ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+29.09 oC

ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղ

11:50 04.08.2021

ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։

Ըստ այդմ՝ ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։ Համաձայն հրամանի՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներն ուսման վարձի չափը պետք է սահմանեն ոչ ավելի, քան առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված ուսման վարձի չափը:

Նշենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների»՝ ՀՀ պետական բուհեր հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:

Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի վճարովի մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցույթին: Դիմորդների դիմումհայտը և փաստաթղթերը բուհում կամ առցանց եղանակով ընդունվելու են տվյալ տարվա օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 24-ըՔննություններն անցկացվելու են սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ըԸնդունվածների ցուցակները հաստատվելու են մինչև հոկտեմբերի 20-ը:

Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում է բուհը՝ ռեկտորի հրամանով ստեղծելով առարկայական (մասնագիտական) հանձնաժողովներ, կամ համապատասխան պայմանագրի առկայության դեպքում՝ Գնահատման և թեստավորման կենտրոնը:

Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը: Միասնական և ներբուհական քննություններ չհանձնած դիմորդները քննություն են հանձնում բուհում` համապատասխան առարկաների միասնական քննություններին ներկայացվող պահանջներին համապատասխան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը

20:27 20.08.2025

«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը

«Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կին դատապարտյալներին։ Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել […] ...

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

20:15 20.08.2025

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

20:07 20.08.2025

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

BACK_TO_TOP