«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը համալրվել է երկու նոր անդամով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+17.09 oC

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը համալրվել է երկու նոր անդամով

13:04 30.11.2018

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է  «Ավրորա» մրցանակի 2019թ. ընտրող հանձնաժողովի կազմի համալրման մասին։

Մոսկվայում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Մատյան երախտագիտության» միջոցառման ընթացքում համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հայտարարել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի երկու նոր անդամների անունները։ Հանձնաժողովին միացել են մարդու իրավունքների պաշտպան Ջոն Փրենդերգասթը և հայտնի դիրիժոր ու բարերար Վալերի Գերգիևը։

«Պատիվ է ողջունել միջազգային երկու առաջատար գործիչների՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում։ Ընտրող հանձնաժողովն իրապես համաշխարհային ընդգրկում ունի և ներկայանում է մարդասիրության ոլորտի ակնառու ներկայացուցիչներով՝ ուղենշելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շարունակական ընթացքը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

«Որպես կենտրոնական և արևելյան Աֆրիկայում ցեղասպանության կանխմանն ուղղված նախաձեռնությունների առաջամարտիկ և հզոր դերակատար, Ջոն Փրենդերգասթը գիտելիքի և փորձառության անգնահատելի պաշար ունի։ Վալերի Գերգիևն իր բարեգործական հիմնադրամի միջոցով մշակույթի և երաժշտության հովանավոր է եղել՝ սատարելով երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև կազմակերպելով բարեգործական համերգներ, որոնց հասույթը տրամադրվել է կարիքավորներին։ Վստահ ենք, որ նրանք նոր հեռանկարներ կբացեն և թափ կհաղորդեն իրենց դերակատարմանը»։

Ջոն Փրենդերգասթը մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստ է և Enough նախագծի հիմնադիրը։ Այս նախաձեռնությունը մեկնարկել է ցեղասպանություններ և մարդկության դեմ ուղղված հանցանքներ կանխելու առաքելությամբ։ Ջորջ Քլունիի հետ համահիմնադրել է The Sentry նախաձեռնությունը, նաև Not On Our Watch (NOOW) բարեգործական կազմակերպության խորհրդի անդամ է։ Լայնորեն լուսաբանել է Սուդանի, Դարֆուրի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արդի խնդիրները, ինչպես նաև աշխատել դրանց լուծման ուղղությամբ։

Վալերի Գերգիևը աշխարհահռչակ դիրիժոր է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ Նախկինում Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է եղել՝ ելույթ ունենալով աշխարհի ավելի քան 45 երկրներում։ Հիմնադրել է Վալերի Գերգիև բարեգործական հիմնադրամը, որի նպատակը Ռուսաստանում գեղարվեստական, սոցիալական և մշակութային նախագծերի զարգացմանն աջակցելն է, և դասական երաժշտություն կատարող երիտասարդ շնորհալի երգիչների ու երաժշտական խմբերի առաջխաղացումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններից

23:59 12.06.2025

Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններից

Օղակաձև այգում՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ

23:51 12.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ

Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը, ինչպես նաև հանրային կարևորության այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

23:48 12.06.2025

«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

Հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ

23:39 12.06.2025

Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ

Հնդկաստանում ընթացող «Delhi International Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Նախավերջին խաղափուլից առաջ հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը 8 հնարավորից ունեն 6.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականներում: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 8:30-ին: Խաղերին կարող եք […] ...

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

23:30 12.06.2025

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների` Հայկ Կոնջորյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ Եվրոպական միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ գործընկերների հետ, քննարկել ՀՀ֊ԵՄ հարաբերություններին, դրանցում ԵՄ անդամ երկրների դերին, ինչպես նաև` տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր։ «Մասնավորապես հանդիպեցինք՝ Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի (SEDE) նախագահ […] ...

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերը

23:26 12.06.2025

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերը

Հունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման հասցեագրմանն ուղղված միջազգային ջանքերի ներդրման վերաբերյալ Հայաստանի […] ...

BACK_TO_TOP