Թալիբները դիմակայության առաջնորդին 4 ժամ են տվել հանձնվելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+30.09 oC

Թալիբները դիմակայության առաջնորդին 4 ժամ են տվել հանձնվելու համար

22:26 22.08.2021

«Թալիբան» արմատական շարժումը, որը վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի ողջ տարածքը, բացառությամբ մեկ նահանգի՝ Փանջշերի, այնտեղի դիմակայության առաջնորդ Ահմեդ Մասուդին 4 ժամ է տվել հանձնվելու համար։ Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։

Թալիբները հայտարարել են, որ իրենց պայմանների չկատարման դեպքում, իրենք կսկսեն գրոհը Փանջշերի վրա, որտեղ գտնվում է Մասուդն ու Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլա Սալեհը։

Նշվում է, որ թալիբների ջոկատները բերված են լիարժեք պատրաստության՝ նահանգի գրավման օպերացիայի անցնելու համար։
Մասուդը թալիբերի դեմ կռված «Հյուսիսային դաշինքի» հանգուցյալ առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի որդին է։

Փանջշերն Աֆղանստանի 34 նահանգներից մեկն է, որն ունի ավելի քան 140 հազար բնակչություն և շատ բարդ ռելիեֆ։ Նահանգում էին տեղակայվել ՆԱՏՕ-ի զորքերի հիմնական ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Թալիբներին չէր հաջողվել զավթել Փանջշերը նաև 25 տարի առաջ, երբ նրանք իշխանության եկան 1996 թվականին․«Հյուսիսային դաշինքի» առաջնորդ Ահմադ Շահ Մասուդը նրանց դիմակայություն էր ցուցաբերել՝ ամրապնդելով ուժերն այդ նահանգում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

SHANTNEWS

22:00 19.08.2025

SHANTNEWS

«Բորուսիան» մեծ դժվարությամբ է հաղթել Երրորդ լիգայի թիմին

21:54 19.08.2025

«Բորուսիան» մեծ դժվարությամբ է հաղթել Երրորդ լիգայի թիմին

Դորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթել է և դուրս եկել Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ: Դորտմունդցիներն առաջին փուլում հանդիպել են Երրորդ լիգան ներկայացնող «Ռոտ Վայս Էսենի» հետ և հաղթանակ կորզել մեծ դժվարությամբ: ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

21:43 19.08.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Օգոստոսի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գորիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Արմեն Խաչատրյանի, Թումանյանի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Տիգրան Մխիթարյանի, Վարդենիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Վահան Զարոյանի թեկնածությունները։ Քննարկվել են քաղաքական այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյույթում: ...

BACK_TO_TOP