TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+25.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

ՀԱՊԿ փաստաթղթերում Հայաստանի ներկայացվածության վերաբերյալ փոփոխություններ կընդունվեն

18:13 05.11.2018

Հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ կդրվի զինված ահաբեկչական խմբերի կազմում մարտերին մասնակցած կամ ահաբեկչություններ իրականացրածների դեմ գործողությունների համատեղմանը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նիստի ընթացքում կքննարկվեն նաև խնդիրներ, որոնց լուծումները նախաձեռնել է Հայաստանը։ Մասնավորապես խնդիրը վերաբերում է Հայաստանի պաշտոնյաների՝ […]

̰
Որևէ երկրում չկա հանրային հեռուստաընկերություն, որը չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը. Մարգարիտա Գրիգորյան

18:09 05.11.2018

«Հիշեցնեմ, որ բազմիցս, այդ թվում նաև պարոն Ջանջուղազյանը խոսել են, որ «չարաշահումներ» տերմին գոյություն չունի: 2017թ. կա հարուցված քրեական գործ փաստի առիթով, դա չի նշանակում՝ հարուցվել է քրեական գործ Հ1-ի առիթով, այլ հարուցվել է փաստի առթիվ, որտեղ բերված է 3 կետ և քննության ընթացքում է: Երբ ավարտվի, դուք էլ կիմանանք»,- այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում […]

̰
Իրանը Թրամփի սպառնալիքին պատասխանել է ճիշտ նույն ոճով

18:00 05.11.2018

Իրանցի գեներալ Քասիմ Սուլեյմանին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրերս կատարած հրապարակմանը, որով նա Իրանին սպառնում էր նոր պատժամիջոցների գործադրմամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, Թրամփը թվիթերյան իր էջում «Գահերի խաղը» հեռուստասերիալի «Ձմեռը մոտենում է» արտահայտության գրելաձևի ձևով սպառնացել էր Իրանին՝ գրելով, թե «Պատժամիջոցները մոտենում են»: pic.twitter.com/nk2vKvHuaL — Donald J. Trump (@realDonaldTrump) November 2, […]

̰
̰
Սկսվել են «Հին Երևան» ծրագրում ներառված եկամտաբեր տան քարային աշխատանքները

17:50 05.11.2018

Սկսվել են «Հին Երևան» ծրագրում ներառված եկամտաբեր տան (գտնվում է Փավստոս Բյուզանդ փողոցի վրա) քարային աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք «Հին Երևան թաղամաս» ֆեյսբուքյան էջից: Նշվում է, որ աշխատանքներն իրականացվում են Ալբերտ Անանյանի ղեկավարությամբ:

̰
Շրջադարձային կետ Մարտի 1-ին առնչվող բոլոր գործերի խմբի համար. Վահե Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել

17:46 05.11.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մարտի 1-ի գործով զարգացում կա: Ըստ փաստաբանի՝ ՄԻԵԴ-ում այս խումբ գործերի քննությունն արդեն ներառում է քաղաքական հետապնդումների արգելքի խախտման փուլը: «18/10/2018թ. հրապարակվել էր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը, որով Դատարանը ճանաչել էր, որ 2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ պրն․ Գրիգոր Ոսկերչյանին […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՊԵԿ նախագահին և նրա տեղակալ Միքայել Փաշայանին

17:39 05.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին և նրա տեղակալ Միքայել Փաշայանին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են հարկային և մաքսային քաղաքականության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Անդրանիկ Կարապետյանը ձախողեց. Ծանրամարտի ԱԱ

17:31 05.11.2018

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակում այսօր պայքարի մեջ մտավ  Անդրանիկ Կարապետյանը: Հայ մարզիկն անհաջող ելույթ ունեցավ մինչև 81 կգ քաշայինների կարգում: Անդրանիկը պոկում վարժությունում պատվիրել էր ամենամեծ նախնական քաշը՝ 171 կգ: Սակայն իր երեք մոտեցումներն էլ Անդրանիկը ձախողեց և դուրս մնաց մեդալների համար պայքարից, մինչդեռ նա մեր հավաքականի ամենամեծ հավակնություններ ունեցող մարզիկներից […]

̰
Արդարադատության նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

17:27 05.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև երկարաժամկետ և ամուր գործընկերությանը: Այդ համատեքստում Արթուր […]

