17:36 26.09.2021
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցը հայտնել է առավոտյան սուրճի վտանգների մասին: Лента պարբերականի փոխանցմամբ՝ նա համապատասխան տեսանյութը հրապարակել է TikTok-ում:
Բժիշկ Կարան Ռաջի խոսքով՝ չպետք է սուրճ խմել դատարկ ստամոքսին՝ արթնանալուց անմիջապես հետո: Նա բացատրել է, որ առավոտյան մարդու օրգանիզմին արթնանալ օգնում է կորտիզոլ հորմոնը, իսկ կոֆեինը խաթարում է օրգանիզմի բնականոն գործընթացները:
Այսպիսով, փորձագետը խորհուրդ է տվել արթնանալուց հետո մի քանի ժամ սպասել, այնուհետև սուրճ խմել:
«Մի կողմ թողեք ըմպելիքը մինչև առավոտվա կեսը, երբ կորտիզոլի մակարդակը կնվազի: Այս դեպքում կոֆեինը շատ ավելի արդյունավետ կաշխատի», – պարզաբանել է Ռաջը:
Համացանցի օգտատերերը տեսանյութի մեկնաբանություններում վրդովմունք են հայտնել բժշկի խորհուրդների կապակցությամբ՝ նշելով, որ առանց առավոտյան սուրճի չեն կարող ապրել։ Ոմանք էլ կատակել են, որ կխմեն մեկ բաժակ սուրճ առավոտյան, մեկն էլ՝ երկու ժամից՝ որպես կոմպրոմիսային տարբերակ։
11:20 22.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը: ...
11:00 22.08.2025
Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկրի անկայունացմանն ուղղված սպառնալիքի։ «Ես ռազմական շտաբում, կենտրոնական հրապարակներում և ինտեգրված պաշտպանության 15,751 ժողովրդական բազաների շտաբներում կոչ եմ անում Բոլիվարյան ազգային աշխարհազորի զորահավաքին օգոստոսի 23-ին և 24-ին», – ասել է Մադուրոն աշխարհազորայիններին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión […] ...
10:55 22.08.2025
21 թուփ կանեփ, մեկ ու կես կիլոգրամ մարիխուանա. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փարաքարի Մանթաշյան փողոցում փաստացի բնակվող մի տղամարդ աճեցնում է կանեփ և պահում մարիխուանա: Օգոստոսի 14-ին տեղեկությունը ստուգվեց: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։ Բակում հայտնաբերվեց կանեփի 21 թուփ և մարիխուանայի նմանվող մեկուկես կիլոգրամ զանգված։ Տանտերը հայտնեց, որ այդ ամենն […] ...
10:40 22.08.2025
ԱՄՆ-ը կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ երկու շաբաթվա ընթացքում․ ԹրամփՄիացյալ Նահանգները կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ մոտ երկու շաբաթվա ընթացքում, եթե որոշի, որ խաղաղ կարգավորման հասնել հնարավոր չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նրան հարցրել են, թե արդյոք Ուկրաինայում խաղաղություն կլինի. «Ես ձեզ կտեղեկացնեմ։ Ես կասեի, որ երկու շաբաթվա ընթացքում մենք այս կամ […] ...
10:35 22.08.2025
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանըՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ-ից։ «Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի […] ...
10:30 22.08.2025
Անձինք նյութապես շահագրգռել են ՀՀ տարբեր մարզերի բնակիչներին՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակովՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռել […] ...