22:38 22.08.2021
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն անցել է 286 187 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 10%-ը: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը, փոխանցում է jnews.ge-ն։
675 978 մարդու կամ չափահաս բնակչության ավելի քան 23.7%-ին ներարկվել է պատվաստանյութի միայն մեկ դեղաչափ: Այսպիսով, օգոստոսի 22-ի դրությամբ՝ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 962 165 ներարկում:
Անցած շաբաթվա ընթացքում երկրում միջին հաշվով օրական կատարվել է 25 000 ներարկում: Օգոստոսի 20-ին գրանցվել է ռեկորդային ցուցանիշ` պատվաստվել է ավելի քան 28,5 հազար մարդ: Նախօրեին կատարվել է COVID-19-ի դեմ ավելի քան 23,3 հազար պատվաստում:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել էին մարտի 15-ին՝ աստիճանաբար ընդգրկելով բնակչության ավելի ու ավելի նոր խմբեր: Ազգային արշավը զանգվածային բնույթ էր ձեռք բերել հուլիսի 5-ին:
Այս պահին Վրաստանում Pfizer-ով պատվաստումը թույլատրվում է 16 տարեկանից բարձր անձանց համար: 45 տարեկանից բարձր մարդիկ կարող են ընտրել AstraZeneca-ն, իսկ 18-ից բարձր անձինք` Sinopharm-ը կամ Sinovac-ը: Միևնույն ժամանակ, կարելի է պատվաստվել կամ ամրագրմամբ՝ գրանցվելով Առողջապահության նախարարության կայքում, կամ հերթի տարբերակով:
Ազգային ծրագրի համաձայն՝ Վրաստանի չափահաս բնակչության 60%-ը մինչև 2021 թվականի վերջ պետք է պատվաստվի կորոնավիրուսի դեմ: Փորձագետները կարծում են, որ դա բավական կլինի կոլեկտիվ դիմադրողականության ձևավորման համար:
22:12 19.08.2025
Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համարԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...
21:54 19.08.2025
«Բորուսիան» մեծ դժվարությամբ է հաղթել Երրորդ լիգայի թիմինԴորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթել է և դուրս եկել Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ: Դորտմունդցիներն առաջին փուլում հանդիպել են Երրորդ լիգան ներկայացնող «Ռոտ Վայս Էսենի» հետ և հաղթանակ կորզել մեծ դժվարությամբ: ...
21:43 19.08.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստՕգոստոսի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գորիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Արմեն Խաչատրյանի, Թումանյանի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Տիգրան Մխիթարյանի, Վարդենիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Վահան Զարոյանի թեկնածությունները։ Քննարկվել են քաղաքական այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյույթում: ...
21:29 19.08.2025
Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետԵրկար ժամանակ տևած առճակատումից հետո Ֆրանսիան ու Ադրբեջանը հակված են վերսկսել հարաբերությունները մաքուր էջից: Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Փարիզը, հակառակ մինչ այդ արվող հայտարարություններին, վերականգնում է Բաքվի հետ համագործակցությունը նավթային ոլորտում: Ինչո՞ւմ է դրսևորվում այդ համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն տեղեկություններ է հրապարակել, որից պարզ է […] ...
21:09 19.08.2025
Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունումԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...