14:26 09.04.2021
Այսօր ԱԺ-ում քննարկվել է «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրինագիծը: Սերգեյ Բագրատյանը հարց է ուղղել նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանին:
«Կառավարությունում քննարկում են արտադրական նպատակով կանեփի արտադրության թույլտվության, լիցենզավորման կարգը: Ռիսկեր տեսնո՞ւմ եք, գիտենք, որ հիմքում նույն մշակաբույսն է, և շատ բարդ է լինելու տարբերակելը՝ արտադրական նպատակով, իր ազդեցության իմաստով այն է, ինչ մարիխուանա՞ն, թե՞ այն, ինչ արտադրությունն է նախատեսում»,- հետաքրքրվել է նա:
Խաչատրյանը պատասխանել է, որ ռիսկեր տեսնում է, եթե մի բան է արտադրվում, որը կարող է կիրառվել որպես թմրամիջոց, ապա ռիսկեր պարունակում է, սակայն պետք է հաշվի առնել դրական և բացասական կողմերը:
«Ի՞նչ ենք ստանալու, եթե թույլատրում ենք արտադրական մարիխուանայի հիմքի վրա բաղադրիչների և յուղի արտադրությունը, և ի՞նչ ենք ունենում ռիսկերի առումով, ռիսկերը վերահսկելի են, իհարկե, որոշակի ծանրաբեռնվածություն է առաջացնելու օպերատիվ մարմինների մոտ, որոնք պետք է իրենց աշխատանքային ունակությունները ավելի զարգացնեն, բայց դրական կողմերն ավելի շատ են, որովհետև ուղղակիորեն տնտեսության վրա է ազդելու, գիտենք, որ որոշ հիվանդությունների դեպքում յուղերի կիրառումն են նշանակում, ինչը ներմուծելը մեծ խնդիրներ է առաջացնում հիվանդների համար»:
Անդրանիկ Քոչարյանը կեսկատակ նկատել է, որ, իր կարծիքով՝ պետք է վերացնել պահանջարկը:
Փոխոստիկանապետ, հիմնական զեկուցող Արա Ֆիդանյանը հավելել է, որ կառավարության կողմից նախատեսվող օրինագծում գործիքակազմեր կան, որոնք թույլ կտան լիարժեք հսկողություն իրականացնել արտադրանքի նկատմամբ:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...