̰
ՀՌԱՀ-ին հատկացված լրացուցիչ գումարի մեծ մասը կուղղվի աշխատակազմի խրախուսմանը. Տիգրան Հակոբյան

17:26 05.11.2018

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում 2019թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս շեշտեց` տարբեր հիմնարկներ է ղեկավարել և առաջին անգամ է, որ իրենց պահանջածից ավել գումար են տվել: Հակոբյանը տեղեկացրեց, որ այդ հավելյալ հատկացումների առյուծի բաժինն ուղղվելու է անձնակազմի խրախուսմանը, ինչը նա կարևորեց` աշխատակիցների լավ աշխատելու մոտիվացիայի համար: ՀՌԱՀ նախագահը նշեց, որ իրենց հատկացվող ֆինանսական […]

̰
Անձամբ ես Հայաստանում դեռ չեմ տեսել ստվերի կրճատումը. Քոքոբելյան

17:21 05.11.2018

Անձամբ ես Հայաստանում դեռ չեմ տեսել ստվերի կրճատումը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Քաղաքական գործչի տեղեկացմամբ՝  խոշոր ձեռնարկություններում ստվերը մեծ թիվ է կազմում: «Գիտեք, միայն աշխատող բռնելով չէ, որովհետև դա այնքան պարզ խնդիր է: Գործատուն և աշխատողը փոխշահավետ համաձայնության են գալիս՝ չձևակերպելու համար ամբողջ աշխատավարձը, որովհետև դա ձեռնտու […]

̰
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ շատ կարճ ժամանակում կարող են իրավիճակներ փոխվել. Արտակ Զաքարյան

17:18 05.11.2018

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին և այդ ընթացքում ժողովրդական տրամադրվածության մասին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ԱԺ ընտրություններ 2018. Ինչու և ինչպե՞ս է ընտրողը մեկնաբանելու իր ընտրությունը: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ (եթե չհաշվենք 1991թ. նախագահական ընտրությունները) համապետական ընտրությունները պետք է անցկացվեն […]

̰
Բրիտանացիների ստեղծած սուպերհամակարգիչը նմանակում է մարդու ուղեղի աշխատանքը

17:15 05.11.2018

Մանչեսթերի համալսարանի գիտնականները ստեղծել են աշխարհի ամենամեծ նեյրոմորֆ սուպերհամակարգիչը, որն աշխատում է մարդու ուղեղի աշխատանքի սկզբունքով: Համակարգչի պրոցեսորն ունի մեկ միլիոն միջուկ և կարող է մեկ վայրկյանում 200 միլիոնից ավելի գործողություն կատարել: Ըստ համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ համակարգչի մշակման համար պահանջվել է մոտ 20 տարի ու ևս 10 տարի՝ այն հավաքելու համար: Համակարգչի ստեղծման […]

̰
Թատրոնի ոլորտում գործընկերային հարցերի օրենսդրական կարգավորում չկա. Մակունց

17:09 05.11.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նոյեմբերի 5-ին խորհրդարանում 2019 թ. պետական բյուջեի ներկայացման ժամանակ, անդրադառնալով ոլորտին ուղղված մասնավոր ներդրումներին, նշեց, որ նախապատվությունը տալիս են հայազգի գործարար-բարերարներին, ովքեր կա՛մ այդտեղից են, կա՛մ որոշում են հենց այդ համայնքում անել ներդրումներ: Մակունցը հայտնեց, որ Գյումրիում ստեղծարար կրթամշակութային կենտրոն ստեղծելու առաջարկ կա, տարածքն արդեն մատնանշված է, պայմանավորվածություններ և բանակցություններ […]

̰
Լիլիթ Մակունցը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

17:03 05.11.2018

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում։ Այս մասին նախարարի պաշտոնակատարը հայտարարել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Մակունցը, սակայն, չի հստակեցրել օրենսդի՞ր, թե՞ գործադիր մարմնում է ցանկանում լինել: Հայտարարել է, որ ընտրություններից հետո թիմը կորոշի՝ ինքը մնալու է խորհրդարանո՞ւմ, թե՞ […]

̰
Բացասաբար ենք վերաբերվում «Զվարթնոց» օդանավակայանն Ազնավուրի անունով անվանափոխելու հարցին. Մակունց

