Վերջին ցույցերի ժամանակ 98 ձերբակալվածներից 31-ը ՁՊՎ է ընդունվել տարբեր մարմնական վնասվածքներով. Դիտորդական խումբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Վերջին ցույցերի ժամանակ 98 ձերբակալվածներից 31-ը ՁՊՎ է ընդունվել տարբեր մարմնական վնասվածքներով. Դիտորդական խումբ

11:00 04.06.2018

Այս տարվա ապրիլի 13-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «Իմ քայլը» նախաձեռնության հավաքի մասնակիցներից ձերբակալվել են թվով 98 անձինք, որոնցից 8-ը ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում պահվելու ընթացքում կալանավորվել են, հաջորդիվ տեղափոխվել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներ:

Դիտորդական խմբի հայտարարությունում նաև ասվում է. «Նշված բոլոր ձերբակալվածներն էլ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված 72 ժամից ավելի չեն պահվել:

Նշված օրերին Դիտորդական խմբի Թեժ գծին ահազանգեր են ստացվել այն մասին, որ քաղաքացիները տեղեկություն չունեին իրենց հարազատների մասին, մոտ 30 ժամ և ավելի: Դիտորդական խմբի արագ արձագանքման արդյունքում արձանագրվեց, որ որոշ անձինք ձերբակալվել էին Երևան քաղաքում և հաջորդիվ տեղափոխվել էին տարբեր մարզերի ՁՊՎ-ներ:

Դիտորդական խումբն արձանագրել է հետևյալ փաստերը ձերբակալվածների իրավունքների հետ կապված, որոնց վերաբերյալ համապատասխան հրատապ հաշվետվություններով դիմել է ՀՀ ոստիկանապետին, այսուհետ (հրատ. ՀՀ ոստիկանապետ), համապատասխան մեկնաբանություններ ստանալու կապակցությամբ: Դրանք են.

Բերման ենթարկված անձինք սահմանված 3+1 ժամից ավելի են պահվել Ոստիկանության բաժիններում մինչ ձերբակալվելը (հրատ. ՀՀ ոստիկանապետ):

98 ձերբակալվածներից 31-ը ՁՊՎ են ընդունվել տարբեր մարմնական վնասվածքներով: Նշված 31 մարմնական վնասվածքներով ՁՊՎ ընդունված անձանցից 16-ը ստացել է բուժօգնություն:

98 ձերբակալվածներից 31-ն է օգտվել տեսակցության իրավունքից:

Օրենքով սահմանված հեռախոսազանգի իրավունքից չի օգտվել ոչ մի ձերբակալված:

98 ձերբակալվածներից 55 անձ ստացել է հանձնուք:

98 ձերբակալվածներից միայն 46-ն են օգտվել զբոսանքի իրավունքից: Այն դեպքում, երբ ձերբակալվածների զբոսանքի տևողությունը չի կարող պակաս լինել օրական մեկ ժամից:

98 ձերբակալվածներից միայն 21-ն են ունեցել փաստաբան: Դիտորդական խմբի ուսումնասիրության (առանձնազրույցի) արդյունքում պարզվել է, որ շատ դեպքերում հենց վարույթն իրականացնող մարմինն է ուղղորդել ձերբակալվածներին հրաժարվել փաստաբանի ծառայությունից, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա:

98 ձերբակալվածներից միայն 2-ն են օգտվել լոգանք ընդունելու իրավունքից: Այն դեպքում, երբ անձնական հիգիենայի համար ՁՊՎ-ում պահվող անձինք ապահովվում են տաք ջրով և մինչեւ 15 րոպե տևողությամբ ցնցուղով լոգանք ընդունելու հնարավորությամբ, հավելենք, որ բոլոր ձերբակալվածներն էլ բերման են ենթարկվել քաղաքի տարբեր հատվածներից և մինչև երկու երեք օր պահվել են ՁՊՎ-ներում:

Որոշ ՁՊՎ-ների գրանցամատյաններում նշված չէր ձերբակալման, ՁՊՎ մուտք գործելու, ազատ արձակման օրերն ու ժամերը (հրատ. ՀՀ ոստիկանապետ):

Անգամ արձանագրվել է դեպք, երբ ձերբակալվածները ՁՊՎ-ից ազատ արձակված են եղել, բայց բացակայում էր ազատ արձակման հիմքը և համապատասխան գրանցամատյանում անհրաժեշտ գրառումը (հրատ. ՀՀոստիկանապետ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

22:56 27.05.2025

ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ […] ...

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն

22:49 27.05.2025

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն

Մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար […] ...

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

22:42 27.05.2025

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

Ստոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

22:37 27.05.2025

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

22:26 27.05.2025

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

22:17 27.05.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...

BACK_TO_TOP