23:57 13.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
16:16 13.06.2025
AFP. Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել Իրանին Իսրայելի հարվածներից հետոՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ազգային պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներից հետո, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին: Իսրայելը ուրբաթ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով իր միջուկային ծրագրի կարևորագույն օբյեկտները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է, որ կհետևեն նոր հարվածներ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել […] ...
16:10 13.06.2025
Վերապատրաստում` ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համարՈւսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: ՈՒԱՀ–ի դասընթացներում […] ...
16:05 13.06.2025
Հայաստանը դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողությունները. ՓաշինյանԻսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում անցկացվող պանելային քննարկման ժամանակ: «Մեր մտահոգությունն ենք հայտնում ու դատապարտում ենք Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողությունները: Այն կասկածի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը, […] ...
16:00 13.06.2025
Հայաստանն ինտենսիվ աշխատանքներ է տանում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբՀայաստանն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Բնականաբար, ոչ միայն հիմա, այլև 2020 թվականի պատերազմի ավարտից հետո մենք ինտենսիվ աշխատանքներ ենք կատարում գերիների ազատման […] ...
15:52 13.06.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս ԿուտրիսինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է միջխորհրդարանական համագործակցության կարևոր դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ «Մենք շատ կարևորում ենք խորհրդարանական դիվանագիտությունը։ 2018 թվականից ի վեր Հայաստանը դարձել է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն»,- ասել է Հանրապետության նախագահը։ Իր խոսքում […] ...
15:40 13.06.2025
Fars. Իրանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ինտերնետի հասանելիության վրաԻրանի իշխանությունները որոշել են ժամանակավոր սահմանափակումներ մտցնել ինտերնետին հասանելիություն ստանալու հարցում՝ կապված Իսրայելի հարձակման հետ: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարության մեջ: «Երկրում ստեղծված հատուկ իրավիճակի պատճառով և իրավասու մարմինների որոշումների համաձայն՝ մտցվել են ինտերնետ մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ», – նախարարության հայտարարությունը մեջբերում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Նախարարությունը […] ...