14:15 09.04.2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հեղինակը կառավարությունն է, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է, որ համագործակցության մասին համաձայնագիրը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2001-ի նոյեմբերին, արձանագրությունը ՀՀ կողմից ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 25-ին, այլ երկրների կողմից ևս ստորագրվել է, մի շարք երկրներում՝ ուժի մեջ մտել:
«Փոփոխությունները նպատակ ունեն կարգավորելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության պայքարի դեմ ոլորտում մասնակից պետությունների համագործակցությունը, պարունակում է պետությունների միջև տեղեկատվության փոխանակության կարգավորմանն ուղղված դրույթներ»,- ասել է նա:
Պատգամավորները հարցրել են, թե ինչ ֆինանսական ծախսեր է ենթադրում, Ֆիդանյանը պատասխանել է, որ անհրաժեշտության դեպքում կստեղծվեն համատեղ օպերատիվ քննչական խմբեր, որոնց էլ ուղղված են լինելու ծախսերը:
Սերգեյ Բագրատյանը խնդրել է համագործակցության արտառոց դեպքեր ներկայացնել, որը ցույց կտա, որ տվյալ պետությունն արժանի գործընկեր է:
«Ես կարող եմ ներկայացնել վիճակագրական տվյալներ՝ կապված ՀՀ-ում հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հետ: 2020-ի հայտնաբերումների թիվը շատ ավելին է՝ 1226 հանցագործության դեպք 19-ի 1088 դեպքի դիմաց: ԱՊՀ շրջանակում միանշանակ համագործակցություն ունենք՝ հատկապես Ռուսաստանի և Բելառուսի հետ, սակայն գտնվելով ԱՊՀ երկրներից մեկուսի՝ հիմնական խնդիրները ծագում են այլ երկրների, դիցուկ՝ մեր հարևան երկրի հետ, իսկ համագործակցությունը առկա է»:
Նշել է, որ արդեն կատարելագործվել են առաքումների մեխանիզմները, լայն տարածում գտել համացանցի միջոցով կատարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, սահմանների առումով թափանցիկությունը ողջ աշխարհում բերում են հանցավորության որոշ տեսակների աճի:
Նշել է, որ որոշ թմրանյութեր ՀՀ են առաքվում փոստի միջոցով, համագործակցությունը արտասահմանյան գործընկերների հետ դժվարանում է, երբ հետադարձ հասցե չկա, Անդրանիկ Քոչարյանը հավելել է, որ այդ բիզնեսի մեջ ներգրավված հանցավոր աշխարհն ունենում է աջակիցներ ուժային կառույցներում:
«Մեր հասարակությունն էդպիսի դեպքերի մասին շատ է խոսում, բայց այն մարդկանց մասին, որ հովանավորել են դեպքերը, որևէ ձերբակալված ազդեցիկ ուժ չունենք, արժե, որ այս մասին էլ մտածենք: Թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ոստիկանությունը հասկացան՝ ինչի մասին եմ ասում, ակնկալում եմ, որ եթե այդ խնդիրը լուծում ենք, մնացածը սկսում են նահանջել»:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...