10:47 07.10.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարկանիշը ընկել է մինչև 38%՝ դառնալով ամենացածրը նրա կողմից Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Այս տվյալները հրապարակել է Usa Today-ը՝ վկայակոչելով Քվինիպեկի համալսարանի անցկացրած հարցումը:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 38%-ը դրական է գնահատում Բայդենի աշխատանքը, 53%-ը՝ բացասական: Հրապարակումը հիշեցնում է, որ երեք շաբաթ առաջ այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին 42% և 50%:
Նոր տվյալները ցույց են տալիս, որ հարցված հանրապետականների 94%-ը հավանություն չի տալիս ամերիկացի առաջնորդի քաղաքականությանը, մինչդեռ դեմոկրատների շրջանում՝ միայն 10%-ը: Ինչ վերաբերում է երկրի այն բնակիչներին, ովքեր չեն հարում վերոնշյալ քաղաքական ուժերին, նրանց 60%-ը բացասաբար է գնահատում Սպիտակ տան ղեկավարի ջանքերը և միայն 32% -ը՝ դրական:
Բացի այդ, հարցվածների 67%-ը գոհ չէ ԱՄՆ-ի հարավային սահմանին միգրանտների հարցում նախագահի գործողություններից, 23%-ը դրական է արձագանքել դրանց:
Բայդենի համար խնդիր է մնում Աֆղանստանը: Հարցվածների միայն 28%-ն է աջակցել այս ուղղությամբ Սպիտակ տան գործողություններին, 50%-ը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է Աֆղանստանում որոշակի ուժեր թողներ՝ երկրին աջակցելու համար, 15%-ն էլ համարում է, որ ամերիկյան զինուժն ընդհանրապես չպետք է դուրս բերվեր Աֆղանստանից:
Ամերիկացիների 72%-ն այս կամ այն չափով դժգոհ է տնտեսության վիճակից:
Պարբերականը նշում է, որ հարցմանը մասնակցել է ԱՄՆ-ի 1326 բնակիչ ամբողջ երկրում: Հարցումն իրականացվել է հոկտեմբերի 1 -ից հոկտեմբերի 4 -ը, վիճակագրական անճշտությունը կազմում է 2,7%:
11:20 22.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը: ...
11:00 22.08.2025
Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկրի անկայունացմանն ուղղված սպառնալիքի։ «Ես ռազմական շտաբում, կենտրոնական հրապարակներում և ինտեգրված պաշտպանության 15,751 ժողովրդական բազաների շտաբներում կոչ եմ անում Բոլիվարյան ազգային աշխարհազորի զորահավաքին օգոստոսի 23-ին և 24-ին», – ասել է Մադուրոն աշխարհազորայիններին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión […] ...
10:55 22.08.2025
21 թուփ կանեփ, մեկ ու կես կիլոգրամ մարիխուանա. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փարաքարի Մանթաշյան փողոցում փաստացի բնակվող մի տղամարդ աճեցնում է կանեփ և պահում մարիխուանա: Օգոստոսի 14-ին տեղեկությունը ստուգվեց: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։ Բակում հայտնաբերվեց կանեփի 21 թուփ և մարիխուանայի նմանվող մեկուկես կիլոգրամ զանգված։ Տանտերը հայտնեց, որ այդ ամենն […] ...
10:50 22.08.2025
Լուլա դա Սիլվան հերքել է իր կրկնօրինակների և կլոնավորման մասին լուրերըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կարծում է, որ իր քաղաքական մրցակիցները միտումնավոր տարածում են կեղծ տեղեկատվություն՝ իրեն վարկաբեկելու համար։ «Մեր երկրում գործում է իսկական ստի գործարան։ Օրինակ՝ կան կեղծ պնդումներ, որ ես արդեն մահացել եմ։ Որ ես իրականում կլոն եմ։ Մյուս օրը ես վազքով բարձրանում էի նստավայրի աստիճաններով, որից հետո ասացին, որ դա […] ...
10:40 22.08.2025
ԱՄՆ-ը կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ երկու շաբաթվա ընթացքում․ ԹրամփՄիացյալ Նահանգները կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ մոտ երկու շաբաթվա ընթացքում, եթե որոշի, որ խաղաղ կարգավորման հասնել հնարավոր չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նրան հարցրել են, թե արդյոք Ուկրաինայում խաղաղություն կլինի. «Ես ձեզ կտեղեկացնեմ։ Ես կասեի, որ երկու շաբաթվա ընթացքում մենք այս կամ […] ...
10:35 22.08.2025
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանըՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ-ից։ «Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի […] ...