Բոլիվիայի նախկին նախագահը բանտում ինքնասպանության փորձ է արել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+30.09 oC

Բոլիվիայի նախկին նախագահը բանտում ինքնասպանության փորձ է արել

22:14 22.08.2021

Բոլիվիայի նախկին նախագահ Ժանին Անիեսը, ով ձերբակալված է պետական հեղաշրջման գործով, փորձել է բանտում ինքնասպան լինել։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով նրա փաստաբաններին։

Անիեսը փորձել է վնասել երակները՝ երեք կտրվածք հասցնելով դաստակին։ Նրան նկատել է բանտային բժիշկը և տեղափոխել բանտին կից հիվանդանոց։ Երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Կաստիլիոյի խոսքով՝ նրա առողջությանը վտանգ չի սպառնում։

Փաստաբաններն Անիեսի հոգեբանական վիճակը գնահատում են ծանր և փորձում նրան ազատ արձակել՝ որպես պատճառ ներկայացնելով առողջական վատ վիճակը։ Ինքնասպանության փորձից մեկ օր առաջ նրան ցեղասպանության մեղադրանք էր առաջադրվել․ այդպես է դատախազությունը որակել 2019 թվականին բողոքի ակցիաների ճնշումը։

Հիշեցնենք, որ Անիեսը եղել է Բոլիվիայի սենատում ընդդիմության առաջնորդը, և 2019 թվականի նոյեմբերին, երբ Բոլիվիայում քաղաքական ճգնաժամ է սկսվել, իրեն հայտարարել է նախագահի պաշտոնակատր մինչ նոր ընտրությունները։ Նա նախագահի տեղը զբաղեցրել է Էվո Մորալեսի հրաժարականի ֆոնին, ով երկիրը կառավարել է 13 տարի։ Մորալեսի կողմնակիցները չեն ընդունել Անիեսին։ Զանգվածային ցույցերն ավարտվել են ճնշմամբ ու 37 մարդու մահով։

2021 թվականի մարտին Անիեսին և նրա վարչակազմի մի քանի անդամի ձերբակալել են պետական հեղաշրջման նախապատրաստման և դրան մասնակցելու համար։ Նրան սպառնում է նաև բողոքի ակցիաների ժամանակ 20 մարդու մահվանը մասնակցություն ունենալու վերաբերյալ մեղադրանքը։ Անիեսը հերքում է մեղադրանքները և պնդում, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.08.2025

SHANTNEWS

«Բորուսիան» մեծ դժվարությամբ է հաղթել Երրորդ լիգայի թիմին

21:54 19.08.2025

«Բորուսիան» մեծ դժվարությամբ է հաղթել Երրորդ լիգայի թիմին

Դորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթել է և դուրս եկել Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ: Դորտմունդցիներն առաջին փուլում հանդիպել են Երրորդ լիգան ներկայացնող «Ռոտ Վայս Էսենի» հետ և հաղթանակ կորզել մեծ դժվարությամբ: ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

21:43 19.08.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Օգոստոսի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գորիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Արմեն Խաչատրյանի, Թումանյանի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Տիգրան Մխիթարյանի, Վարդենիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Վահան Զարոյանի թեկնածությունները։ Քննարկվել են քաղաքական այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյույթում: ...

Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ

21:29 19.08.2025

Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ

Երկար ժամանակ տևած առճակատումից հետո Ֆրանսիան ու Ադրբեջանը հակված են վերսկսել հարաբերությունները մաքուր էջից: Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Փարիզը, հակառակ մինչ այդ արվող հայտարարություններին, վերականգնում է Բաքվի հետ համագործակցությունը նավթային ոլորտում: Ինչո՞ւմ է դրսևորվում այդ համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն տեղեկություններ է հրապարակել, որից պարզ է […] ...

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

21:09 19.08.2025

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

20:48 19.08.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

Oգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...

BACK_TO_TOP