22:29 05.11.2018
Տարածքային ընտրական հանձնաժողովների արձակուրդն այս անգամ քիչ տևեց: Նախորդ ընտրություններից ընդամենը 1 ու կես տարի անց նորից տարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց տեղերում են: Նրանց կազմերում փոփոխություններ չկան: Շիրակի մարզn ընդգրկում է թիվ 11 ընտրական տարածքը, որի կազմում տարածքային 4 հանձնաժողովներ են՝ թիվ 30, 31, 32 և 33: Հանձնաժողովները կաշխատեն նույն կազմով ու նույն տեղերում: Տարածքային […]
22:14 05.11.2018
Հրաժարական է տվել Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ալոյանը: SHANTNEWS․am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում համայնքապետը պարզաբանել է, որ հրաժարականի դիմում մարզպետարան ներկայացրել է հոկտեմբերի մեկին, երկու օր անց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ստորագրել է դիմումը: «Հրաժարական ներկայացրել եմ իմ կամքով, ինձ ոչ ոք չի ստիպել, իսկ պատճառը հարկերի հավաքագրումներն են եղել: Նախորդ տարի համատեղ աշխատանքով կարողացանք […]
22:00 05.11.2018
ՌԴ հավաքականի կազմում հանդես եկող հայազգի Արման Ադամյանը դարձել է ձյուդո ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն: 100 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում հայ մարզիկը հաղթել է Գերմանիան ներկայացնող Դոմենիկ Շոենեֆելդին: Իսկ մինչ այդ, կիսաեզրափակիչ գոտեմարտում առավելության է հասել ավստրիացի Աարոն Ֆարոյի նկատմամբ, որին պարտվել էր 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում:
21:48 05.11.2018
Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով ևս մեկ հայրենադարձված ընտանիքի մասին․ «Եվս մեկ հայ ընտանիք ԱՄՆ-ից վերադարձավ Հայաստան, ևս մեկ հայ ընտանիք որոշեց ապրել, երազել ու նպատակներն իրականացնել հայրենիքում: Հ.Գ. Տեսնենք՝ հաջորդ հայրենադարձ ընտանիքին ինչ անակնկալ է սպասվում»:
21:36 05.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Նիկոլայի Մեդվեդևին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի լրատվական ծառայությունից։ Հրամանագրում, մասնավորապես, ասված է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 14-րդ հոդվածը. Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և […]
21:25 05.11.2018
Չորս հայազգի մարզիկներ կներկայացնեն ՌԴ հավաքականը ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությանը: Թիմի գլխավոր մարզիչ Ալան Խուգուևը հրապարակել է հավաքականի կազմը: ՌԴ դրոշի տակ հանդես կգան Արթուր Պետրոսյանը՝ (63 կգ), Ալեն Միրզոյանը (67 կգ), Նարեկ Օհանյանը (72 կգ) և Վահագն Մարգարյանը (82 կգ): Աշխարհի մինչև 23 տարեկանների ընմբշամարտի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 12-ին, Բուխարեստում: Ավելի վաղ նշել էինք, որ ՌԴ-ն […]
21:13 05.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին հաղորդում է նախագահի լրատվական ծառայությունը։ Հրամանագրում, մասնավորապես, ասված է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածը. Հայ մշակույթի […]
21:00 05.11.2018
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող խանութներից մեկից գողություն կատարած անձանց ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, Երևանում գործող հագուստի խանութներից մեկում, միմյանց օժանդակելու միջոցով, գաղտնի հափշտակել են հագուստներ՝ պատճառելով […]
20:43 05.11.2018
Թալինի բժշկական կենտրոնը համալրվել է շտապօգնության նոր մեքենայով: Նախկինում առկա սահմանափակ հնարավորություններ ունեցող մեքենաներին փոխարինելու են եկել նոր տեխնոլոգիաներով հագեցած մեքենաները, տեղեկացնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախկինում առկա մեքենաների մեջ հնարավոր չէր հիվանդին օգնություն ցուցաբերել, դրանով կարելի էր միայն հիվանդին տեղափոխել հիվանդանոց, իսկ նոր մեքենաներով ոչ միայն հնարավոր է տեղափոխել […]
20:30 05.11.2018
