15:34 09.08.2021
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները հանրապետության ամբողջ տարածքում անցած շաբաթվա ընթացքում իրականացրել են ուժեղացված ծառայություն:
2021 թվականի օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 939 զանգ, որից 28-ը հրդեհների վերաբերյալ: Հրդեհավտանգ շրջանում հրշեջ փրկարար մասի բոլոր պահակախմբերն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Հրդեհների մեծ մասը՝ շուրջ 24 կանչ, բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, մեկը՝ տրանսպորտում: Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքում այրվել է մեկ բնակելի տուն, հրդեհի ևս 2 դեպք բռնկվել է աղբանոցում:
Շաբաթվա ընթացքում սակրավորական ջոկատները հանրապետության բոլոր բնակավայրերում և հարակից անտառային գոտիներում իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 3 պայթուցիչ, ականանետի 2 ական, կասետային 16 ռումբ, թնդանոթի մեկ արկ և ավիացիոն 1 ռումբ:
Յոթ օրվա ընթացքում գրանցվել է կենցաղային բնույթի 25 կանչ, սոցիալ կենցաղային՝ 32 պատահար: Բոլոր ահազանգերով փրկարարները կանչի վայր են մեկնել և օգնություն ցուցաբերել բնակչությանը:
Շաբաթվա ընթացքում փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խմբերն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացրել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքներ: Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է 1631 աճյուն:
Որոնումներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
09:20 20.08.2025
Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայնՄոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...
09:10 20.08.2025
Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ ԱրշավինՌուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...
09:00 20.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...