Զբաղվածության կենտրոնները գործազուրկ երիտասարդների համար իրականացնում են մասնագիտական որակավորման և պրակտիկ աշխատանքի ծրագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Զբաղվածության կենտրոնները գործազուրկ երիտասարդների համար իրականացնում են մասնագիտական որակավորման և պրակտիկ աշխատանքի ծրագրեր

19:30 06.04.2021

Զբաղվածության տարածքային  կենտրոնների  երիտասարդության զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերում առաջնահերթություն է դրված մասնագիտական որակավորմանը, աշխատանքային փորձի ձեռք բերմանը։ Մասնագիտական  եռամսյա պրակտիկան տարբեր ոլորտների ընկերություններում հնարավորություն է տալիս նաև տեղում կայուն վարձատրվող աշխատանք գտնել։ Այս ծրագրով, միայն 2020 թվականին, հաջողվել է  2821 երիտասարդ գործազուրկների մշտական աշխատանքի անցնել։

Ազնիվը Շիրակի պետական համալսարանի նախորդ տարվա շրջանավարտ է, մասնագիտությամբ կենսաբան-մանկավարժ է: Անկեղծանում է՝ մանկավարժությամբ զբաղվել  ու դպրոցում դասավանդել չի ցանկանում, ավելի շատ հետաքրքրված է բուսաբուծության ոլորտով: Զբաղվածության տարածքային կենտրոնի ծրագրով մասնագիտական պրակտիկա է անցնում Գյումրիի սելեկցիոն կայանի գիտական բաժնում:

«Միշտ ցանկացել եմ  հենց գիտության ոլորտում աշխատել և գիտնական դառնալ, դա էլ երևի հենց նպաստեց, որ պրակտիկաս անցնեմ այստեղ»,- ասում է երիտասարդ կենսաբան Ազնիվ Գրիգորյանը։

Սելեկցիոն կայանի գիտական բաժնի կրտսեր գիտաշխատող է համարվում նաև 27 տարեկան  Նարեկը։ Նա գործարար վարչարարություն մասնագիտական դիպլոմով մագիստրոս է: Աշխատանք շատ է փնտրել ու բախվել նույն խնդրին, ինչ մյուս մասնագիտությունների դեպքում է՝ գործատուն աշխատանքային փորձ է պահանջել։

«Հիմնական խնդիրը, որին բախվել եմ, բավարար աշխատանքային փորձ չունենալն է եղել, որոշ տեղեր պահանջել են երկու տարվա աշխատանքային փորձ, որոշ տեղերում՝ ավելի շատ։ Էստեղի գործնական աշխատանքը ամբողջովին նորույթ էր ինձ համար, որովհետև կոնկրետ  բուսաբուծության ոլորտում ես չէի ունեցել պրակտիկա, հիմա սա լավագույն առիթ է  փորձ ձեռք բերելու համար»,- ասում է  կրտսեր գիտաշխատող Նարեկ Բաղդասարյանը։

Գյումրիի սելեկցիոն կայանում երիտասարդ մասնագետների կարիք շատ ունեն: Գիտական բաժնում խրախուսում են նոր կադրերի ներգրավվածությունը: Այստեղ սերնդափոխությունը համարում են կարևոր ու բնականոն գործընթաց, ինչից կշահի գիտությունը։

Աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում մրցունակ դառնալու խնդիրն է լուծում զբաղվածության տարածքային կենտրոններում ներդրված այս ծրագիրը, որի կարևոր բաղադրիչն է գործազուրկ երիտասարդների համար եռամսյա գործնական պրակտիկան, իսկ լավագույն արդյունքը լինում է այն, որ նրանք աշխատանքի են անցնում իրենց նախընտրած ոլորտներում:

Գյումրիից նախորդ և այս տարի ծրագրում ընդգրկված են եղել մոտ 50 շահառուներ: Երիտասարդ գործազուրկին պրակտիկայի ընթացքում վճարվում է աշխատավարձ` նվազագույն աշխատավարձի չափով, գործատուին՝ գումար  այդ աշխատավարձից բխող հարկային և այլ ծախսերը կատարելու համար, իսկ պրակտիկան կազմակերպող մասնագետին ՝ ամսական գումար նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով։

«Ծրագրի կայուն զբաղվածության ցուցանիշը շատ բարձր է, շահառուների գրեթե 77 տոկոսը պրակտիկայից հետո անցնում է կայուն վարձատրվող աշխատանքի։ Մարզերում շատ մեծ է բժիշկների, բուժաշխատողների պահանջարկը, անգամ մայրաքաղաքում կա դեղագետների պահանջ։ Պահանջարկը մեծ է նաև մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում, վաճառողների, գանձապահների, ինչպես նաև մասնագիտություն չունեցող բանվորների կարիք շատ կա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը։

Գործազուրկ երիտասարդների համար պրակտիկ գործունեության ապահովումից բացի, կա մեկ այլ ծրագիր ևս, այն   վերամասնագիտացման  ուղղությամբ է։ Հնարավորություն է տրվում երիտասարդին փոխել մասնագիտության պրոֆիլը և ձեռք բերել շուկայի պահանջարկին համապատասխան աշխատանք։ Գյումրիում, օրինակ, կարող բանվորներից բացի, սպասարկման ոլորտում բարձրակարգ  բարմենների, մատուցողների ու խոհարարների են աշխատանք առաջարկում։

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

BACK_TO_TOP