TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+24.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Երկրապահներով. Ովքեր են գլխավորելու «Հանրապետության» ցուցակը. «Ժամանակ»

09:52 06.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն արդեն ընտրել է այն թեկնածուներին, ովքեր պետք է գլխավորեն կուսակցության համամասնական ցուցակը: Նրանց հիմնական մասը ԵԿՄ-ական ծագում ունի: Մասնավորապես՝ «Հանրապետության» ցուցակում կլինեն ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, նաև լրագրող Անահիտ Ադամյանը»:

̰
Չինաստանն ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքն է․ Պենտագոն

09:38 06.11.2018

ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը վստահ է, որ 2025-2035 թթ․ Ռուսաստանը հազիվ թե այնպիսի սպառնալիք ներկայացնի ԱՄՆ-ի համար, որքան Չինաստանը, քանի որ չի կարող ընթացիկ մակարդակի վրա պահպանել իր ներուժը։ Այս մասին նա հայտարարել է Դյուկի համալսարանում ելույթի ընթացքում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանում ժողովրդագրական և տնտեսական ցուցանիշները նվազում են։ […]

̰
Պլանային ջրանջատում Սյունիքի և Լոռու մարզերում

09:27 06.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 7-ը՝ ժամը 10։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարտաշեն, Ն. Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար գյուղերի, «Տաթևեր» ճոպանուղու, «Սիսիան» Զորավարժարանի, Նորավանի զինմասի, Օդանավակայանի զինմասի, նշված համայնքներին հարակից զինմասերի, […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում

09:12 06.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Վերին Անտառային փ. 124/1, 131, 133, 135 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Զեյթունի հացի գործարանը, Նոր-Մարաշ համայնքի՝ Նորքի Այգիներ թաղ. 243, 247 սեփական տները, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Արմենակյան […]

̰
ԲԴԽ-ի դեմ դուրս եկած դատավորները խնդրի առաջ են կանգնել․ «Ժողովուրդ»

08:56 06.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը, որ սնանկության գործով դատավոր չընտրվելուց հետո ԲԴԽ-ի դեմ են դուրս եկել` դիմելով դատարան, հայտնվել են խնդիրների առաջ: Ու հիմա նրանք նամակ են ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ահազանգելով, որ ոչ իրավաչափ դատարանի ստեղծման պատճառաբանությամբ իրենց դատարանից դուրս […]

̰
Բումերանգի էֆեկտով. ՀՀԿ-ն ռեյտինգային թեկնածու չի գտնում․ «Ժամանակ»

08:37 06.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռեյտինգային ընտրակարգը, որը ժամանակին ներդրվել էր ՀՀԿ-ականների կողմից իրենց տպավորիչ հաղթանակն ապահովելու համար, բումերանգի էֆեկտով հարվածում է ՀՀԿ-ին: ՀՀԿ-ական վերնախավը թեկնածու չի գտնում, ովքեր կհամաձայնեն մասնակցել և առաջադրվել ռեյտինգային ընտրատարածքներում: 2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները կտրուկ հրաժարվում են՝ հասկանալով, որ այս անգամ խայտառակ թվեր են ստանալու և բացահայտելու […]

̰
Գեղարքունիքում ՀԿԵ-ի աշխատակիցներն, ի նշան բողոքի, պառկել են ռելսերի վրա

08:24 06.11.2018

Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 5-ին լարված իրավիճակ է եղել. ժամը 16:00-ից 300-ից ավելի քաղաքացիներ, որոնք աշխատում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում, ի նշան բողոքի, փակել են Երևան-Շորժա ճանապարհի Ծովագյուղի երկաթգծի հատվածը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Առավոտից իրիկուն, տարվա ցանկացած եղանակային պայմաններում՝ թե՛ ձյանը, թե՛ անձրևին, թե՛ շոգին, աշխատել ենք իրենց ուզածով: Ոչ մի վրիպում […]

̰
ՌԴ-ում հրդեհը 8 մարդու, այդ թվում 6 անչափահասի կյանք է խլել

08:16 06.11.2018

Կեմերովոյի մարզի Յուրգա քաղաքի առանձնատներից մեկում բռնկված հրդեհը 8 մարդու, այդ թվում 6 երեխայի մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ Նախնական տվյալներով՝ մահը վրա է հասել ծխից թունավորման հետևանքով։ Հրդեհի ընդգրկված մակերեսը կազմել է մոտ 30 քառակուսի մետր։ Նշվում է, որ զոհերը վարձակալած են եղել տունը։ Հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել […]

