13:52 09.04.2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում այսօր ընդգրկված էր «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Այն նախատեսում էր զենք տրամադրել սահմանամերձ գյուղերի բնակիչներին:
Նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգելու առաջարկություն են արել հեղինակները՝ «Իմ քայլի» անդամ Արմեն Խաչատրյանն ու պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Արմեն Խաչատրյանը մանրամասնել է.
«Զենքի կիրառման իրավահարաբերությունների հետ կապված կա որոշակի փուլում ստեղծված փաթեթ, որն ավելի համապարփակ կարգավորումներ ունի, պետք է համադրենք այս օրենքի հետ, ինչը ծավալուն է, ազդեցության գնահատման հարց պետք է լուծվի, այս ամենից ելնելով՝ խնդրում եմ քննարկումը հետաձգել»:
Արձագանքելով առաջարկությանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ կարևորել է օրինագիծը՝ հաշվի առնելով պատմական իրողությունները:
«Հեղինակներից ակնկալում եմ, որ արագ այս հարցի լուծումները գտնեն, որովհետև սահմանամերձ գյուղերի նման կարգավորումները՝ զենքի հետ կապված, անհրաժեշտ են, և առաջին պատերազմի օրինակից ելնելով՝ պետք է պրոյեկցիան տեղափոխենք մեր սահմանամերձ գյուղեր ևս: Բայց դա պետք է լինի տրամաբանված՝ սկսած զենքի պահպանությունից, օգտագործումից, գյուղացին պետք է աշխատի ու տանն ունենա միջոց, որով կարողանա անհրաժեշտության դեպքում պահպանի իր տունը, օր առաջ կարգավորումը պետք է ունենանք»:
Համահեղինակ Սերգեյ Բագրատյանը հավելել է, որ օրենքի կարևորությունը գիտակցում են, նաև գիտակցում են կիրառման բազմաթիվ ռիսկերը:
«Հիմա մենք քննարկում ենք ոչ միայն սահմանամերձ գյուղերի բնակիչներին, այլև ողջ բնակչությանը տրամադրենք զենք, բայց չենք շտապում: Ինչու պետք է ունենանք, որովհետև հայտնի է ողջ աշխարհում ճշմարտությունը, որ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի, բայց մի պատերազմիր: Աշխարհաքաղաքական այս տարածքում, որ այս պետությունը գործում է, հարևանների հետախուզությունը պարզում է, որ եթե այս երկիրը պատրաստ է պատերազմի, գերադասում են հաշվարկել ռիսկերը և միշտ չէ, որ գնում են պատերազմի: Ես այսպես եմ պատկերացնում, որ ամեն մի համայնք պետք է վերածվի հզոր ջոկատի, բայց երբեք պատերազմական ցանկություն չհայտնելով»:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...