16:58 05.11.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի խոսքով՝ իրենք բացասաբար են վերաբերվում «Զվարթնոց» օդանավակայանն Ազնավուրի անունով անվանափոխելու հարցին: Ըստ նախարարի՝ հաշվի առնելով թե՛ սոցցանցերում քննարկումները, թե՛ առանձին հայտերը, որոնք ներկայացվել են վերանվանման հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել կազմակերպելու հանրային քննարկում: «Նախ՝ որոշում կայացնողը մշակույթի նախարարությունը չէ, այլ գերատեսչություն է, իսկ հանրային քննարկումը բաղկացած է լինելու 10-12 […]

̰
Բնակչության բոլոր շերտերը պետք է ներգրավված լինեն մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի մեջ. Գաբրիել Ղազարյան

16:55 05.11.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը նոյեմբերի 5-ին խորհրդարանում 2019թ. պետբյուջեի ներկայացման ժամանակ ասաց, որ ավելացել են ֆինանսական հատկացումները մի շարք ուղղություններով՝ ըստ իրականացվող ծրագրերի: Ղազարյանի գնահատմամբ՝ այդպիսի ուղղություններ են բարձր նվաճումների սպորտը, մասնակցությունը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին, երիտասարդական օլիմպիական փառատոներին, եվրոպական խաղերին, ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: Մասսայական սպորտին հատկացումները, ըստ նախարարի պաշտոնակատարի, նույնն […]

̰
Ֆրանսիան կձերբակալի Սիրիայի ազգային անվտանգության նախկին ղեկավարին

16:47 05.11.2018

Ֆրանսիայի դատարանը Սիրիայի հատուկ ծառայությունների երեք բարձրաստիճան ներկայացուցիչների ձերբակալության որոշում է կայացրել: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Monde պարբերականը: Ըստ թերթի հրապարակած տեղեկությունների՝ Սիրիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները մեղադրվում են խոշտանգումների և մարդկության դեմ կատարած այլ հանցագործությունների համար: Ըստ որոշ տեղեկությունների՝ ձերբակալվածներից մեկը գեներալ Ալի Մամլյուքն է, որը նաև հայտնի է Աբու Այհամ անունով: Մամլյուքը տարիներ շարունակ […]

̰
ՀՀԿ-ն ցուցակը գլխավորող գործչի կամ ցուցակում քաղաքական գործիչների հաջորդականության հարց դեռևս չի քննարկել. Շարմազանով

16:46 05.11.2018

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, այսօր հայտնել է, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համապետական ցուցակը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: SHANTNEWS.am-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տեղեկությունը վերցվել է հայկական լրատվամիջոցներից: «Հանրապետական կուսակցությունը ցուցակը գլխավորող գործչի կամ ցուցակում […]

̰
Տեխասում նորապսակները զոհվել են ամուսնությունից մի քանի ժամ անց

16:44 05.11.2018

ԱՄՆ Տեխաս նահանգում կործանվել է 206B ուղղաթիռը: Այս մասին հայտնում է ABC13 հեռուստաընկերությունը: Նշվում է, որ դժբախտ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին: Հարսանեկան արարողությունից հետո զույգն ուղղաթիռ է նստել, սակայն թռիչքից կարճ ժամանակ անց այն կործանվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ կործանված ուղղաթիռի բեկորները գտել են Յուվալդե քաղաքի հյուսիս-արևմուտքում: Հաղորդվում է, որ օդաչուն և նորապսակները զոհվել են: […]

̰
CNN-ի քաղաքական մեկնաբանը եթերում Թրամփին «ռասիստ խոզ» է անվանել

16:39 05.11.2018

Բանախոսները քննարկում էին Թրամփի վարած միգրացիոն կոշտ քաղաքականությունը:

̰
ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Դինա Ակոպովնան ներկայացել է հայ իրավապահներին

16:37 05.11.2018

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին` ժամը 15։00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Դիանա Գ.-ն, որը փետրվարի 2-ից Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր ԱՄՆ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371, 3551, 1546, 1956 հոդվածների մեղադրանքով «ԱՄՆ կառավարության նկատմամբ խարդախության փորձ կատարելը, արտոնագրերի հետ կապված խարդախություն, փողերի լվացում»՝ Ինտերպոլի «Կարմիր անկյունով» քարտի […]

̰
Հնդկաստանում կայծակի հարվածից 100-ից ավելի այծ ու ոչխար է սատկել

16:36 05.11.2018

Հնդկաստանի Քաշմիր նահանգում կայծակի հարվածից 107 այծ ու ոչխար է սատկել, հայտնում է NDTV-ն: Դեպքը տեղի է ունեցել նահանգի բարձր լեռնային Ռաջուրի բնակավայրում: Տեղացիների խոսքերով՝ կայծակի հարվածից կենդանիների անկման դեպքեր այս հատվածում հաճախակի են լինում, սակայն նման ծավալով երբեք չէր եղել:  

