Ճապոնիան մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի շուրջ բանակցությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+28.09 oC

Ճապոնիան մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի շուրջ բանակցությունները

16:46 05.10.2021

Ճապոնիայի կառավարությունը երկրի նոր վարչապետ Ֆումիո Կիսիդեի օրոք մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ ակտիվ երկխոսությունը՝ տարածքային հարցերը լուծելու և հաշտության համաձայնագիր կնքելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարների կաբինետի կազմի հաստատումից հետո իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարարության ղեկավար Տոսիմիցու Մոտեգին:

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի պայմաններում ես հնարավորություն եմ ունեցել անձամբ հանդիպել Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հետ, որի ընթացքում մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման տարբեր տեսակետներ, որոնք շահավետ կլինեին երկու կողմերի համար, ինչպես նաև հաշտության համաձայնագրի կնքման ուղիները: Մենք հաստատել ենք, որ կողմերը կշարունակեն բանակցությունները՝ ուղղված Ճապոնիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Եվ այսուհետ մենք նույնպես մտադիր ենք շարունակել Ռուսաստանի հետ մեր ակտիվ երկխոսությունը, որն ուղղված կլինի տարածքային հարցի լուծմանը և հաշտության համաձայնագրի կնքմանը»,- նշել է Ճապոնիայի ԱԳ նախարարը:

Ճապոնիայի և Ռուսաստանի հարաբերությունները երկար տարիներ վատացնում է հաշտության համաձայնագրի բացակայությունը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը և Ճապոնիան ստորագրել են Համատեղ հռչակագիր, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի և Շիկոտան կղզիները Ճապոնիային հանձնելու հնարավորությունը դիտարկել հաշտության համաձայնագրի կնքումից հետո, իսկ Կունաշիրի և Իտուրուպի ճակատագրի հարցը չի արծարծվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ փաստաթուղթը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից:

Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես էլ չստորագրվեց: 2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Սինգապուրում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին բանակցային գործընթացն արագացնելու մասին: Որոշեցին հիմք վերցնել 1956 թվականի փաստաթուղթը, որը լուրջ զիջում էր դարձել Ճապոնիայի կողմից: Բայց Մոսկվան և Տոկիոն դեռ ոչ մի համաձայնության չեն եկել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

19:49 21.07.2025

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...

Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալ

19:40 21.07.2025

Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալ

Թուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար

19:30 21.07.2025

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի պաշտպանության նախարարներին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի տեսակոնֆերանսի ժամանակ ավելի շատ զենք գնել Միացյալ Նահանգներից Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հանդիպումից հետո։ «Դիմելով պաշտպանության նախարարներին՝ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն նախաձեռնության վրա, որի մասին նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին անցյալ […] ...

Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

19:20 21.07.2025

Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

Բուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Մելիային։ Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալն է նվաճել։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։ ...

Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին

19:12 21.07.2025

Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին

Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է տեսանյութ։   ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին

19:06 21.07.2025

Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական իրավունքների ապահովմանն ու առողջապահության ոլորտում […] ...

BACK_TO_TOP