18:00 13.07.2018
Նոր թատերական նախագիծ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Աճեմյանցիները նախապատրաստվում են նոր թատերաշրջանին, տեղեկացնում է SHANTNEWS-ի թղթակիցը:
Պրեմիերան լինելու է Ալեյն Ռեյնո Ֆուրտոնի «Խելահեղ պատմություններ» պիեսը, որը Գյումրիի թատրոնի դերասանները խաղացել են նաև 2016 թվականին: Նոր բեմադրվողը իր հանգուցալուծումներով ու մոտեցումներով տարբերվելու է նախորդից։ Իսկ աճեմյանցիների հետ համատեղ խաղում են դերասաններ Հրանտ Թոխատյանն ու Ռոզի Ավետիսովան:
«Յուրաքանչյուր դերասանի համար պատիվ կլինի Գյումրիի թատրոնի բեմում խաղալը, ու ես մեծ ուրախությամբ համաձայնությունս տվեցի, հիմա սկսել ենք փորձերը»,-ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:
«Խաղալ Գյումրիի պատմական թատրոնում մեծ պատիվ է, հատկապես որ խաղալու եմ Թոխատյանի և աճեմյանցիների նման պրոֆեսիոնալ դերասանների հետ, դերս բավական համարձակ կերպար է, կարծում եմ՝ հանդիսատեսին այն դուր կգա, այս ներկայացումն էլ բավական հետաքրքիր գործողություններով է, մնում է սպասել պրեմիերային»,- ասաց դերասանուհի Ռոզի Ավետիսովան:
SHANTNEWS.AM-ի հետ զրույցում թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը նշել է, որ դերասանների հետ համատեղ ներկայացումներով հանդես գալը աճեմյանցիների համար նոր քայլ չէ. դրամատիկականում են խաղացել ինչպես ՀՀ ժողովրդական արտիստներ, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս թատրոնների ճանաչված դերասաններ:
«Դուք հիշ՞ում եք, Վարդուհի Վարդերեսյանից սկսվել է այն ավանդույթը, որ մեր թատրոնում հրավիրում ենք ճանաչված դերասանների խաղալու մեր ներկայացումներում, սա օգնում է թատրոնին. յուրաքանչյուր նոր ներկայացման մեջ նոր դերասանի ներմուծումը տալիս է նոր մեկնաբանություն, նոր խնդիր, առավել ևս, որ ստեղծագործական խմբի համար հետաքրքիր է աշխատել նոր դերասանների հետ»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը:
Ներկայացումը սիրո, հանդուրժողականության ու համերաշխության մասին է։ Խելահեղ պատմություններ դրամատիկականի խաղացանկում եղել է, հիմա ոչ թե հինը նորից են խաղում, այլ նոր մոտեցումներով ու հանգուցալուծումներով է ներկայացվում:
Պիեսում շոշափվող թեման ճանաչված պրոֆեսորի և անառակների անհասկանալի կապն է: Որտեղ մեկ վայրկյանում պրոֆեսորի խաղաղ կյանքը գլխիվայր փոխում են այդ կանայք:
Ռեժիսորը նոր հանգուցալուծում է տվել պիեսին, եթե նախկին ներկայացումն ավարտվում էր, ճանաչված պրոֆեսորի միայնությամբ. նա մնում էր նորից մենակ, կյանքն էլ՝ տխուր ու առանց խրախճանքների, ապա այստեղ բոլորովին այլ է. փոփոխված իրողությունները ազդեցություն են թողել մշակութային կյանքում ևս:
Սիրո, հանդուրժողականության մթնոլորտում կյանքի խելահեղ պատմությունները այլ ընթացք են ստանում բեմում: Փոփոխություններով ու լավատեսական նոտայով պիեսը Գյումրիում կխաղան սեպտեմբերին, ավանդույթի համաձայն՝ նոր ներկայացմամբ կհայտարարվի թատերաշրջանի բացումը:
16:01 13.08.2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և […] ...
15:48 13.08.2025
Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբԵվրոպացի առաջնորդները ցանկանում են հասնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շուտով կխոսեմ եվրոպացի առաջնորդների հետ։ Նրանք հիանալի տղաներ են, ովքեր ցանկանում են համաձայնության գալ», – գրել է նա Truth Social-ում չորեքշաբթի օրը՝ Ուկրաինայի խաղաղության հարցով եվրոպացի առաջնորդների հետ առցանց գագաթնաժողովից առաջ։ Չորեքշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ, կկայանա […] ...
15:29 13.08.2025
Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆՌուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...
15:22 13.08.2025
Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 13.08.2025
Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալԱրման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...