Արցախակենտրոնացումը պիտի դառնա հայության առաջնահերթությունը. կայացել է Արցախի ԱԺ հատուկ նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Արցախակենտրոնացումը պիտի դառնա հայության առաջնահերթությունը. կայացել է Արցախի ԱԺ հատուկ նիստը

16:17 01.09.2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ սեպտեմբերի 1-ին հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին:

Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, նիստին ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու  Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների  Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը՝ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ:

Մեկ րոպե լռությամբ հարգելով արցախյան 3 պատերազմների նահատակների  հիշատակը ՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ նիստի անցկացման հիմքում ունեցել են հենց նահատակների պատվիրանները:

«Արցախահայության՝  դարերի խորքից եկած ազգային-ազատագրական պայքարի ու մաքառումների հանգրվանը 1988թ. նոր թափ ստացած արցախյան շարժումն էր և հետագայում՝ ուղիղ 30 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պետականության հռչակումը:

Մեր ժողովրդի պատմության շրջադարձային այդ օրը հավաստիացում էր և΄ խորհրդային իշխանություններին, և΄ համայն քաղաքակիրթ աշխարհին, որ արցախցու՝ իր հայրենիքում ապրելու, հարատևելու կամքն անբեկանելի է, լուսավոր ապագայի կերտումը՝ անկասելի:

Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը իր ծանր հետևանքներով լրջագույն մարտահրավեր հանդիսացավ մեր ինքնության ու լինելիության, պետականակերտման շարունակականության գործում»,- իր ելույթում ընդգծել է Արթուր Թովմասյանն:

Նա հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած 2016 թվականի ապրիլյան,  և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավմամբ  2020 թվականի 44-օրյա պատերազմները վերահաստատեցին Արցախն առանց հայերի նրանց անթաքույց ու հեռագնա նենգ մտադրությունները: Ու այս ամենից հետո բանակցային գործընթացներում ներառել Ադրբեջանի կազմում ինչ-որ տեսակի կարգավիճակ տրամադրելու խնդրահարույց հարց, չի տեղավորվում ոչ մի առողջ բանականության մեջ:

«Չնայած հակամարտող կողմերի միջև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տրամագծորեն հակառակ դիրքորոշումներին՝ մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն միտված պատշաճ միջավայրի հաստատմանը:»,-նշել է Արթուր Թովմասյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու  Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Անկախությունը միայն հռչակագիր չէ, միայն Սահմանադրություն չէ, այն առաջին հերթին անկախ ապրելու արժանապատվություն է», – ասել է Արցախի հոգևոր առաջնորդը՝ շեշտելով, որ ժողովուրդը գիտակցաբար է ընտրել այդ ուղին ու բարձր գին է վճարել դրա համար:

«Արցախի հարցը դեռ լուծված չէ, բազմաթիվ հայորդիներ գտնվում են անհայտության մեջ, մեր տնտեսական ,արդյունաբերական զորությունը տկարացել է, և ոչինչ այնպես չէ, ինչպես որ մենք կուզեինք: Բայց մենք է, որ ամեն բան պետք է անենք այս վիճակը փոխելու համար»,-ասել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսք է ուղղել  արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

«Այս տոնն առաջին հերթին  զոհված հայորդիների տոնն է, ում կյանքի շնորհիվ  հայրենիք ունենք: Հանուն նրանց հիշատակի բոլորս պարտավոր ենք ուժեղացնել Արցախը, ինչը կնշանակի զորացնել Հայաստանը»,-ասել է Դավիթ Բաբայանը:

Նա անդրադարձել է  առկա մարտահրավերներին՝ ընդգծելով, որ Արցախը պահելու բոլոր հնարավորություններն ունենք:

«Միայն պետք է ինքներս մեզ հաղթենք, չի կարող լինել էֆեկտիվ արտաքին քաղաքականություն, եթե խարխլված են արժեհամակարգերը»,-ասել է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով, որ Արցախակենտրոնացումը պիտի դառնա  հայության առաջնահերթությունը:

Հանրապետության օրվա առիթով արցախցիներին շնորհավորել են Հայաստանից ժամանած հյուրերը: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փոխանցել է Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի բարեմաղթանքները:

Անդրադառնալով անկախության հռչակագրին՝ Ռուբեն Ռուբինյանը այն բնութագրել է որպես Արցախի հայերի գոյության  պահպանման միակ ձև: Ադրբեջանի հայակործան քաղաքականությունը շարունակվում է մինչ այսօր:

«Արցախի 30-ամյակը նշում ենք ծանր պատերազմից հետո, ժողովուրդը սգավոր է, հայրենիքի մի մասը՝ կորսված, ինչը, սակայն, չպիտի խամրեցնի օրվա խորհուրդը: Սա արցախցու կամքի 30-ամյակն է, սեփական իրավունքը իրացնելու 30-ամյակը: Հավերժ փառք բոլոր նրանց, ում շնորհիվ իրացվեց այդ իրավունքը»,- իր խոսքը եզրափակել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը:

«Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը արցախցիների 30 տարի կայացրած որոշումն  իմաստուն որակեց, այն համարելով Արցախը հայկական պահելու միակ ճանապարհը:

«Կարևոր է, որ նշենք այս օրը: Սա ուղերձ է մեր հարևաններին. հայի կամքը անկոտրում է, անկախ վայրիվերումներից՝ մենք կարողանում ենք վերագտնել մեզ ու հաղթահարել փորձությունները: Մենք միասնական համակարգի մեջ ենք: Հայաստանի անվտանգությունը շաղկապված է Արցախին: Շատ քիչ ժամանակ ունենք ճիշտ գնահատելու ստեղծված իրավիճակը ու վերականգնելու կորցրածը»,-ասել է Ռուստամյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը նույն գաղափարն էր արտահայտում:

«Արցախում է վճռվել, վճռվում ու վճռվելու մեր ժողովրդի ապագան: Բզկտված, բայց կենսունակ Արցախը վերակառուցելու է իրեն  ու հզորանալու է: Ուժ ու ջանք չենք խնայելու միջազգային ատյաններում Արցախի ինքնորոշման իրավունքի, բռնազավթած տարածքների դեօկուպացիայի մասին բարձրաձայնելու»,-ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

20:15 20.08.2025

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

20:07 20.08.2025

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

BACK_TO_TOP