Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերը մասնակցում են Eternity-2018 բազմազգ զորավարժություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+26.09 oC

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերը մասնակցում են Eternity-2018 բազմազգ զորավարժություններին

16:40 23.11.2018

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի պատվիրակությունն Անկարայում մասնակցում է Թուրքիայում անցկացվող «Անատոլիական փյունիկ» և «Անատոլիական արծիվ» զորավարժությունների պլանավորման նիստին: Այդ մասին ասված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Զուգահեռաբար, Թուրքիայի Պինարհիսար քաղաքում անցկացվում են Eternity-2018 բազմազգ զորավարժություններ՝ նավթատարները և գազատարները պաշտպանելու նպատակով Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԶՈՒ գործակցության, փորձի փոխանակության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպմանը կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում համատեղ զորավարժություններ անցկացնել: Թուրքական ulusal.com.tr կայքի տեղեկությամբ՝ զորավարժությունների ժամկետները դեռևս չեն հստակեցվել:

«Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը նույն դիրքորոշումն ունեն տարածաշրջանում անվտանգության ու կայունության հետ կապված հարցերի վերաբերյալ։ Մենք նույն դիրքորոշումն ունենք նաև հակամարտությունների հարցում, այն է՝ խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունները տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի շրջանակում՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը՝ շեշտելով, որ հանդիպումն անցել է շատ անկեղծ մթնոլորտում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Սևան քաղաքում

15:24 03.05.2025

Հրդեհ Սևան քաղաքում

Մայիսի 3-ին` ժամը 11:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն […] ...

Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարություն

15:12 03.05.2025

Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...

SHANTNEWS

15:00 03.05.2025

SHANTNEWS

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմը

14:51 03.05.2025

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետ

14:37 03.05.2025

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետ

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:24 03.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...

BACK_TO_TOP