13:42 24.08.2021
Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ և Վաշինգտոնում գործող մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ՝ ի դեմս հայկական, հունական, քրդական, հրեական, հնդկական համայնքների, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» և իրավապաշտպան այլ կազմակերպությունների, ԱՄՆ կառավարությունից պահանջում են դադարեցնել ամերիկյան այն տեխնոլոգիաների արտահանումը, որոնք օգտագործվում են թուրքական ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքերի) արտադրության մեջ, և առհասարակ հետաքննել Թուրքիայի անօդաչուների ծրագրի ապակայունացնող դերակատարումը տարածաշրջանում:
Հայ և հույն ակտիվիստների կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ մահաբեր «Բայրաքթարների» արտադրության մեջ օգտագործվող ամերիկյան տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային ի վերջո կդադարեցվի:
Խոսքը, հիշեցնենք, թուրքական այն հարվածային անօդաչուների մասին է, որոնք լայնորեն կիրառվել են 2020 թ. Արցախի դեմ պատերազմում՝ հսկայական մարդկային ու նյութական կորուստներ պատճառելով հայկական զինված ուժերին և խաղաղ բնակչությանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը տեղեկացրեց, որ թուրքական դրոնների ծրագրի դեմ Նահանգներում պայքարում են ինչպես հայկական, այնպես էլ հունական, քրդական, հնդկական, հրեական խմբերը, Մերձավոր Արևելքի Ֆորումը (Middle East Forum), «Ի պաշտպանություն քրիստոնյաների» (IDC) կազմակերպությունը, քրիստոնեական և իրավապաշտպան այլ կազմակերպություններ, այլ խոսքով՝ բոլոր այն ուժերը, որոնք շահագրգռված են Թուրքիան շրջապատող ռեգիոններում՝ Արևելյան Միջերկրականում, Կովկասում, Մերձավոր ու Միջին Արևելքում անվտանգության և կայունության հաստատմամբ:
«Սենատոր Մենենդեսը բարձրացրել է այս հարցը Կոնգրեսի լսումների ժամանակ: Առայժմ պատասխան չի ստացել, բայց ամեն դեպքում հարցը բարձրացվել է, որից հետո Պետքարտուղարություն ուղարկվեց Կոնգրեսի 28 անդամների կողմից ստորագրված նամակը, որով կոնգրեսականները կոչ էին անում վարչակազմին հետաքննել թուրքական անօդաչուների ծրագիրը: Եվ սա գնալով մեծ խնդիր է դառնում Վաշինգտոնում»,- ասաց Արամ Համբարյանը:
Շարունակելով թեման՝ Վաշինգտոնում հունական լոբբիի ղեկավար, Առաջնորդության հույն-ամերիկյան խորհրդի (HALC) գործադիր տնօրեն Էնդի Զեմենիդեսը «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց, որ թուրքական անօդաչուների արտադրությունը պետք է դադարեցվի, քանի որ դրանք օգտագործվում են ոչ թե պաշտպանության, այլ հարձակման նպատակով՝ ապակայունացնող դեր խաղալով մի շարք կոնֆլիկտային գոտիներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
Էնդի Զեմենիդեսը անթույլատրելի է համարում թուրքական մարդասպան անօդաչուների արտադրությունն ու տարածումը ոչ միայն զուտ այն պատճառով, որ դրանք ապակայունացնող և քայքայիչ ազդեցություն են ունենում տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա, այլև այն պատճառով, որ դրանց միջոցով Թուրքիան ավելի է հեշտացրել այս կամ այն ռեգիոնում պատերազմ հրահրելը՝ վտանգելով ոչ թե իր զինվորների, այլ այլոց կյանքը:
