08:21 07.08.2021
ԱՄՆ-ում բնակչության կեսը լիարժեք պատվաստվել է կորոնավիրուսային վարակի դեմ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան՝ COVID-19-ի վերաբերյալ տվյալների բաժնի տնօրեն Սայրուս Շահփարն իր թվիթերյան էջում։
Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ ավելի քան 165 մլն մարդ ստացել է Moderna-ի կամ Pfizer-ի պատվաստանյութի երկու դեղաչափ կամ մեկ դեղաչափով կիրառվող Johnson & Johnson-ի պատվաստանյութ։
Այսպիսով, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է քաղաքացիների 58․4 տոկոսը, կամ 193 764 457 մարդ, երկու դեղաչափերը ստացել է կամ լիարժեք պատվաստվել 50 տոկոսը (165 918 256 մարդ)։
Վերջին մեկ օրում երկրում ի հայտ է բերվել կորոնավիրուսով վարակման 120 173 նոր դեպք, մահացել է 700 մարդ։ Ընդհանուր առմամբ պանդեմիայի մեկնարկից մինչ օրս գրանցվել է հիվանդության 35 530 951 դեպք, մահացել՝ 613 658 մարդ։
Պատվաստումների ամենացածր ցուցանիշներն ունեն Ֆլորիդան, Տեխասը, Միսսուրին, Արկանզասը, Լուիզիանան, Ալաբաման և Միսսիսիպին։ Հենց այդ նահանգներին է բաժին ընկնում վերջին շաբաթվա ընթացքում վարակման նոր դեպքերի և հոսպիտալացումների կեսը։
20:15 20.08.2025
Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...
20:07 20.08.2025
Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԲուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...