Գեղանկարչուհի Ժակլին Սարգսյանը Շուշիի մասին մեծածավալ գեղանկարների նոր շարք է սկսում․ արվեստագետի 33 կտավները մնացել են Շուշիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Գեղանկարչուհի Ժակլին Սարգսյանը Շուշիի մասին մեծածավալ գեղանկարների նոր շարք է սկսում․ արվեստագետի 33 կտավները մնացել են Շուշիում

19:50 24.03.2021

Շուշիի թանգարաններում և ցուցասրահներում մնացին նաև հայաստանցի արվեստագետների գործերը։ Գյումրեցի գեղանկարչուհի Ժակլին Սարգսյանի 33 գեղանկարները 2019 թվականից ցուցադրվում էին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, ևս մեկ ցուցադրությամբ պատրաստվում էր Շուշիում լինել նաև 2020-ին, բայց ոչ միայն դա տեղի չունեցավ, այլև անավարտ է մնացել այն շարքը, որը ներկայացվելու էր Շուշիում։

Արվեստանոցի մի անկյունում գեղանկարչուհու «Հրեշտակներ» շարքն է։ Մի մասն անավարտ է, բայց այս շարքի պատմությանն անպայման վերադառնալու է։ Արցախի հողում կտավների ամբողջական ցուցադրություն լինելու է, միայն թե ոչ Շուշիում։ Շարքը թելերով կապված է մշակութային, հոգևոր արժեք ունեցող քաղաքի հետ։ Կտավներում 33 հրեշտակների նախատիպը հենց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու  քարե քանդակներն են։

Շուշին կորցնելուց հետո շարքի շարունակությունը նույնը չի լինի, դեռ ժամանակ է պետք դրանց վերադառնալու։ Այժմ գեղանկարների մի նոր շարք է սկսել, որտեղ Շուշին ու Գյումրին միասին են։

Կտավներից մեկում երեք սերունդ ներկայացնող կանայք են, զուգահեռները Արցախյան երեք պատերազմների միջև է։ Կտավն ավարտել է նոյեմբերի 8-ին՝ Շուշին գրավելուց մեկ օր առաջ։ Տարօրինակ զգացումով՝ հենց այդ օրը գեղանկարը փոփոխության է ենթարկել, թիկունքում գտնվող Ղազանչեցոց եկեղեցին հեռացրել է կտավից։

«Երբ որ ես էսքիզը արեցի Ղազանչեցոց եկեղեցին էնտեղ կար, բայց նոյեմբերի 8-ին ես առավոտյան արթնացա ու եկեղեցին ջնջեցի և կտավը ավարտին հասցրեցի առանց եկեղեցու։ Հաջորդ օրը իմացանք, որ Շուշին այլևս մերը չէր։ Դա ինչ-որ ի վերուստ եկած զգացողություն էր, ինչի պատճառով ես ակամայից եկեղեցին հեռացրեցի նկարից, այդտեղ երևի ինչ-որ խորհուրդ կար»,- ասում է գեղանկարչուհին։

Ընդամենը մեկ անգամ Շուշիում եղած արվեստագետի համար պատմական քաղաքի կոլորիտը ստեղծագործելու անսահման էներգիա են փոխանցել, որտեղ գտել է հարազատ միջավայր, նմանություններ Շուշի և Գյումրի քաղաքների կենցաղավարության ու ճարտարապետության միջև։

«Շուշին ու Գյումրին շատ նման են իրար, երկուսն էլ շատ կոլորիտային են, մեկը սպիտակ գույների մեջ, մյուսը՝ ավելի մոխրագույնի։ Ես էնքան բան եմ տեսել Շուշիում, որ այդ թեմայով կարող եմ ամբողջ կյանքս նկարել ու այդ էներգիան իմ մեջ չի սպառվի»,- ասում է նկարչուհին։

Շուշիից իր հետ Գյումրի է բերել տատիկների խմորհունցի փայտե տաշտակն ու գնդերի համար նախատեսված սկուտեղը։ Դրանք տեղ են գտել Ժակլինի արվեստանոցում։

«Ես այս իրերը ձեռք բերեցի շուշեցի տատիկներից, իրենք այնտեղ շատ են օգտագործում նման բաներ։ Մի քիչ անմխիթար վիճակում էին գտնվում, ես վերամշակել եմ ու տեղադրել իմ արվեստանոցում։ Ամեն անգամ նայելիս իրենք ինձ Շուշին են հիշեցնում, ուրախ եմ, որ այնտեղից կարողացա փրկել այս հնությունները»։

Արցախ աշխարհի , և հատկապես Շուշիի նկարագրության գեղանկարչական շարքերով  նախատեսում է աշնանը մեծ ցուցադրություն  կազմակերպել  նախ Արցախում , հետո  Գյումրիում։ Հնարավորության դեպքում կփորձի վերապատկերել  իր այն աշխատանքները, որոնք մնացին  Շուշիում ։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

BACK_TO_TOP