07:24 13.07.2018
Բրիտանական Ուիլթշիր կոմսության ոստիկանությունը հայտնել է Սոլսբերիի «Zizzi» ռեստորանում 30-ամյա տղամարդու հետ տեղի ունեցած միջադեպի մասին։ Հենց այդ նույն ռեստորանում են մարտին եղել կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլյան։
Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքի վայրում աշխատում են մասնագետները, ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ։
Միջադեպից մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ մարտին նախկին ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը հայտնաբերվել էին բրիտանական Սոլսբերիի առևտրի կենտրոններից մեկի մոտ` նստարանին անգիտակից ընկած։ Նրանք վերջերս են դուրս եկել կոմայից և սկսել են ապաքինվել։
Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին Սկրիպալներին նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով թունավորելու մեջ։ Մոսկվան հերքում է մեղադրանքները։
10:55 22.08.2025
21 թուփ կանեփ, մեկ ու կես կիլոգրամ մարիխուանա. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փարաքարի Մանթաշյան փողոցում փաստացի բնակվող մի տղամարդ աճեցնում է կանեփ և պահում մարիխուանա: Օգոստոսի 14-ին տեղեկությունը ստուգվեց: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։ Բակում հայտնաբերվեց կանեփի 21 թուփ և մարիխուանայի նմանվող մեկուկես կիլոգրամ զանգված։ Տանտերը հայտնեց, որ այդ ամենն […] ...
10:50 22.08.2025
Լուլա դա Սիլվան հերքել է իր կրկնօրինակների և կլոնավորման մասին լուրերըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կարծում է, որ իր քաղաքական մրցակիցները միտումնավոր տարածում են կեղծ տեղեկատվություն՝ իրեն վարկաբեկելու համար։ «Մեր երկրում գործում է իսկական ստի գործարան։ Օրինակ՝ կան կեղծ պնդումներ, որ ես արդեն մահացել եմ։ Որ ես իրականում կլոն եմ։ Մյուս օրը ես վազքով բարձրանում էի նստավայրի աստիճաններով, որից հետո ասացին, որ դա […] ...
10:40 22.08.2025
ԱՄՆ-ը կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ երկու շաբաթվա ընթացքում․ ԹրամփՄիացյալ Նահանգները կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ մոտ երկու շաբաթվա ընթացքում, եթե որոշի, որ խաղաղ կարգավորման հասնել հնարավոր չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նրան հարցրել են, թե արդյոք Ուկրաինայում խաղաղություն կլինի. «Ես ձեզ կտեղեկացնեմ։ Ես կասեի, որ երկու շաբաթվա ընթացքում մենք այս կամ […] ...
10:35 22.08.2025
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանըՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ-ից։ «Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի […] ...
10:30 22.08.2025
Անձինք նյութապես շահագրգռել են ՀՀ տարբեր մարզերի բնակիչներին՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակովՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռել […] ...
10:25 22.08.2025
ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 13 ընկերությունԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով 1 անհատի, 13 ընկերության և 8 տանկերների։ ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ սահմանափակումները կիրառվել են Հունաստանի քաղաքացի Անտոնիոս Մարգարիտիսի նկատմամբ, որը, ենթադրաբար, «մի քանի տարի շարունակ նպաստել է իրանական նավթի և նավթամթերքի մատակարարմանը»։ Պատժամիջոցների ցանկում են նաև Չինաստանում, ԱՄԷ-ում և Մարշալյան կղզիներում գործող […] ...