01:12 06.11.2018
Վրաստանի իշխող «Վրացական երազանք -ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ դիմել է հանրությանը՝ կոչ անելով, որ իշխանություններից դժգոհ, պաշտոնյաների վրա բարկացած անձինք, չկործանեն սեփական ապագան, երկիրը և չգցեն ջուրն այն ամենը, որ ձեռք է բերվել 2012 թվականից հետո:
Իվանիշվիլին քննադատել է նաև սեփական կուսակցությունն ու հայտարարել մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, քանի որ շատ խնդիրներ խորացել են, իսկ դրանց արդյունավետ արձագանքման մեխանիզմ չի եղել:
«Ձեզանից շատերը զայրացած են, որ մենք հնարավոր դարձրինք բռնության ռեժիմի վերադարձի վտանգը …Սխալ որոշումներ կայացնելու իրական վտանգներ կան, սակայն, միաժամանակ, սա թարմացման, նոր հնարավորությունների համար լավագույն պահն է »,- ասել է Իվանիշվիլին:
«Մենք պետք է հիշենք մի բան: Մեր մրցակիցը քաղաքական կուսակցություն չէ: Այսօր, ցավոք, մեր դեմ են վրեժխնդրությամբ միավորված բռնարարներ, և մենք ինքներս ենք սրա մեղավորը… Մեր քաղաքական միությունը գոյություն ունի միայն ծառայելու համար: Դա այն միջոցն է, որով պետք է հասնենք մեր նպատակին `ժողովրդի լավագույն ապագային»,- ավելացրել նա:
Իվանիշվիլին սուր քննադատության է ենթարկել իր քաղաքական գլխավոր հակառակորդին՝ Միխեիլ Սաակաշվիլիին, նրա ձևավորած «Ազգային շարժում» կուսակցությանն ու նրա առաջադրած թեկնասծուին՝ Գրիգոլ Վաշաձեին: Նախագահ ընտրվելու դեպքում նա խոստացել է համաներում շնորհել ծանրագույն հանցագործությունների համար դատապարտված նախկին թիմակիցներին, ինչը, ըստ Իվանիշվիլիի, իրավիճակի ապակայունացման համար լուրջ վտանգ է ներկայացնում:
Ընդգծելով երկրում և միջազգային ասպարեզում իշխող կուսակցության ձեռք բերած նվաճումները, միաժամանակ վեր հանելով երկրում առկա բոլոր սոցիալական ու քաղաքական խնդիրները՝ Իվանիշվիլին հանրությանը բարեփոխումներ ու կադրային լուրջ փոփոխություններ է խոստացել:
12:10 13.06.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած12:05 13.06.2025
ՆԱՏՕ-ն չի կարծում, որ աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հետևանքովՆԱՏՕ-ն չի կարծում, որ աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հետևանքով: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա ժամանել էր Բիլդերբերգյան ակումբի նիստին մասնակցելու համար: «Ո՛չ, ո՛չ, մենք այնտեղ չենք։ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն արդեն աշխատում են լարվածության թուլացման ուղղությամբ», – ասել է նա՝ պատասխանելով […] ...
11:57 13.06.2025
Թմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ մայրաքաղաքի մի բնակիչ, համաձայնության գալով օտարերկրացու հետ, իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ: Իրավապահները պարզել են, որ երևանցին Նորագյուղի բնակիչ է, 51 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին` ժամը 20.20-ին, մայրաքաղաքի Հովսեփ […] ...
11:52 13.06.2025
Եվրոպական 4 ակումբներ հետևում են Էդուարդ Սպերցյանի խաղինԵվրոպական 4 ակումբներ հետևում են «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները: Այդ ակումբների թվում են «Լիդս Յունայթեդը», «Լենսը», «Պորտուն» և «Սևիլյան»: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի խաղացողի արժեքը գնահատում է 25 […] ...
11:44 13.06.2025
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: Տիգրան Շոխոյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում Արարատի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները: ՀՀ քննչական կոմիտեի մարզային […] ...
11:37 13.06.2025
Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է․ ՀՀ ԱԳՆԻրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։ «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այն տեղի է ունենում բանակցությունների հերթական փուլից առաջ՝ վտանգելով խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական […] ...