10:41 21.09.2021
«Երբ 1966 թվին ես՝ Կիեւի պետական համալսարանի ուսանողս, եկա Հայաստան՝ հայոց լեզու և հայ մշակույթ ուսանելու և ուսումնասիրելու, մտքովս անգամ չէր անցնի, թե կգա ժամանակ, երբ մեր երկրները կանկախանան, և ես բախտ կունենամ նշանակվելու անկախ Ուկրաինայի առաջին արտակարգ և լիազոր դեսպանն անկախ Հայաստանում»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ուկրաինացի դիվանագետ, հայագետ, թարգմանիչ Օլեքսանդր Բոժկոն:
Հայաստանում դիվանագիտական առաջին առաքելությունը տևեց 5 տարի՝ 1996-2001 թթ., իսկ երկրորդ՝ կրկին դիվանագիտական առաքելությունն ընկավ 2005-2010 թթ. ընթացքում, երբ հայ-ուկրաինական հարաբերություններն իրենց ամենածաղկուն փուլն էին ապրում: Բոժկոյի խոսքով, այդ տարիները լի էին հետաքրքիր իրադարձություններով՝ կապված հայ-ուկրաինական փոխհարաբերությունների հետ։ Թեևայդ մասին շատ բան կա պատմելու, բայց զրուցակիցս նախընտրեց անդրադառնալ հատկապես Հայաստանի համար այն դժվար տարիներին, երբ նորանկախ Հայաստանը շնչահեղձ էր լինում տնտեսական շրջափակման մեջ, արտադրությունը կանգ էր առել, հացը և շատ այլ սննդամթերքներ բավարար չէին: Ու հենց այդ ժամանակ՝ 1994 թ., ուկրաինացիները Իլյիչևսկ-Բաթում լաստանավի միջոցով Օդեսայից 60 ցիստերն բուտադիեն հասցրին Հայաստան, որի շնորհիվ երկարատև դադարից հետո նորոգվեց «Նաիրիտ» գործարանի աշխատանքը: «Դա Հայաստանի տրանսպորտային եւ տնտեսական շրջափակումը ճեղքելու առաջին եւ հաջող փորձը եղավ, որը զարկ տվեց Սեւ ծովի վրայով Հայաստանը կանոնավորապես արտաքին աշխարհին կապելուն: Դա կարող էր անել միայն Ուկրաինան՝ ունենալով ծովային հզոր լաստանավեր եւ բարիդրացիական կապեր Վրաստանի հետ: Մինչ այդ Հայաստանի իշխանությունները տարբեր մակարդակներով բարձրացնում էին այդ հարցը՝ նշելով, որ դա անհրաժեշտ է համաձայնեցնել Վրաստանի հետ»,- պատմում է դիվանագետը: Ուստի 1995 թ., Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի՝ Վրաստան կատարած այցի շրջանակներում, Հայաստանի ապաշրջափակման հարցը Վրաստանի հետ համաձայնեցնելու խնդրի ապահովման պատասխանատվությունը դրվում է Օլեքսանդր Բոժկոյի վրա, ով Ուկրաինայի արտաքին գործոց նախարարության առաջին տարածքային վարչության պետն էր։ Իսկ նախագահ Կուչմայի այցի օրակարգում արդեն ընդգրկված էր լաստանավային կանոնավոր երթեւեկության անհրաժեշտության հարցը: Հարկ է նշել, որ այդ ժամանակ Վրաստանում արդեն պատրաստ էր համապատասխան փաստաթուղթ, սակայն կային տեխնիկական եւ քաղաքական որոշ խոչընդոտներ, որոնք խանգարում էին սեւծովյան «Շիպկիի հերոսները» ամենամեծ լաստանավին՝ Հայաստան առաքելու առաջին բեռները: «Ուստի երբ ինձ հարցնում են, թե իմ դիվանագիտական աշխատանքում ո՞րն է իմ ամենանշանակալի նվաճումը, ապա ես առանց դույզն իսկ վարանելու պատասխանում եմ, որ դա Հայաստանում ուկրաինական նորաստեղծ դեսպանության համագործակցությունն է Օդեսայի «Укрферрї» ընկերության հետ, որի շնորհիվ Հայաստանի համար «կյանքի ճանապարհ» բացվեց․․․
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
22:14 18.07.2025
ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...
21:51 18.07.2025
Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համարՄիացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...
21:37 18.07.2025
Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...
21:19 18.07.2025
Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհերԼոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...
21:08 18.07.2025
ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...