̰
Աշխարհի ամենամահաբեր կատուն ապրում է Աֆրիկայում

07:57 06.11.2018

Աֆրիկայում ապրող սևոտն կատուն աշխարհի ամենամահաբեր կատուն է, գրում է LiveScience-ը։ Բավականին համեստ չափսերով գիշատիչը մեկ գիշերում ավելի շատ որս է անում, քան հովազը 6 ամսում։ Փոքրամարմին գիշատչի մոտ առկա է արագացված նյութափոխանակություն, և նա մշտապես պետք է էներգիա ստանա։ Մեկ գիշերում կատուն ոչնչացնում է 10-14 կրծող։ Դա նշանակում է, որ այն միջինը որսում է […]

̰
Եվրոպայի ամենակեղտոտ քաղաքը գտնվում է Մակեդոնիայում

07:44 06.11.2018

Մակեդոնական Տետովո քաղաքը ճանաչվել է Եվրոպայի ամենակեղտոտ քաղաքը՝ համաձայն Pollution Index 2018 վարկանիշի։ Տվյալները հրապարակվում են 6 ամիսը մեկ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է իտալական Նեապոլ քաղաքը, իսկ երրորդ հորիզոնականում տեղ է գտել մակեդոնական ևս մեկ քաղաք՝ մայրաքաղաք Սկոպյեն։ TASS գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի ամենամաքուր քաղաքներն են Հելսինկին (Ֆինլանդիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա), Ցյուրիխը (Շվեյցարիա) և Ստոկհոլմը (Շվեդիա)։ Վարկանիշային […]

̰
Լոնդոնում անցկացվել է հակակառավարական «Միլիոն դիմակների երթը»

07:31 06.11.2018

Լոնդոնի կենտրոնում անցկացվել է «Միլիոն դիմակների երթը», որը կազմակերպել էր Anonymous շարժումը։ Շարժումը միավորում է ցանցահեն-ակտիվիստների, որոնք պաշտպանում են քաղաքական գաղափարների առաջխաղացման, մարդու իրավունքների պաշտպանության և համացանցում առանց գրաքննության տեղեկատվության ազատության ապահովման համար համակարգչային ցանցերն օգտագործելու գաղափարը։ «Մենք տեսել ենք, թե ինչպես է քչերի հարստությունը, եկամուտները, ագահությունը վեր դասվում շատերի բարեկեցությունից, և մենք ասում ենք՝ […]

̰
Ստամբուլի պատմական հայկական Խորենյան դպրոցի շենքը կարող է հյուրանոցի վերածվել

07:15 06.11.2018

Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող պատմական հայկական Խորենյան տարրական դպրոցի շենքը կարող է վերանորոգվել։ Ֆաթիհի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցուն կից 1821թ․ բացված տարրական դպրոցի շենքն արդեն քառորդ դար է՝ անմխիթար վիճակում է։ Քարե շինության պատերը ճաքճքել են, ներսը աղբանոցի է վերածվել։ Կառույցը ներկայումս անօթևանների ապաստանն է դարձել։ Պատմական կառույցի վերականգնման նպատակով հատուկ նախագիծ է մշակվել, սակայն […]

̰
Բիձինա Իվանիշվիլիի ուղերձը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ

01:12 06.11.2018

Վրաստանի իշխող «Վրացական երազանք -ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ դիմել է հանրությանը՝ կոչ անելով, որ իշխանություններից դժգոհ, պաշտոնյաների վրա բարկացած անձինք, չկործանեն  սեփական ապագան, երկիրը և չգցեն ջուրն այն ամենը, որ ձեռք է բերվել 2012 թվականից հետո: Իվանիշվիլին քննադատել է նաև սեփական կուսակցությունն ու հայտարարել մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, […]

̰
Բարձրություն, արագություն ու ադրենալինի մեծ չափաբաժին. էքստրիմի սիրահարների ամենասիրելի ատրակցիոնների շարքը