«Սովորաբար, երբ որևէ երկիր որոշում է պատերազմի գնալ, նախ և առաջ հաշվարկում է, թե ինչքան արյուն և փող է կորցնելու այդ պատերազմում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, անօդաչուներ և սիրիացի վարձկաններ ուղարկելով Արցախյան հակամարտության գոտի, վտանգում էր այլոց, ոչ թե իր զինվորների կյանքը: Եվ երբ ամբողջ աշխարհը դիվանագիտական լուծում էր փնտրում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը կամ Արցախի հարցին՝ Թուրքիան պատերազմ էր հրահրում այնտեղ՝ թքած ունենալով, որ դրա հետևանքով մարդիկ են զոհվում: Երբ քո զինվորների կյանքի համար անհանգստանալու կարիք չկա, այլոց մահը քեզ չի հետաքրքրում: Եվ սա, իմ կարծիքով, թուրքական անօդաչուների հետ կապված ամենամեծ խնդիրներից մեկն է», – «Արմենպրես»-ին ասաց Էնդի Զեմենիդեսը:
Հույն գործիչն ընդգծեց, որ թուրքական անօդաչուները օգտագործվում են ոչ թե կայունացման և հիմնախնդրի դիվանագիտական լուծման հասնելու նպատակով, այլ ընդհակառակը՝ ապակայունացնող դեր են խաղում՝ ավելի սրելով իրավիճակը և բորբոքելով պատերազմի կրակը: Եվ շատ լավ իմանալով Էրդողանի ներքին քաղաքականության հիմնական էությունն ու բնույթը, որն է՝ կոնֆլիկտներ հրահրել այլ երկրների հետ՝ շեղելով մարդկանց ուշադրությունը ներքին խնդիրներից, ակնհայտ է, որ Թուրքիան պարբերաբար կիրառելու է այս մեթոդը:
«Որևէ մեկի հետ խնդիր ունենալու պարագայում կասեն` շատ լավ, եկեք դրոններ ուղարկենք և մարդ սպանենք: Սա պատերազմներ վարելու անարյուն ձև է: Դժբախտաբար, ժամանակակից պատերազմները գնալով նմանվում են համակարգչային խաղերին: Նույնիսկ այստեղ՝ Միացյալ Նահանգներում, բանավեճ կա այդ հարցի շուրջ, որ քանի որ մարտական գործողություններում մարդկանց աստիճանաբար փոխարինում են ռոբոտները, և գնալով նվազում է պատերազմներում մարդկային կորուստների ռիսկը, այդ պատճառով շատերին այլևս չի հետաքրքրում այս կամ այն երկիր զինվորականներ կամ ռազմական ներուժ ուղարկելու հանգամանքը: Ինչևէ, մտածեք Թուրքիայի մասին այդ համատեքստում. նրանք կարող են զինվորների փոխարեն ուղարկել անօդաչուներ և առանց գեթ մեկ մարդկային կյանք զոհելու՝ ռազմական գործողություններ իրականացնել: Ուստի կարծում եմ՝ դա ավելի հավանական է դարձնում պատերազմը: Սա է վտանգը: Եվ դրանք ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական բնույթի զինատեսակներ են: Թուրքիան կիրառել է դրանք Արցախում, Լիբիայում, Սիրիայում և այլուր», – ասաց Վաշինգտոնի հունա-ամերիկյան կազմակերպության ղեկավարը՝ ընդգծելով, որ Թուրքիայի այդ ապակայունացնող վարքագիծը գնալով ավելի ակնհայտ է դառնում Վաշինգտոնում:
Եվ եթե մինչ այդ ամերիկյան քաղաքական վերնախավը հաճախ ստորադասում էր արժեքները քաղաքական այն շահերին, որոնց Թուրքիան ծառայում էր, ապա Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումը, Էնդի Զեմենիդեսի խոսքով, ցույց տվեց, որ Թուրքիան այլևս չի ծառայում այդ շահերին:
«Այժմ մենք ոչ միայն չենք կիսում ֆունդամենտալ արժեքները Թուրքիայի հետ, այլև բախման մեջ ենք ֆունդամենտալ շահերի ոլորտում: Եվ նույնը կարելի է ասել անօդաչուների պարագայում: Մինչ Միացյալ Նահանգները դիվանագիտական լուծումներ է փնտրում Արցախի հարցում՝ Թուրքիան անօդաչուներ է մատակարարում՝ ապակայունացնելով այնտեղ իրավիճակը: Մինչ Միացյալ Նահանգները հանում է իր զորքերը Լիբիայից՝ համաձայն այդ երկրի նոր սահմանադրության պահանջներին, Թուրքիան օտարերկրյա զորքեր է պահում այնտեղ: Մինչ Միացյալ Նահանգները կռվում է «Իսլամական պետության» դեմ՝ Թուրքիան ռմբակոծում է «Իսլամական պետության» դեմ պայքարող քրդերին»,- ասում է Զեմենիդեսը՝ գալով պարզ եզրահանգման՝ ապակայունացնող Թուրքիան ուղղակիորեն հակասում է կայունացման ձգտող Նահանգների շահերին:
