14:25 06.11.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, Ազգային ժողովի նախագահը, շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ, գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների սերտ համագործակցությունը միջխորհրդարանական մակարդակում, կարևորել պատգամավորական բարեկամական խմբերի ավանդը երկկողմ կապերի զարգացման գործում:
Արա Բաբլոյանի գնահատմամբ՝ հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է՝ առևտրատնտեսական կապեր, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր:
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանի և հարևան երկրների միջև հարաբերություններին, ինչպես նաև ներհայաստանյան զարգացումներին: Այս համատեքստում Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանը ևս մեկ անգամ ներկայացավ աշխարհին իր հանդուրժողականությամբ և ժողովրդավարության ձեռքբերումներով:
Ստեֆանո Լազարոտոն, բարձր գնահատելով երկու երկրների փոխգործակցության ներկա մակարդակը, վստահեցրել է, որ իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի այդ հարաբերություններին:
Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ այսուհետ ևս հայ-շվեյցարական կապերը կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը, կարևորել համագործակցությունը մասնավորապես գյուղատնտեսության, գիտության, կրթական ծրագրերի և այլ ոլորտներում:
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն10:33 12.06.2025
Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ: Հունիսի 4-ին` ժամը 16-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում, մեկ փամփուշտ էլ փողում: Արաբկիր վարչական շրջանի […] ...
10:19 12.06.2025
Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանրՃամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: ...
10:18 12.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...
10:00 12.06.2025
Հրդեհ Օձուն գյուղումՀունիսի 12-ին, ժամը 00։15-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Օձուն գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տրակտոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։30-ին, մարվել՝ 01։00-ին։ Այրվել է տրակտոր: ...
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՍկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...