12:34 11.08.2021
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են կանխամտածված սնանկության քրեական գործերով կայացվող դատական ակտերը՝ նշված հանցագործության դեպքերով քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի դիսպոզիցիայում որպես կանխամտածված սնանկության հանցակազմի հատկանիշ օգտագործվող «անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը» ձևակերպումը բավական անորոշ է, ինչը խոչընդոտում է այդ դեպքերի բացահայտմանը և քրեական պատասխանատվության իրացմանը: Հստակեցված չէ, թե որոնք են այն հանգամանքները, իրավաբանական փաստերը, որոնք կարող են որակվել որպես անվճարունակության հատկանիշներ: Իրավական այս անորոշության պատճառով դատարանները կայացնում են արդարացման դատական ակտեր:
Օրինակ, դատարանում ավարտված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի և 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննված մի քրեական գործով կայացվել է արդարացման դատավճիռ և ամբաստանյալն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով այն դեպքում, երբ վերջինս նախաքննական իր ցուցմունքներում լիովին ընդունել էր մեղավորությունն ու տվել խոստովանական ցուցմունքներ:
Չնայած, ամբաստանյալն ընդունել էր մեղավորությունը, սակայն պատճառաբանել էր, որ ակտիվներն ուղղել է ունեցած վարկային պարտավորությունների մարմանն ու ընտանիքի կարիքները հոգալուն: Նշանակված լրացուցիչ փորձաքննությամբ հերքվել է պատճառաբանությունը և հաստատվել, որ ՍՊԸ տնօրենն իր վարկային բոլոր պարտավորությունները մարելուց հետո, ունեցած ակտիվների հաշվին կարող էր մարել նաև հարկային պարտավորությունները:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալը հրաժարվել է նախաքննական ցուցմունքներից ու չի ընդունել մեղքը՝ հայտնելով, որ չի ունեցել բավարար դրամական միջոցներ գոյացած հարկային պարտավորությունները մարելու համար:
Կայացրած դատավճռի մեջ դատարանն արձանագրել է, որ նա չի գնացել կանխամտածված սնանկության ու չի խուսափել հարկերը վճարելուց, այլ ընկերությունում առաջացել են ֆինանսական դժվարություններ, որոնցով պայմանավորված՝ ամբաստանյալը չի կարողացել գումարներն ուղղել հարկային պարտավորությունների մարմանը: Այդ նպատակով գրավադրել է իր և բարեկամների բնակարանները, իսկ ստացված դրամական միջոցներն էլ ուղղել է վարկային պարտավորությունների մարմանը:
Կանխամտածված սնանկության հանցակազմում տեղ գտած անորոշ ձևակերպումներից, դրանց սուբյեկտիվ մեկնաբանություններից խուսափելու խնդիրը լուծելու նպատակով ուսումնասիրվել է նաև միջազգային պրակտիկան և մի քանի երկրների քրեական օրենսդրությունը: Արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ հանցակազմերի դիսպոզիցիաները, որպես կանոն, նախատեսում են կոնկրետ գործողություններ, որոնց դիտավորյալ կատարման դեպքում միայն անձը ենթակա է քրեական պատասխանատվության:
Ելնելով վերոշարադրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածը լրացման ենթարկելու օրինագծի առաջարկություն, որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:
Ըստ այդմ՝ ՀՀ դատախազությունն առաջարկել է նշված հոդվածում որպես անվճարունակության հատկանիշներ սահմանել հաշվեկշռում առկա կամ սեփականության իրավունքով պատկանող գույքի դիտավորյալ ոչնչացումը, վնասումը, ակնհայտ անշահավետ, կեղծ, շինծու գործարքներ կնքելը, ակնհայտ անհիմն նվիրատվությունը, պահանջի ակնհայտ անհիմն ներումը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, գույքը ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառելը, ծառայությունը կամ աշխատանքն ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցելը, ուրիշի պարտքը սեփականը դարձնելը, միջոցները ոչ նպատակային օգտագործելը, ակտիվների նվազեցումը:
Նման կարգավորումը հնարավորություն կտա այս ուղղությամբ վարվող քրեական քաղաքականությունը դարձնել առավել կանխատեսելի, արդարադատության իրականացումը՝ առավել արդյունավետ՝ ինչպես նախաքննական մարմինների և դատարանների կողմից ձեռք բերված ապացույցների ճիշտ գնահատման, այնպես էլ հանցագործություն կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու և այդ կերպ նաև նրանց գործողություններից տուժողների իրավունքների պաշտպանության առումով:
10:40 20.08.2025
Չինաստանի բանակը Հաղթանակի շքերթում կցուցադրի հրթիռներ, նոր տանկեր և անօդաչու համակարգերՉինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (ԺԱԲ) կցուցադրի հիպերձայնային հրթիռներ, նոր տանկեր և անօդաչու համակարգեր Չինաստանի մայրաքաղաքում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ, որը նվիրված է ճապոնական ագրեսիայի դեմ Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմում և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Այս մասին հայտարարել է զորահանդեսի անցկացման ղեկավար աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ, ՉԺՀ Կենտրոնական ռազմական հանձնաժողովի միացյալ շտաբի օպերատիվ վարչության պետի […] ...
10:35 20.08.2025
Թրամփը պնդել է, որ Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել չորս շաբաթումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թեհրանը կկարողանար միջուկային զենք մշակել չորս շաբաթվա ընթացքում, եթե ԱՄՆ-ը չռմբակոծեր իրանական միջուկային օբյեկտները։ «Ի դեպ, կարծում եմ՝ նրանք միջուկային զենք կունենային չորս շաբաթվա ընթացքում», – օգոստոսի 19-ին ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։ Ամերիկայի նախագահը իրեն […] ...
10:30 20.08.2025
Վենեսուելայի ԱԳՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ին Լատինական Ամերիկայում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող վտանգի մեջՄիացյալ Նահանգները սպառնում է Վենեսուելայում և Լատինական Ամերիկայի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ասվում է Բոլիվարյան Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ գերատեսչության ղեկավար Իվան Գիլ Պինտոյի Telegram ալիքում։ «ԱՄՆ վարչակազմը դիմում է սպառնալիքների և զրպարտության՝ մեղադրելով Վենեսուելային թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, ինչը ցույց է տալիս Վաշինգտոնի քաղաքականության անհամապատասխանությունն ու ձախողումը տարածաշրջանում», – նշում է Արտաքին […] ...
10:20 20.08.2025
Սիրիայի արտգործնախարարը Իսրայելի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերըՍիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին օգոստոսի 19-ին Փարիզում բանակցություններ է վարել իսրայելական պատվիրակության հետ, որոնք նվիրված էին Աս-Սուվեյդա հարավային նահանգում իրավիճակի լիցքաթափմանը, հաղորդում է SANA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդական ջանքերի արդյունքում: «Կողմերը քննարկել են Սիրիայի հարավում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված համաձայնագրերը, ինչպես նաև Գոլանի […] ...
10:10 20.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:05 20.08.2025
Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանըԼիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը։ Այս մասին հաղորդում է բրիտանական Goal.com-ը: 38-ամյա ֆուտբոլիստն այս նշաձողին հասել է 1116 խաղում: Արգենտինացի հարձակվողը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ էր վերադարձել «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: ...