09:03 21.09.2021
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի իշխող Լիբերալ կուսակցությունն առաջատար է Կանադայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Այսպիսին են Ազգային ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալները:
Այս պահի դրությամբ՝ լիբերալները Համայնքների պալատում՝ խորհրդարանի ստորին պալատում, ստանում են 338 մանդատից 138-ը։ Պահպանողական կուսակցությունից նրանց գլխավոր մրցակիցները ստանում են 94 տեղ։ Քվեբեկի բլոկն առաջատար է 26 ընտրատարածքներում, այնուհետև գալիս են Նոր դեմոկրատական կուսակցությունը (20) և Կանաչների կուսակցությունը (1)։ Ներկայում տվյալներ են ստացվել 279 ընտրատարածքներից։
Ընդհանուր առմամբ Կանադայում 338 ընտրատարածք կա՝ ըստ Համայնքների պալատում եղած տեղերի։ Մեծամասնության կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է, որպեսզի կուսակցությունը հաղթնի առնվազն 170 ընտրատարածքում։
22:54 05.05.2025
«Սևիլիան» Կապառոսի գլխավորությամբ կրկին չի կարողացել հաղթել22:41 05.05.2025
ՊԵԿ-ը 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին՝ նախորդ տարվա համեմատ ապահովել է 14.5 %-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով: Մասնավորապես, հարկային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 802.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ […] ...
22:33 05.05.2025
Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրՁեռքերի հիգիենայի համաշխարհային օրն անցկացվում է 2009 թվականից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Այս տարվա կարգախոսն է. «ՁԵՌՆՈՑՆ՝ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ՝ ՄՇՏԱՊԵՍ»: ԱՀԿ անդամ բոլոր երկրներում անցկացվող միջոցառումները նպատակ ունեն ձևավորելու բժշկական օգնության ցուցաբերման ճիշտ կարծրատիպ. այն պետք է իրականացվի մաքուր ձեռքերով, հետևաբար՝ անվտանգ և արդյունավետ։ Ձեռքերը համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական […] ...
22:23 05.05.2025
Նիկոլ Փաշինյանը գնա՞ Մոսկվա, թե՞ ոչ. զրույց Ազատ Արշակյանի հետԱրդյո՞ք Հայաստանի ղեկավարը պետք է մեկնի Մոսկվա և մասնակցի զորահանդեսին, թե՞ դա կարող է լուրջ հարված հասցնել դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի հնարավորություններին. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։ ...
22:13 05.05.2025
Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակումՆյու Յորքում ընթացող Անտառներին նվիրված ՄԱԿ-ի ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ելույթով։ Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատել անտառների նշանակությունը՝ որպես կլիմայական կայունության, կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հիմնարար բաղադրիչ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում անտառներն ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային, սոցիալ-տնտեսական կարևորություն, […] ...
21:38 05.05.2025
Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում ԵմենինԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցնում Հոդեյդա քաղաքին, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը։ Սաուդյան Արաբիայի Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա նավահանգստի, ինչպես նաև հութիների մոտակա օբյեկտների վրա։ Al Hadath-ի աղբյուրների համաձայն, մայիսի 5-ի երեկոյան Ալ […] ...