Առողջապահության նախարարության և «Առողջ Հայաստան» սոցիալական զարգացման հիմնադրամի միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է կնքվել, ինչը միտված է երիտասարդ մասնագետներին առողջապահության ոլորտ ներգրավելուն: ՀՀ ԱՆ լրատվության բաժնի հաղորդմամբ՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Գայանե Ոսկանյանը նշել է, որ նպատակը Հայաստանի մարզերում բարձրակարգ, երիտասարդ մասնագետների ներուժի արդյունավետ օգտագործումն է` համատեղելով պետության ու հասարակական կազմակերպությունների ջանքերը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն […]
20:14 05.11.2018
Բրյուսելի Վճռաբեկ դատարանը Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդին պարտադրել է հայրության թեստ անցնել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ այդ պահանջով դատարանին դիմել է Դելֆին Բոելը: Ենթադրվում է, որ նա թագավորի արտամուսնական երեխան է: «Ալբերտ Երկրորդը պետք է թեստ անցնի 3 ամսվա ընթացքում»,- հայտարարել են դատարանում: Թագավորը կարող է հրաժարվել դրանից, […]
20:14 05.11.2018
Մեծ Բրիտանիայի հատուկ ոստիկանությունը կալանք է դրել Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար, ֆինանսական խարդախությունների համար Ադրբեջանում դատապարտված Ջահանգիր Հաջիևի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի՝ 400 հազար դոլար ընդհանուր արժողությամբ զարդերի վրա, քանի որ կինը չի կարողանում պատշաճ հայտարարագրեր ներկայացնել, թե որտեղից իրենց այդքան միջոցներ։ Դատապարտված բանկիրի կինն արդեն 10 տարի է՝ ճոխ կյանքով ապրում է Մեծ Բրիտանիայում։ […]
20:12 05.11.2018
Զորավարժություններն անցկացվում են 500 հազ. քկմ տարածքի վրա և կշարունակվեն մինչև երեքշաբթի:
20:10 05.11.2018
Խանտի-Մանսիյսկում ավարտվել են շախմատի Աշխարհի կանանց առաջնության 1/32 եզրափակիչ փուլի պարտիաները: Հայաստանը ներկայացնող երկու մարզուհիներն էլ դուրս են մնացել հենց մեկնարկային փուլից: Լիլիթ Մկրտչյանը երկու պարտիաներում պարտվել է Աննա Ուշենինային՝ 0.5-1.5 հաշվով, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է ավարտել մեկնարկային պարտիաները, սակայն հետո թայ-բրեյքում նույն 0.5-1.5 հաշվով պարտվել է Հոան Թան Թրանին: Այսպիսով, մեր երկու շախմատիստուհիներն էլ […]
20:05 05.11.2018
Վերջին շրջանում սոցցանցերում, ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, թե ամեն օր «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը հարյուրավոր մարդիկ են անդամակցում և նույնիսկ կատակում են, թե կուսակցությունում ՔՊ-ին նույնիսկ անդամագրվելու տեղ չկա: Այս լուրերի իսկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ՔՊ խոսնակի հետ: ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մարդիկ կարող են իրենց […]
20:03 05.11.2018
«Մշակույթն առանց սահմանների» կարգախոսն է կրում Գյումրիում անցկացվող երգեհոնային երաժշտության եռօրյա փառատոնը, իսկ փառատոն անցկացնելու նախաձեռնությունը ֆրանսաբնակ հայ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանինն է։ Հիշեցնենք՝ ընդամենը 2 ամիս առաջ՝ սեպտեմբերին, նրա ջանքերով Գյումրի տեղափոխվեց և Սուրբ Նշան եկեղեցում տեղադրվեց երգեհոն։ Երաժշտական գործիքը նոր չէ՝ 60 տարվա վաղեմություն ունի: Առաջին անգամ դրա վրա նվագել է նշանավոր ֆրանսիացի կոմպոզիտոր […]
19:53 05.11.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում են փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Նիստի ընթացքում քննարկվել է համաձայնագրի սպառողների շահերի պաշտպանության ոլորտին վերաբերող դրույթները: Քննարկման շրջանակներում պատասխանատու մարմինների ներկայացուցիչներն ամփոփ զեկուցել են համաձայնագրի հրահանգներից […]
19:49 05.11.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի քաղաքացի տարիքը լրանալու կապակցությամբ թոշակ ձևակերպելու նպատակով այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության բաժին։ Հաստատության ղեկավար Լևոն Պետրոսյանն ու գլխավոր մասնագետ Աննա Սեդրակյանը ուսումնասիրել են դիմողի փաստաթղթերը […]
19:40 05.11.2018
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նկատմամբ, եթե նրանք շարունակեն նավթ գնել Իրանից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով այսօրվանից ամբողջ ծավալով ուժի մեջ մտած Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին: «Պետք է փաստեմ, որ «սև ցուցակում» հայտնվել են գրեթե 700 ֆիզիկական անձանց անուններ, որոնք համագործակցել են Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և նրանք, […]