01:03 06.11.2018

Ատրակցիոնների տեսքն ու էքստրեմալությունը շատերին նույնիսկ մտածելիս սարսափեցնում է, որոշ մարդիկ էլ հակառակը՝ էլ ավելի անհամբեր են դառնում ու ցանկանում որքան հնարավոր է շուտ  վայելել ադրենալինի այդ հսկա չափաբաժինը: РИА Новости-ն առանձնացրել է աշխարհի տարբեր վայրերում կառուցված ամենաէքստրեմալ ատրակցիոններից մի քանիսն ու հնարավորություն ստեղծել հասկանալու, թե որքանով ենք մենք պատրաստ նման արկածախնդրության: ԱՄՆ Կոլորադո նահանգում […]

̰
Գերմանիայում մեկնաբանել են ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները

01:00 06.11.2018

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կարող են ազդել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները Գերմանիայի տնտեսության վրա, գրում է РИА Новости-ն: Նա նշել է. որ պատժամիջոցները կապված են ԱՄՆ-ի ՝ Իրանի հետ գործարքից դուրս գալու հետ: Նրա խոսքերով՝ Բեռլինում հետևում և վերլուծում են իրադրությունը: «Մենք բազմիցս նշել ենք, […]

̰
Գիտնականները մեզ հայտնի աստղերից «ամենատարեցին» են հայտնաբերել

00:46 06.11.2018

Աստղաբանները հայտնաբերել են  Ծիր կաթինի՝ մեզ հայտնիներից «ամենատարեց» աստղը: Այս մասին հայտնում է Science Alert-ը: Դրա տարիքը, մոտավոր հաշվարկներով, հասնում է 13.5 միլիարդ տարվա: Աստղն անգամ անուն ունի՝ 2MASS J18082002-5104378, դրա առանձնահատկությունն այն է, որ դրանում բացակայում է որևէ տեսակի մետաղ: Հենց այս հանգամանքով էլ բացատրվում է այս աստղի տարիքի մեծությունը: Նշվում է, որ դեռևս […]

̰
«Կա՛մ Իրանը կփոխի իր ուղին, կա՛մ կտեսնի, թե ինչպես է իր տնտեսությունը քանդվում». Պոմպեո

00:32 06.11.2018

Պոմպեոն նաև նշել է, որ ժամանակավոր բացառություն է արել մի քանի երկրների համար:

̰
Մենք մեծ ամբիցիաներ ու ծրագրեր ունենք՝ դառնալու զբոսաշրջության, բիզնեսի և ֆինանսական ծառայության տարածաշրջանային կենտրոն

00:19 06.11.2018

«Մենք մեծ ամբիցիաներ ու ծրագրեր ունենք՝ դառնալու զբոսաշրջության, բիզնեսի և ֆինանսական ծառայության տարածաշրջանային կենտրոն»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Չինաստանի Միջազգային ներմուծման ցուցահանդեսի ժամանակ: Վրաստանը փոքր երկիր է, որը բնական կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև, հայտարարել է Բախտաձեն: «Մենք ոչ միայն աշխարհագրական միություն ենք, այլև դարեր շարունակ  միավորել ենք երկու մեծ […]

̰
Լատվիայում կարգելեն վայրի կենդանիների մասնակցությամբ կրկեսային ներկայացումները

00:06 06.11.2018

Լատվիան առաջին երկիրն է հետխորհրդային տարածքում, որը կարգելի վայրի կենդանիների մասնակցությամբ կրկեսային ներկայացումները: Լատվիայի նախագահ Ռայմոդ Վեյոնիսը հայտարարել է, որ Կենդանիների պաշտպանության մասին օրենքում ուղղումներ են մտցվելու, որոնք կարգելեն օգտագործել վայրի կենդանիներին կրկեսային ներկայացումների մեջ: Վայրի կենդանիների օգտագործումը կրկեսային ներկայացումներում արգելված է շատ եվրոպական երկրներում: Լատվիայից բացի՝ վայրի կենդանիների օգտագործումը կրկեսում արգելված է Հունաստանում, Խորվաթիայում, […]

̰
Խանտի-Մանսիյսկում կամուրջ է փլուզվել․ կան զոհեր և տուժածներ

00:00 06.11.2018

Խանտի-Մանսիյսկում նոյեմբերի 5-ին փլուզված կամրջի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են Նեֆտեյուգանսկ քաղաքի տարածքային հիվանդանոց, հայտնում է РИА Новости-ն: Միջադեպի հետևանքով կա 2 զոհ և 7 տուժած: Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ ծանր, իսկ մնացած 5-ինը՝ միջին ծանրության: Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի իշխանությունների տվյալների համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել հին կամրջի կոնստրուկցիաների ապամոնտաժման ժամանակ: Դեպքի […]

