Արարատի մարզպետն այցելել է Մասիսում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեխային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Արարատի մարզպետն այցելել է Մասիսում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեխային

18:40 25.03.2019

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի հետ մարտի 25-ին այցելել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:  Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքէջից հայտնում են` մարզպետը տեղում ծանոթացել է երեխայի առողջական վիճակին:

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանը Գարիկ Սարգսյանին տեղեկացրել է, որ երեխայի վիճակը ծանր է, սակայն բժիշկներն ամեն բան անում են նրա կյանքը փրկելու համար:

Այնուհետև Գարիկ Սարգսյանն ուղևորվել է Մասիս քաղաք, որտեղ տեղի է ունեցել դժբախտ դեպքը: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մարզպետ Սարգսյանին ներկայացրել է, որ ընտանիքն ապրում է անապահով վիճակում:

Վերջիններս պարտք են ունեցել, որի հետևանքով Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությանն օտարել է բնակարանը:

Ընտանիքը դրսում է հայտնվել մարտի 14-ին, որից հետո միայն դիմել են քաղաքապետարան: Մասիսի քաղաքապետարանը նրանց ժամանակավոր կացարան է հատկացրել, ընտանիքն այնտեղ է տեղափոխել իրերի մի մասը, սակայն մինչև վերջնական տեղափոխվելը գիշերել են հարևանի տանը:

Զրուցելով երեխայի ծնողների հետ՝ Գարիկ Սարգսյանը հորդորել է նրանց նման ծանր վիճակում ամուր մնալ՝ վստահեցնելով, որ մարզպետարանն իր հերթին ամեն հնարավորը կանի նրանց աջակցելու համար:

Երեխայի ծնողները վստահեցել են, որ այրվածքներ ստացած երեխան մեքենայում չի գիշերել, պարզապես նեղացել է հարևանությամբ բնակվող երեխայից և թաքնվել ընտանիքին պատկանող մեքենայում, որտեղ էլ տեղի է ունեցել դժբախտ դեպքը:

Արարատի մարզպետը ծանոթացել է նաև Մասիսի քաղաքապետարանի կողմից հատկացված կացարանի պայմաններին և Արարատի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել այս ընտանիքի հարցը, ապահովել անհրաժեշտ իրերով:

Ավելի վաղ հայտնել էինք` Մասիսում հոսպիտալացված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

10:25 05.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

BACK_TO_TOP