14:33 10.08.2021
Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներ ղեկավարների ու բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացել եմ բնակչության տարբեր իրավունքների պաշտպանության իրավիճակին, իրավունքների իրացման հնարավորություններին և առկա խնդիրներին:
Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Մարտունու շրջանի վերանշյալ համայնքները՝ մասնավորապես Նոր շեն, Հացի, Ավդուռ, Մյուրիշեն բնակավայրերը, հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի անմիջական նշանառության տակ, և այդ համայնքների հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը սպառնալիք է համայնքների բնակչության ֆիզիկական և հոգեկան անվտանգության համար՝ մասնավորապես հաշվի առնելով Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակավայրերը դիտավորյալ թիրախավորելու վարքագիծը: Ուստի՝ անհրաժեշտ է ձեռնարկել գործողություններ՝ խաղաղ բնակչության անվտանգային իրավիճակը բարելավելու՝ մասնավորապես ադրբեջանական զինված ուժերի հենակետերը խաղաղ բնակավայրերի հարևանությունից հեռացնելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Համայնքների հարևանությամբ ադրբեջանական հենակետերի առկայությունը լուրջ խնդիրներ է հարուցում նաև գյուղացիների զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար: Այդ խնդիրներն արտահայտվում են տարբեր ձևերով՝ մի դեպքում գյուղացիներն, անվտանգության նկատառումներից ելնելով, զերծ են մնում իրենց պատկանող հողատարածքների մշակումից, մյուս դեպքում կորուստներ են ունենում անասնապահությամբ զբաղվելու ընթացքում, երբ խոշոր եղջերավոր կենդանիները անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Նման դեպքեր գրանցվել են գրեթե բոլոր համայնքներում:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետք է գործադրվեն բոլոր ջանքերը համայնքային բնակչության կյանքի որակի և անհրաժեշտ կենսապայմանների բարելավման ուղղությամբ՝ ի թիվս այլ հարցերի հատուկ ուշադրություն հրավիրելով Նոր շեն, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներում խիստ արտահայտված ջրամատակարարման հետ կապված խնդիրներին: Նշված համայնքները գրեթե ամբողջությամբ ջրազրկված են:
Հանդիպումների ընթացքում հավաքագրված խնդիրները Պաշտպանի կողմից ներկայացվելու են պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ հստակ և գործնական քայլերի ձեռնարկմանը»,- գրել է Ստեփանյանը:
09:20 20.08.2025
Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայնՄոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...
09:10 20.08.2025
Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ ԱրշավինՌուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...
09:00 20.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...