Բարձրաստիճան պաշտոնատար անձինք այցելել են ոստիկանության ՊՊԾ գունդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+31.09 oC

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք այցելել են ոստիկանության ՊՊԾ գունդ

16:48 09.08.2021

Օգոստոսի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, ոստիկանության պետի տեղակալներ Կամո Ցուցուլյանը, Վարդան Մովսիսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և այլ պաշտոնատար անձինք այցելել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդ։ Այցի նպատակն էր ծանոթանալ նոր ձևավորված պարեկային ծառայության ավտոմեքենաների տեխնիկական հագեցվածությանը։

Պարեկները հյուրերին ներկայացրել են ծառայողական մեքենաներում առկա հատուկ միջոցները՝ նշելով յուրաքանչյուրի կիրառման անհրաժեշտությունն ու նշանակությունը կոնկրետ իրավիճակներում։ Ընդգծվել է, որ մեքենաների տեխնիկական հագեցվածությունը բարձրորակ և արդյունավետ ծառայություն մատուցելու գրավականն է։ Այս համատեքստում հատուկ ուշադրության են արժանացել ծառայողական մեքենաներում առկա համակարգիչները, որոնցով պարեկները կապ են հաստատում նոր ձևավորված օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, ստանում հրահանգներ, կարճ ժամկետում կատարում տրանսպորտային միջոցների և անձանց նույնականացում։

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին դրական է գնահատել կատարված աշխատանքը։

Ներկաները քննարկել են ծառայության կատարելագործման, ինչպես և Լոռու և Շիրակի մարզերում առաջիկայում ստեղծվելիք պարեկային ծառայության հետ կապված հարցեր։

Այցելության ավարտին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հանդիպել է պարեկներին։ Քննարկվել են գործնականում ծագող խնդիրներ, առաջ են քաշվել դրանց արդյունավետ լուծման տարբերակներ։ Ոստիկանության պետը պարեկներից պահանջել է ծառայությունն իրականացնել սրտացավ ու բարձր պատասխանատվությամբ՝ նպաստելով հասարակություն-ոստիկանություն կապի ու փոխվստահության ամրապնդմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AP. Նևադայի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

21:47 28.07.2025

AP. Նևադայի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Նևադա նահանգի Ռենո քաղաքի խաղատանը: Մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Նրա խոսքով՝ մի քանի մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։ Կրակողը ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Դեռևս տեղեկություններ չկան միջադեպի պատճառների, ինչպես նաև զոհերի ճշգրիտ թվի և առողջական վիճակի մասին։ ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:34 28.07.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Մաշտոցի պող. 2, 4, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 16, 18, 20, 36, 38, 40, 40ա շենքեր և […] ...

Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

21:25 28.07.2025

Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երրորդ արդյունավետ գործողությունն է գրանցել ՌՊԼ 2025/26 մրցաշրջանում անցկացրած երկրորդ խաղում: «Լոկոմոտիվի» դեմ 2-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» պարտվել է 1-2 հաշվով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին տանտերերից հաշիվը կրճատել է հարձակվող Մոզես Կոբնանը։ Նա գլխի հարվածով գնդակը դարպասն է ուղարկել Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո: […] ...

ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին

21:14 28.07.2025

ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին

Քրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին, այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի: ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ […] ...

Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը

21:00 28.07.2025

Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը լուծվել է իր միջամտությունից հետո։ «Ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ նախագահի միջամտությունից հետո երկրները համաձայնության են եկել հրադադարի և խաղաղության շուրջ», – նշել է քաղաքական գործիչը։ Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ ինքը հանձնարարականներ է տվել այս երկրների հետ […] ...

«Ինտեր Մայամին» չի կարողացել հաղթել առանց Մեսսիի

20:50 28.07.2025

«Ինտեր Մայամին» չի կարողացել հաղթել առանց Մեսսիի

Ամերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 25-րդ տուրում սեփական հարկի տակ 0-0 հաշիվն է գրանցել «Ցինցինատիի» դեմ հանդիպմանը: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմից որակազրկման պատճառով խաղը բաց են թողել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան: Մայամիի թիմը 22 խաղից հետո 42 միավորով 8-րդն է, «Ցինցինատին»` 25 հանդիպումից հետո 49 միավորով 2-րդը: ...

BACK_TO_TOP