14:50 15.04.2021
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ակնկալում է, որ խորհրդարանականները մոտ ժամանակներս կկարողանան վերադառնալ Հայաստանի խորհրդարանի հետ նորմալ փոխգործակցության, ինչը խաթարվել էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մատվիենկոն այս մասին ասել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:
«Մեր միջխորհրդարանական երկխոսությունը շարունակվում է: Իհարկե, համավարակն իր շտկումները մտցրեց: Ծրագրվածներից ամեն բան չէ, որ հաջողվեց ամբողջ ծավալով կյանքի կոչել: Սակայն կարծում եմ, որ հիմա՝ համավարակի հետ կապված իրավիճակի կայունացմանը զուգընթաց կկարողանանք ետ բերել բաց թողնվածն ու վերադառնալ խորհրդարանների միջև նորմալ, ռիթմիկ փոխգործակցության»,- ասել է նա:
Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ակտիվորեն համագործակցել են համավարակի ընթացքում և դրանից դուրս են եկել բավական քիչ կորուստներով՝ ի տարբերություն այլ երկրների:
«Հայաստանն առաջիններից էր, որ ստացավ ռուսական պատվաստանյութերը, որոնք արդեն իրենք իրենց երաշխավորել են։ 60-ից ավելի երկրներ գնել կամ գրանցել են ռուսական պատվաստանյութերը»,- նշել է Դաշնային խորհրդի նախագահը:
Մատվիենկոն ասել է, որ Հայաստանում ակնկալվում է կարևորագույն քաղաքական իրադարձություն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասին արդեն հայտարարվել է: «Հուսով ենք, որ, չնայած բոլոր դժվարություններին, ընտրությունները կլինեն բաց, ժողովրդավարական և թույլ կտան կայունացնել սոցիալական իրադրությունը Հայաստանում»,- նշել է նա:
Վալենտինա Մատվիենկոն շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար եղբայրական երկիր է ու դաշնակից: «Մեր հարաբերությունները պրոգրեսիվ զարգացում են ապրում՝ անկախ ցանկացած իրադարձությունից»,- ասել է նա:
08:30 14.06.2025
«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է Դուբայում«Սպարտակի» նախկին հարձակվող Քվինսի Պրոմեսը, որն այժմ խաղում է «Դուբայ Յունայթեդում», ձերբակալվել է Դուբայում՝ Նիդեռլանդներ արտահանձնման հարցման հիման վրա: Նրա փաստաբանը հաստատել է այս տեղեկությունը De Telegraaf-ին, բայց հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ։ «Սպարտակի» նախկին խաղացողը, ըստ տեղեկությունների, ձերբակալվել է իր տանը: Պրոմեսը տեղափոխվել է Դուբայի կալանավայր: 33-ամյա հարձակվողը կարող է ինքնաթիռով տեղափոխվել Նիդեռլանդներ, որտեղ […] ...
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...
23:55 13.06.2025
Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունըՀամաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...
23:51 13.06.2025
Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածությունՆաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...
23:47 13.06.2025
Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ճանապարհից»Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...
23:45 13.06.2025
«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետՄադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...