12:47 05.10.2021
Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակը ստացած ամերիկաբնակ գիտնական Արտեմ Փաթափությանը սփյուռքահայ հայտնի գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնի որդին է: Այս մասին հայտնում է aliqmedia.am-ը։
Սարգիս Վահագնը (Սարգիս Փաթափության) ծնվել է Լիբանանում, 1927 թվականին: Նա բազմաթիվ վեպերի, թատերգությունների եւ այլ գրական գործերի հեղինակ է, ունի մոտ երկու տասնյակ հրատարակված գիրք, եղել է «Շիրակ» ամսագրի խմբագրակազմի անդամ, 1987 թվականից բնակվում է Լոս Անջելեսում:
Իր «Արշիլ Կորքի» վեպի համար Սարգիս Վահագնը արժանացել է Թեքեյան մշակութային միության գրական եւ «Հայկաշեն Ուզունյան» մրցանակների։ 2008 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ստացել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ», սփյուռքի նախարարության կողմից՝ «Վիլյամ Սարոյան» շքանշանները:
Ինչպես տեղեկացրել ենք, բժշկության ասպարեզի Նոբելյան մրցանակակիրների անուններն այսօր հայտարարել է Կարոլինյան բժշկական ինստիտուտին կից Նոբելյան կոմիտեն: 54-ամյա մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանը մրցանակը ստացել է Դեյվիդ Ջուլիուսի հետ:
19:06 21.07.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական իրավունքների ապահովմանն ու առողջապահության ոլորտում […] ...
19:00 21.07.2025
«Նոայի» հաջորդ մրցակիցը՝ «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում․ ՉԼՀայաստանի չեմպիոն «Նոան» հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Ռիեկա» (Խորվաթիա) – «Լուդոգորեց» (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ։ «Նոա» – «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանում, պատասխան խաղը` հուլիսի 30-ին Բուդապեշտում։ Որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումներն էլ կկայանան օգոստոսի 5-6-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 12-13-ին։ ...
18:52 21.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Նորաբաց, Դարակերտ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Սայաթ-Նովա, Ուրցաձոր, Շաղափ, Լուսաշող, Լուսառատ բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
18:45 21.07.2025
Դատախազական ներգործության արդյունքում՝ Արտաշատ համայնքին է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի մշակույթի տան պուրակըԱրարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է […] ...
18:39 21.07.2025
«Ռեալի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Կոմո»Մադրիդի «Ռեալի» պաշտպան Յակոբո Ռամոնը կարիերան կշարունակի «Կոմոյում»։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իտալական ակումբը համաձայնեցրել է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար կվճարի 2,5 միլիոն եվրո։ Գործարքում նաև պարգևավճարներ կլինեն` պայմանավորված իսպանացու մրցելույթներով։ «Ռեալը» հաջորդ երեք տարիներին հատուկ հրաժարագնով Ռամոնին վերադարձնելու իրավունք կունենա։ Իսպանական ակումբը երիտասարդ ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից նաև 50 […] ...
18:27 21.07.2025
Վերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրըՄի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։ Նրանք ծանոթացել են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Սրվեղ վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքին։ Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ հուշարձան, տեղական նշանակության) մեկնարկել են […] ...