ստացել էր դրական եզրակացություն:
Քվեարկության արդյունքում՝ 27 կողմ ձայնով օրենքն ընդունվել է:
Օրակարգի հաջորդ հարցը ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումն էր: Նախագիծը լիազորված էր ներկայացնելու ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վ. Առաքելյանը: Արժանանալով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը՝ 27 կողմ ձայնով խորհրդարանն օրենքն ընդունել է:
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Ա. Թովմասյանի ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի կողմից ստացել էր դրական եզրակացություն: Խորհրդարանը օրինագիծը միաձայն ընդունել է որպես օրենք:
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: Հանձնաժողովի նիստում հնչեցված առաջարկն ընդունվել և ներառվել է օրինագծում:
Օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում արժանացել էր դրական եզրակացության: 27 կողմ քվեով այն ընդունվել է որպես օրենք:
Այնուհետև նստաշրջանի աշխատանքները շարունակվել են ժամը 13:00-ին և 2-րդ ընթերցմամբ ներկայացվել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը: ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյանը նշել է, որ գլխադասային հանձնաժողովի նիստում «Արդարություն» խմբակցության կողմից եղել է առաջարկ՝ օրինագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հուլիսի 8-ը փոխարինել օգոստոսի 6-ով: Առաջարկն ընդունվել է: Արժանանալով պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը՝ խորհրդարանը 27 կողմ ձայնով օրենքն ընդունել է:
09:20 20.08.2025
Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայնՄոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...
09:10 20.08.2025
Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ ԱրշավինՌուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...
09:00 20.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...