11:41 22.09.2021
Սեպտեմբերի 21-ը Ալցհայմերի հիվանդության իրազեկման համաշխարհային օրն է․ այսօր ազդարարվում է մեկամսյակի մեկնարկը։ Հայաստանում նույնպես նախատեսվում է մեկ ամիս շարունակ իրականացնել Ալցհայմերի հիվանդության մասին հանրային իրազեկման աշխատանքներ։
Ծերացող բնակչության պայմաններում Ալցհայմերի հիվանդության և ծերունական թուլամտության այլ դրսևորումները տարածված են ու բարձր ռիսկ ունեն նաև Հայաստանում:
ՀՀ առողջապահության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աջակցությամբ այս տարի օրվան ընդառաջ «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը իրազեկման միջոցառումների շրջանակում տպագրել և նախատեսում է քաղաքացիների շրջանում տարածել իրազեկող թերթիկներ, ինչպես նաև մասնագիտական ուղեցույց՝ նախատեսված բժիշկների և բուժաշխատողների, խնամատարների և սոցաշխատողների համար։ 10․000 հազար օրինակով ուսուցողական նյութերը կտարածվեն
հանրապետության մարզերի բոլոր բուժհիմնարկներում ու ամբուլատորիաներում, ինչպես նաև տարեցների խնամքի հաստատություններում և մասնագիտացված կլինիկաներում։
Հանրամատչելի եղանակով ուղեցույցը ներկայացնում է Ալցհայմերի հիվանդության ախտանշանները և էտապները, վաղ հայտնաբերման ու կանխարգելման հնարավորությունները, միֆերն ու խարանը, ու ամենակարևորը՝ հիվանդությունն ունեցող անձի հետ հաղորդակցման հմտությունները և թե ում դիմել նման խնդրի առկայության դեպքում։ Ուղեցույցը բուժհաստատություններ ուղարկելուց առաջ, սեպտեմբերի 29-ին` ժամը 17։00-ին անցկացվելիք վեբինարի շրջանակում բժիշկներին ու բուժաշխատողներին կներկայացվի ռեսուրսի
արդյունավետ կիրառման եղանակները։
Ալցհայմերի հիվանդության իրազեկման մեկամսյակի շրջանակում մասնագիտական աշխատանքային խումբը կշարունակի աշխատանքները Դեմենցիայի ազգային ծրագրի մշակման ուղղությամբ։
22:14 18.07.2025
ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...
21:51 18.07.2025
Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համարՄիացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...
21:37 18.07.2025
Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...
21:19 18.07.2025
Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհերԼոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...
21:08 18.07.2025
ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...