11:46 15.07.2018
Հուլիսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատանը՝ մոտ 3000 քմ, «Նաիրիտ-2 գործարանի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Չնքուշի փողոցում՝ պոլիկլինիկայի մոտակայքում՝ 4000 քմ, Թբիլիսյան խճուղու թիվ 9/1 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Արարատյան փողոցում՝ թիվ 67 երթուղային վերջին կանգառի մոտակայքում՝ 4 հա, Մուշավանի Այգեգործական թաղամասում՝ 1.5 հա, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ուսումնարանի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Հատիսի փողոցում՝ 1000 քմ, Արգել գյուղում՝ 1500 քմ, Նոր Գեղի գյուղի նորակառույց եկեղեցու մոտակայքում՝ 1.5 հա, Նոր Հաճնի օդանավակայանին մոտակայքում՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Մուղնի թաղամասում՝ 1000 քմ, Արարատի մարզի Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող դաշտում՝ մոտ 2 հա, Նորաբաց գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 6000 քմ հնձած ցորենի արտ, Մասիս-Չարբախ ավտոճանապարհի կամրջի մոտակայքում՝ 2000 քմ խոտածածկույթ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի 138 հասցեում՝ մոտ 1300 քմ, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ 2000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում՝ մոտ 300 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
17:07 27.06.2025
2-րդ տեղը թիմային պայքարում․ ըմբշամարտի Մ15 ԵԱ17:00 27.06.2025
Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր: Ստորագրվել են երրորդ երկրների հետ հետագա փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր: ...
16:52 27.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտեՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով Էջմիածնից շարժվում է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե: Նրա աջակիցները փակել էին ճանապարհը և թույլ չտվեցին նրան ՔԿ ներկայանալ ավտոմեքենայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև շարժվելը Աջապահյանը ելույթ էր ունեցել իր աջակիցների առջև՝ հայտնելով, որ պատրաստ է գնալ ՔԿ՝ փաստաբանի ուղեկցությամբ։ «Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու և […] ...
16:45 27.06.2025
«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում և G խմբում 9 միավորով գրավել առաջին տեղը: Գվարդիոլայի թիմը խմբային փուլի վերջին տուրում 5-2 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», որը 6 միավորով երկրորդն է ու ևս փլեյ-օֆֆում է: Անգլիական թիմից գոլ են խփել Ժերեմի Դոկուն, Էռլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը և Սավինյոն: Թուրինյան […] ...
16:37 27.06.2025
Այնթապում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Երեմ Մովսիսյանին պատկանող մսամթերքի (մոժոժ) արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) արտադրական գործունեությունը: Արգելանքի համար հիմք են ծառայել Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս արտադրամասում արձանագրված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումները, այն է՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, […] ...
16:30 27.06.2025
Քրեական ոստիկանները բացահայտել են Մուշավան թաղամասում կատարված ավազակության դեպքըՀունիսի 24-ին՝ ժամը 4․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից մեկնած օպերատիվ խմբին 86-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ դիմակավորված 4 անձ ապօրինի մուտք են գործել իր տուն, նրանցից մեկը դանակով հարձակվել է վրան, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ […] ...
16:22 27.06.2025
Հոլանդը գերազանցել է Մեսսիին, Ռոնալդուին ու Մբապեին«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի «Յուվենտուսի» հետ խաղում հերթական անգամ աչքի ընկնելով գոլով նոր ցուցանիշ է գրանցել: ESPN-ի տվյալներով 24-ամյա ֆուտբոլիստը խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 300-րդ գոլը՝ հասնելով այդ ցուցանիշին շատ ավելի արագ, քան Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Կիլիան Մբապեն: Նորվեգացին 300 գոլ է խփել անցկացնելով […] ...