Դրոնների խնդիրը, Էնդի Զեմենիդեսի խոսքով, տագնապի երկրորդ ազդանշանն է Վաշինգտոնի համար՝ Ս-400 համալիրների և F-35 կործանիչների հայտնի պատմությունից հետո: Հետևաբար, այդ արտոնությունը, որը Թուրքիան ուներ Միացյալ Նահանգների ռազմարդյունաբերության ոլորտում, պետք է մանրամասն ուսումնասիրվի և հետաքննվի:
Օգոստոսի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 25 անդամ միացել էր կոնգրեսականներ Դեյվիդ Չիչիլինեի և Գաս Բիլիրակիսի՝ Պետքարտուղարությանն ուղղված երկկուսակցական ուղերձին, որով ամերիկացի օրենսդիրները կոչ էին անում կառավարությանը կասեցնել Թուրքիային ամերիկյան անօդաչուների տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերը և պաշտոնական հետաքննություն անցկացնել Թուրքիայի ԱԹՍ-ների ծրագրի ապակայունացնող դերակատարման վերաբերյալ:
19:50 19.08.2025
Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը«Ռեալը» խնդիրներ ունի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններում, հաղորդում է ESPN-ը: Բանակցությունները փակուղի են մտել մի քանի շաբաթ առաջ, երբ բրազիլացու ներկայացուցիչները «Ռեալի» առաջարկի ընդունումը ցանկալի չեն համարել: Վինիսիուսի ներկայացուցիչները հույս ունեին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը բարձրացնել մինչև 20 միլիոն եվրո, որը պարգևավճարներով կհասներ 30 միլիոնի: Սակայն մադրիդցիների առաջարկը կազմել է ընդհանուր 20 միլիոն: […] ...
19:45 19.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Իրանի նախագահի հետՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Նախագահ Փեզեշկիանն իր […] ...
19:38 19.08.2025
Ուկրաինան և ԵՄ-ն չեն քննարկել Կիևի համար 90 միլիարդ դոլարի զենքի գնումըՈւկրաինան և ԵՄ-ն Վաշինգտոնում չեն քննարկել Կիևի համար ԱՄՆ-ից եվրոպական գումարով զենք գնելու հարցը՝ ընդհանուր առմամբ մինչև 90 միլիարդ դոլարի չափով, ինչը Զելենսկին Վաշինգտոնում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ «Վաշինգտոնում կայացած բազմակողմ հանդիպման ժամանակ Ուկրաինան և ԵՄ-ն այս հարցը չեն քննարկել», – […] ...
19:30 19.08.2025
WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները համաձայնության են եկել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ խմբում կներառվեն ազգային անվտանգության խորհրդականներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ը «համակարգող» դեր կխաղա քննարկումների գործընթացում։ Եվրոպացի պաշտոնյաները նաև […] ...
19:22 19.08.2025
Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսըԱշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսը: Իսպանացին եզրափակչում հանդիպել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների հետ, ով 5-րդ գեյմից հետո վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Հաշիվը 5-0 էր` հօգուտ Ալկարասի: Իտալացին նախորդ տարի էր նվաճել Ցինցինատիի հեղինակավոր մրցաշարի տիտղոսը: Մեկ ամիս առաջ Սիներն Ալկարասին հաղթել էր «Ուիմբլդոնի» եզրափակչում: ...
19:16 19.08.2025
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումներ և գործընկերային կապերի […] ...