12:21 30.11.2018
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտասահմանյան մամուլին է ներկայացրել իր քաղաքական առաջնահերթությունները:
«Немцова.Интервью»-ին տված հարցազրույցում Վրաստանի նորընտիր նախագահն անդրադարձել է Ֆրանսիայում բնակվելուն և ֆրանսերենի շեշտադրությամբ խոսելուն:
«Դա խնդիր չէ, քանի որ նույն բանի համար քննադատում էին նաև Վիկե Ֆրայբերգին: Սակայն հենց նա Լատվիան բերեց ԵՄ և ՆԱՏՕ: Ես պատրաստ եմ քննադատության»,- ասել է Զուրաբիշվիլին:
Ընտրությունների հաջորդ օրը BBC-ին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ մտադիր չէ պահպանել հավասարաակշռությունը Եվրոպայի և Ռուսաստանի միջև:
«Իմ անունից սխալ հայտարարություններ են տարածում, թե իբր ցանկանում եմ հավասարակշռություն պահպանել: Դա կեղծ լուր է: Ես երբեք ՌԴ-ի հետ փոխհամագործակցության մասին չեմ խոսի, քանի դեռ Ռուսաստանը կանգնած է բռնազավթված տարածքների բաժանարար գծին, և վտանգ է ներկայացնում մեր բնակչության համար՝ յուրաքանչյուր օր սահմանից մարդ առևանգելով: Պարբերաբար առաջ բերելով բաժանարար գիծը՝ ավելի ու ավելի է մխրճվում մեր տարածքների մեջ՝ մոտենալով Թբիլիսիին: Նաև հաշվի առնելով այն, թե ինչպես է Ռուսաստանը գործում Ուկրաինայում, չեմ կարծում, թե այսօր կկարողանանք համագործակցել Մոսկվայի հետ»,- ասել էր Զուրաբիշվիլին BBC-ի լրագրողին:
«Վրաստանն Արևմուտք է, մենք եվրոպացիներ ենք: Եթե մեր գործընկերները որևէ ձևաչափով Ռուսաստանի հետ երկխոսություն սկսեն, մենք կաջակցենք և կհետևենք գործընթացին, որպեսզի մեր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը վերաբերվեն հարգանքով»,- հավելել է նա:
Զուրաբիշվիլիի խոսքերով՝ իր պաշտոնավարման առաջիկա 6 տարիներին փորձելու է արդյունավետ ծառայել երկրին և հասնել Վրաստանի եվրաատլանտյան անդամակցության կամ գոնե առավելագույն մերձեցման, ինչպես դա արեց Վիկե Ֆրայբերգը:
23:59 12.06.2025
Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններիցՕղակաձև այգում՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 12.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստՀունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը, ինչպես նաև հանրային կարևորության այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:48 12.06.2025
«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշինՀունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: […] ...
23:39 12.06.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջՀնդկաստանում ընթացող «Delhi International Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Նախավերջին խաղափուլից առաջ հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը 8 հնարավորից ունեն 6.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականներում: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 8:30-ին: Խաղերին կարող եք […] ...
23:30 12.06.2025
ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման ԵղոյանԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների` Հայկ Կոնջորյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ Եվրոպական միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ գործընկերների հետ, քննարկել ՀՀ֊ԵՄ հարաբերություններին, դրանցում ԵՄ անդամ երկրների դերին, ինչպես նաև` տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր։ «Մասնավորապես հանդիպեցինք՝ Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի (SEDE) նախագահ […] ...
23:26 12.06.2025
ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերըՀունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման հասցեագրմանն ուղղված միջազգային ջանքերի ներդրման վերաբերյալ Հայաստանի […] ...