ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+21.09 oC

ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով

16:42 27.04.2024

ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներին պատուհասած հզոր տորնադոների հետևանքով վեց մարդ է տուժել, հայտնում է CNN-ը։

Հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ տորնադոները սկսվել են ուրբաթ օրը և տեղի են ունեցել ուժեղ անձրևների ֆոնին՝ Միացյալ Նահանգների կենտրոնական մասում, առնվազն երեք մարդ վիրավորվել է:

Առնվազն հինգ նահանգում ուրբաթ օրը մոտ 80 հաղորդում է եղել տորնադոների մասին, որոնցից շատերը հաստատվել են օդերևութաբանական ծառայությունների կողմից:

Ըստ տվյալների՝ Տեխասում առանց էլեկտրամատակարարման է մնում 28,6 հազար բաժանորդ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին Զալուժնիին նշանակել է Մեծ Բրիտանիայում դեսպան

15:37 09.05.2024

Զելենսկին Զալուժնիին նշանակել է Մեծ Բրիտանիայում դեսպան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել երկրի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։ Ավելի վաղ Զելենսկին առողջական պատճառներով Զալուժնիին ազատել էր զինվորական ծառայությունից։ Զալուժնին փետրվարի 8-ին ազատվել է Ուկրաինայի բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնից։ ...

Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել

15:21 09.05.2024

Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել

Իսրայելը մտադիր է շարունակել իր ռազմական գործողությունը Գազայի հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացրել այնտեղ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։ «Իսրայելը կշարունակի պայքարել ՀԱՄԱՍ-ի դեմ, քանի դեռ այն չի ոչնչացվել, չկա ավելի արդար պատերազմ, քան սա», – գրել է նա X իր էջում։   ...

Եվրախորհրդարանի ղեկավարը կարծում է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը բարդ է լինելու

14:49 09.05.2024

Եվրախորհրդարանի ղեկավարը կարծում է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը բարդ է լինելու

Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը դժվար է լինելու՝ կապված նրա տնտեսության և ենթակառուցվածքների վերականգնման բնույթի հետ։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ «ԵՄ-ին միանալու Ուկրաինայի ուղին դժվար կլինի։ Մենք պետք է հաշվի առնենք ուկրաինական ենթակառուցվածքների և տնտեսության վերականգնման հրատապությունը, Եվրախորհրդարանը և Եվրամիությունը պատրաստ են օգնելու այս հարցում»,- ասել է նա Կիևում քաղաքների և շրջանների […] ...

Իրանը պատրաստ է վերանայել իր միջուկային դոկտրինը գոյաբանական սպառնալիքի դեպքում

14:24 09.05.2024

Իրանը պատրաստ է վերանայել իր միջուկային դոկտրինը գոյաբանական սպառնալիքի դեպքում

Իրանը կվերանայի իր միջուկային դոկտրինը, եթե Իսլամական Հանրապետությունը գոյաբանական սպառնալիքի առջև կանգնի։ Նման հայտարարությամբ են հանդես եկել երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդականն ու Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։ «Մենք միջուկային ռումբ ստեղծելու որոշում չունենք, բայց եթե Իրանի գոյությանը վտանգ սպառնա, մենք այլ ելք չենք ունենա, քան փոխել մեր ռազմական դոկտրինը»,- […] ...

Ուկրաինայից առաջ պետք է ԵՄ-ին անդամակցեն երկրները, որոնք երկար տարիներ սպասել են նման հնարավորության․ Բորել

14:08 09.05.2024

Ուկրաինայից առաջ պետք է ԵՄ-ին անդամակցեն երկրները, որոնք երկար տարիներ սպասել են նման հնարավորության․ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ տրամաբանական է՝ այն երկրները, որոնք երկար տարիներ սպասել են Եվրամիությանն անդամակցելուն, պետք է համայնքին միանան Ուկրաինայից առաջ։ «Կա անդամակցության համար դիմորդների հերթ։ Մենք պետք է իրական դարձնենք այս ընդլայնումը, բայց որպեսզի Ուկրաինան միանա ԵՄ-ին, տրամաբանորեն ավելի վաղ պետք է մտնեն նրանցից ոմանք, […] ...

Իսպանիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ ԵՄ-ի ընդլայնման դեպքում անհրաժեշտ է փոխել որոշումների կայացման համակարգը

13:00 09.05.2024

Իսպանիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ ԵՄ-ի ընդլայնման դեպքում անհրաժեշտ է փոխել որոշումների կայացման համակարգը

Եվրամիության ընդլայնումը պետք է ենթադրի համայնքի ներսում որոշումների կայացման ողջ համակարգի վերանայում, որը ներկայումս պահանջում է միաձայնություն: Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ «Ինձ թվում է, որ եթե մենք պոտենցիալ անդամների թիվը հասցնենք ավելի քան 30-ի, մենք չենք կարողանա գործել այնպես, ինչպես աշխատում ենք ներկայիս կանոններով։ Դա նշանակում է որոշումների կայացման համակարգի […] ...

BACK_TO_TOP