12:45 04.08.2021
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնելով անփոփոխ։
Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու հատկանիշներով։
20:15 20.08.2025
Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...
20:07 20.08.2025
Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԲուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...