Արցախի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+25.09 oC

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներ

12:11 11.08.2021

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներ:

Համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ հանդիպումների ընթացքում Պաշտպանը ծանոթացել է բնակչության տարբեր իրավունքների պաշտպանության իրավիճակին, իրավունքների իրացման հնարավորություններին և առկա խնդիրներին:

Գեղամ Ստեփանյանն արձանագրել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Մարտունու շրջանի վերոնշյալ համայնքները՝ մասնավորապես Նոր շեն, Հացի, Ավդուռ, Մյուրիշեն բնակավայրերը հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի անմիջական նշանառության տակ, և այդ համայնքների հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը սպառնալիք է համայնքների բնակչության ֆիզիկական և հոգեկան անվտանգության համար՝ մասնավորապես հաշվի առնելով Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակավայրերը դիտավորյալ թիրախավորելու վարքագիծը: Ուստի, անհրաժեշտ է ձեռնարկել գործողություններ խաղաղ բնակչության անվտանգային իրավիճակը բարելավելու՝ մասնավորապես ադրբեջանական զինված ուժերի հենակետերը խաղաղ բնակավայրերի հարևանությունից հեռացնելու ուղղությամբ:

Համայնքների հարևանությամբ ադրբեջանական հենակետերի առկայությունը լուրջ խնդիրներ է հարուցում նաև գյուղացիների զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար: Այդ խնդիրներն արտահայտվում են տարբեր ձևերով՝ մի դեպքում գյուղացիները անվտանգության նկատառումներից ելնելով զերծ են մնում իրենց պատկանող հողատարածքների մշակումից, մյուս դեպքում կորուստներ են ունենում անասնապահությամբ զբաղվելու ընթացքում, երբ խոշոր եղջերավոր անասունները անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Նման դեպքեր գրանցվել են գրեթե բոլոր համայնքներում:

Պաշտպանը ընդգծում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետք է գործադրվեն բոլոր ջանքերը համայնքային բնակչության կյանքի որակի և անհրաժեշտ կենսապայմանների բարելավման ուղղությամբ՝ ի թիվս այլ հարցերի հատուկ ուշադրություն հրավիրելով Նոր շեն, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներում խիստ արտահայտված ջրամատակարարման հետ կապված խնդիրներին: Նշված համայնքները գրեթե ամբողջությամբ ջրազրկված են:

Հանդիպումների ընթացքում հավաքագրված խնդիրները Պաշտպանի կողմից ներկայացվելու են պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց արագ կարգավորման ուղղությամբ հստակ և գործնական քայլերի ձեռնարկմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:00 20.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

BACK_TO_TOP