̰
Լիլիթ Մակունցը` մարզային գրադարանների վիճակի մասին

16:29 05.11.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նոյեմբերի 5-ին խորհրդարանում 2019 թ. բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ անդրադարձավ համայնքային գրադարանների վիճակին: Նա ասաց, որ ի պաշտոնե եղել է բոլոր մարզերում, մշակույթի տներում, պետական գրադարաններում, տեսել, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ վիճակում է, այցելել է նաև համայնքային գրադարաններ: Մակունցի խոսքերով` շատ դեպքերում խնդիրը ոչ այնքան գրքերով զինելու մեջ է, որքան […]

̰
Մարսելի կենտրոնում շինություններ են փլուզվել

16:26 05.11.2018

Մարսելի կենտրոնում 2 բնակելի շենք է փլուզվել: Այս մասին հաղորդում է France Info-ն: Փլուզման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: Նշվում է, որ երկու շենքերն էլ բնակելի են և ունեն ընդհանուր պատ: Շենքերից մեկը բարձր վթարայնություն ուներ: Այնտեղ որևէ մեկը չէր բնակվում: Այդուհանդերձ, ֆրանսիական որոշ լրատվամիջոցները չեն բացառում, որ որոշ մարդիկ կարող էին ապրել շենքում՝ չունենալով […]

̰
Համաներման մասին օրենքը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ին

16:22 05.11.2018

Պաշտոնապես հրապարակվել է համաներման մասին օրենքը, որով մի քանի հարյուր դատապարտյալ ազատ է արձակվելու, մի քանի հարյուրի ազատազրկման ժամկետը կրճատվելու է, իսկ պայմանական ազատված ու Պրոբացիայի ծառայության հսկողության տակ գտնվող հազարավոր անձինք ազատվելու են այդ հսկողությունից։ Գրառման համաձայն՝ օրենքը ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 6-ին։ Պաշտոնական տեղեկագիրը հրապարակել է օրենքի ամբողջ տեքստը։ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ […]

̰
Թուրքիայի քրդամետ կուսակցության 6000 անդամ բանտարկված է

16:21 05.11.2018

Թուրքիայում ուղիղ երկու տարի է` ինչ բանտում են գտնվում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Այդ կապակցությամբ քրդամետ կուսակցության ներկայիս համանախագահներ Փերվին Բուլդանը և Սեզայի Թեմելլին Անկարայում մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում տվյալներ են ներկայացրել, թե իրենց կուսակցությունից ինչքան մարդ է այժմ գտնվում […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնությունը դեռ սպասում է խոստացած հայտարարությանը

16:20 05.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերի 3-ին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե  խնդրահարույց աջ ղեկերի ներմուծման վերջնարդյունքի մասին հայտարարությամբ հանդես կգան առաջիկա օրերին: Որքա՞ն են պատրաստվում սպասել. հարցն ուղղել ենք «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանին, որն ասել է, որ կարծում է՝ պատասխանը կլինի առաջիկա […]

̰
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը շեշտակի նվազեցրել է օտարերկրյա ներդրումները. Խ. Քոքոբելյան

16:07 05.11.2018

Փորձը ցույց տվեց, որ Հայաստանը, գտնվելով ԵԱՏՄ-ում, որևիցե բան չշահեց: Այս տեսակետը հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Մի օրինակ բերեմ. մինչև ձեր հաղորդման գալը տեղեկացա, որ սահմանին կանգնած ապակիներ կան Պարսկաստանից ներմուծվող, և ոչ հսկիչ գներով չեն ուզում մաքսազերծում կատարել: Հայաստան ապակին մտնում է Ռուսաստանից և Պարսկաստանից: Հասկանում եք՝ սրանք խնդրահարույց հարցեր են»,- […]

̰
Ի՞նչ կապ ունի ՊՎԾ-ի բացահայտումը Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցների հետ

16:02 05.11.2018

Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի ՋՕԸ» սպասարկման տարածքում: Մխչյանի առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել են 100 մմ տրամագծով 50-70 լիտր/վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: Այս մասին հայտնում է Պետական վերահսկողական ծառայությունը: «Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի […]

̰
BACK_TO_TOP