19:25 05.11.2018
Շախմատի Հայաստանի կանանց թիմի անդամ Էլինա Դանիելյանը դուրս մնաց աշխարհի առաջնության հետագա պայքարից, հաղորդում է «Արմենպրես»-ը: Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության առաջին փուլի թայ-բրեյքում Դանիելյանը պարտվել է Հունգարիայի ներկայացուցիչ Տան Տրանգ Հոանգին՝ 0.5:1.5 հաշվով:
19:17 05.11.2018
Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը հետաձգվել է: Նոյեմբերի 3-ին Վրաստանի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել երկրի 5 քաղաքացիների, այդ թվում՝ Հենզել Մկոյանի որդուն, եղբորը ու զարմիկին՝ կապված Ախալքալաքում (Սամցխե-Ջավախեթի շրջան) տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, ինչի հետևանքով վրացական միացյալ ընդդիմությանը՝ «Ուժը միասնության մեջ է» շարժմանն աջակցող հայ գործիչներ էին […]
19:10 05.11.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ մի շարք խախտումներ են արձանագրվել Վաղարշապատի տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում։ Մասնավորապես՝ պարզվել է, որ Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում 2015-2018թթ. ընթացքում գնումների […]
18:59 05.11.2018
«Մենք բավականին ներկայանալի կազմով՝ Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, ներկայացել ենք ԸՕ փոփոխություններ իրականացնող հանձնաժողովի նիստերին և քննարկումներ ենք ծավալել: Մենք դեմ ենք եղել ոչ թե բովանդակությանը, այլ այն ընթացակարգերը արհամարհելուն, որն արվում էր գործող իշխանության կողմից»,- Ընտրական օրենսգրքի փոփոխության չընդունմանն անդրադառնալով՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն այն կարծիքին է, որ […]
18:47 05.11.2018
Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում շուրջ 200 մարդ է լինելու: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ը փորձեց ճշտել ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռևս հստակ թիվ չկա, բայց մոտավոր ցուցակում թեկնածուների թիվը գերազանցում է 150-ը: «Ցուցակում անձերի հետ կապված հարցերին մոտ օրերս, երբ ցուցակը ամբողջությամբ պատրաստ […]
18:37 05.11.2018
Պատժամիջոցները կանդրադառնան ավելի քան 700 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց վրա:
18:33 05.11.2018
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ռուս զինծառայողի սպանության մեջ մեղադրվողին դատապարտել է 22 տարվա ազատազրկման: Հիշեցնենք՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանությունը տեղի էր ունեցել 2017թ. ապրիլի 22-ին: Սպանության համար մեղադրանք էր առաջադրվել Ստեփանավան քաղաքի բնակիչ Արման Ջանջուղազյանին: Մեղադրական եզրակացությունում ասվում է, որ Ջանջուղազյանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր է ներկայացել ու […]
18:26 05.11.2018
Հռոմում, 89 տարեկան հասակում, մահացել է իտալացի հայտնի դերասան Կառլո Ջուֆրեն: Նա առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Պինոքիո» ֆիլմում իր դերակատարման շոնորհիվ: Ընդհանուր առմամբ դերասանն ունի 90-ից ավելի դերեր կինոյում և հեռուստատեսությունում: The Hollywood Reporter-ը գրում է, որ դերասանը մահացել է նոյեմբերի 1-ին, սակայն նրա մահվան մասին լուրերը տարածվել են միայն այսօր: Կառլո Ջուֆրեն կյանքից […]
18:18 05.11.2018
Այսօր Թբիլիսիի ժամանակով ժամը 17:36-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Վրաստանի մայրաքաղաքում: Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ 2.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիի Գլդանի-Նաձալադեբի շրջանում: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
18:16 05.11.2018
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներ Վանո Վարդանյանին և Կամո Արեյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին, ինչպես նաև քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին: Ավելի ուշ կայացել է հերթական խորհրդակցությունը. «Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, […]