̰
Քուվեյթի արտգործնախարարն ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպանին

23:57 05.11.2018

Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահ նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպան Սարմեն Բաղդասարյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Քուվեյթի Ազգային լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ Սարմեն Բաղդասարյանը Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականի սեպտեմբերին:

̰
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կժամանի Հայաստան

23:53 05.11.2018

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլիմո Նյալետսոսի Վուլը (Clément Nyaletsossi Voule) նոյեմբերի 7-16-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու երկրում խաղաղ հավաքների անցկացման ազատության իրացման մակարդակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքը: Այցի արդյունքներով Վուլը 2019 թվականի հունիսին Մարդու իրավունքների 41-րդ նստաշրջանին կներկայացնի համապարփակ զեկույց: «Հայաստանում խաղաղ, ժողովրդավար փոփոխությունների շրջան է, ինչը մեծ […]

̰
Եթե չլինի այնպիսի ընդդիմություն, որը կարող է ակնհայտ տարբերվող կարծիք հնչեցնել, դա խիստ վտանգավոր կլինի․ Խ․Քոքոբելյան

23:46 05.11.2018

Եթե չլինի այնպիսի ընդդիմություն, որը կարող է ակնհայտ տարբերվող կարծիք հնչեցնել, ինչպես նաև հանդես գալ որպես «զսպաշապիկ հագցնող»,  դա խիստ վտանգավոր կլինի: Այս տեսակետը «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ պատասխանելով հարցին, կա՞ այդ վտանգը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է դառնալ ՀՀԿ: «Գիտեք՝ հաշվի առնելով, այն բարձր ռեյտինգը, որ այսօր […]

̰
Ռոնալդուն ասել է, որ կարոտում է Ռունիի հետ խաղալու ժամանակները

23:38 05.11.2018

«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իր նախկին թիմակից Ուեյն Ռունիի հետ համատեղ աշխատանքի հիշողություններով: «Ինձ համար Ռունիի ուժը նրա բնավորության և ֆիզիկական հզորության մեջ է: Նա երբեք կանգ չի առնում, միշտ շարժման մեջ է, օգնում է թիմին: Ուեյնը ֆանտաստիկ թիմային խաղացող է, որը, միևնույն ժամանակ, նաև շատ գոլեր է խփում: Նա շատ […]

̰
Վրաստանի նոր նախագահը չի բարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ

23:26 05.11.2018

«Վրաստանի նախագահական ընտրությունների ընթացքը չի անդրադառնա երկրի արտաքին քաղաքականությանը: Վրաստանի նախագահի թեկնածուներից ոչ ոք չի կարողանա բարելավել վրաց-ռուսական հարաբերությունները»,- կարծիք է հայտնել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Բուրջանաձեն ընդգծել է, որ նախագահի թեկնածուներից ոչ ոք Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կոնկրետ ծրագիր չի հրապարակել և հանդես է եկել ՌԴ-ի ղեկավարության հետ […]

̰ ̰
Ստեփանակերտը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը

23:16 05.11.2018

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը: Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ ասվում է. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և միջազգային մի շարք հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական դրսևորում: Այդ հիմնարար իրավունքի […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:08 05.11.2018

Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` նաև մառախուղ, 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 6-ի գիշերը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում նոյեմբերի 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 7-ի ցերեկը, 8-10-ը […]

̰
Առաջիկայում կհրապարակվեն «Արտաշատի» ՋՕԸ-ի մյուս բոլոր խախտումները․ Դավիթ Սանասարյան

22:57 05.11.2018

Ժողովուրդ ջան, Հովիկ և Հենրիկ Աբրահամյանների հետ կապված ապօրինի ջրօգտագործումը Պետական վերահսկողական ծառայության միակ բացահայտումը չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ «Առաջիկայում կհրապարակվեն «Արտաշատի» ՋՕԸ մյուս բոլոր խախտումները, գողություններն ու ջրագողությունները։ Մանրամասները՝ շուտով»,- ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնաբերված խողովակաշարերով, […]

̰
Մոնթե Մելքոնյան փողոցում մեքենան շրջվել է

22:41 05.11.2018

Նոյեմբերի 5-ին` ժամը 15:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ս.) բախվել է արտաքին լուսավորման սյանը և շրջվել. սյունը ևս շրջվել է: Վարորդը հոսպիտալացվել […]

̰
BACK_TO_TOP