00:03 18.08.2021
Հանրակրթության չափորոշչի փոփոխությունը ոչ միայն առարկայական ծրագրերի, այլ նաև գնահատման համակարգի, ուսուցչի աշխատանքի կառուցվածքի և ըստ այդմ՝ տարիֆիկացիայի կազմման փոփոխություններ է ենթադրում։ Փոփոխություններ են իրականացվում նաև դպրոցների ֆինանսավորման մոտեցման մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Այս փոփոխությունները նույնպես փորձարկվելու են այս սեպտեմբերից Տավուշի մարզի 2, 5, 7, 10-րդ դասարաններում։
Նախարարության կայքում ներկայացրել ենք փորձարկման համար նախատեսված ուսումնական պլանը, գնահատման կարգը, տարիֆիկացիոն պլանների կազմման առանձնահատկությունները։
Մասնավորապես, ուսուցչի դրույքաչափի համար փորձարկվելու է հետևյալ մոտեցումը.
փորձարկվող տարրական դասարանում ուսուցչի մեկ դրույքաչափը՝ 22 ժամը կազմված է շաբաթական 18 դասավանդվող ժամերից և 4՝ գնահատման համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու համար նախատեսված ժամից՝ հաշվի առնելով միավորային գնահատման բացակայությունը և ոչ միավորային գնահատման համար պահանջվող աշխատանքի ծավալը։ Հիմնական և ավագ դասարաններում համամասնությունը դառնում է 20+2: Այս փոփոխությունը նպատակ ունի կրճատել ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ ժամանակ հատկացնելով ուսուցչի կողմից դասերի պլանավորման, գնահատման աշխատանքների համար։
Կարևոր փոփոխություն է փորձարկվող դասարանները առավելագույն ժամաքանակներով ֆինանսավորելու սկզբունքը, ինչը հնարավորություն է տալիս ներառել ընտրովի բաղադրիչը, ֆինանսավորել նախագծային աշխատանքների ղեկավարումն ու իրականացումը, որը, հիշեցնեմ, պարտադիր է 7-րդ դասարանից սկսած։
Ավագ դասարաններում, միասնական մոտեցում դրսևորելով առանձին գործող ավագ դպրոցների և միջնակարգ դպրոցների նկատմամբ, ներդրվել է անհատականացված դասացուցակի հիման վրա առարկայական խմբեր ձևավորելու և ըստ այդ տարիֆիկացիոն ցուցակները կազմելու սկզբունքը։Սա պետք է հնարավորություն տա սովորողներին ձևավորել իրենց մասնագիտական նախասիրություններին առավել համապատասխանող դասացուցակ։
Այս և մյուս մանրամասները հասանելի են հրապարակված հրամաններում՝
https://escs.am/…/805e398c0963ca01d352a63e4202d4d9.pdf
https://escs.am/…/0dea5db3b3b95351c6ce1eaf3303715a.pdf
https://escs.am/…/e37df876e6bba3f0360872072bafe0b3.pdf
09:12 22.06.2025
ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվելԻրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը որևէ ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերել Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Մենք անմիջապես իրականացրեցինք անհրաժեշտ ստուգումներ՝ հարձակման ենթարկված օբյեկտների տարածքում ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հայտնաբերման նպատակով։ Բնակչության համար սպառնալիք չկա», -ըստ Իրանի պետական IRNA լրատվական գործակալության՝ ասել է կարգավորող մարմինը: ...
09:05 22.06.2025
ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում Իրանում լրացուցիչ թիրախներ ոչնչացնել. ԹրամփՄիացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի րոպեի ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձում՝ կապված Իրանին հասցված հարվածների հետ։ «Եթե խաղաղությունը արագ չհաստատվի, մենք կհարձակվենք այլ թիրախների վրա ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարող է ոչնչացվել մի քանի րոպեի ընթացքում», […] ...
08:56 22.06.2025
ԱՄՆ-ը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի գործողության մասին: «Մենք ավարտեցինք շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային օբյեկտի դեմ, ներառյալ՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի»,- Truth Social սոցցանցի իր էջում գրել է նա: Ըստ ԶԼՄ-ների՝ Թրամփի վարչակազմը նախօրոք տեղեկացրել է Իսրայելին՝ Իրանին հասցվելիք հարվածի մասին: Թրամփն ավելի ուշ ամերիկյան հարվածները իրանական […] ...
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...