Հայկական կողմը ժամանակավոր կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+28.09 oC

Հայկական կողմը ժամանակավոր կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը

19:27 16.10.2020

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համանախագահ Արսեն Ղազարյանը հանդես է հայտարարությամբ։

«1997 թվականից ձևավորվել և գործել է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհուրդը, որի խնդիրն է եղել տնտեսական կապերի աշխուժացման միջոցով լիցքաթափել կողմերի միջև պատմականորեն ձևավորված լարվածությունը, աջակցել բարիդրացիական կապերի հաստատման համար նպաստավոր մթնոլորտի ձևավորմանը։ Երկու կողմերի գործարարները քիչ ջանք չեն թափել կառուցողական երկխոսության ու տնտեսական փոխգործակցության կայացման ուղղությամբ, ամեն անգամ, սակայն, բախվելով թուրքական իշխանությունների ամենատարբեր խոչընդոտներին ու ապակառուցողական կեցվածքին։ Ավելին, որպես բարի կամքի դրսևորում, հայկական կողմը, սկսած 1993 թվականից, միակողմանի թույլատրել է թուրքական ապրանքների մուտքը Հայաստան՝ հակառակ դիրքորոշմանն արժանանալով Թուրքիայի կողմից։

Այսօր, երբ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայ ժողովրդի նկատմամբ դարձյալ որդեգրել է բացահայտ թշնամական ու ցեղասպան քաղաքականություն, երբ անթաքույց հրահրում ու ռազմական միջամտություն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության՝ Ադրբեջանի որդեգրած ուժային լուծման փորձերին, վերջինիս մատակարարում սպառազինություն, զինվորական մասնագետներ ու վարձկան ահաբեկիչներ, որպես Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի հայկական կողմի համանախագահ՝ հայտարարում եմ խորհրդի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին։

Միաժամանակ հայաստանյան գործարարներին ու պետական համապատասխան գերատեսչություններին կոչ եմ անում ժամանակավորապես կասեցել թուրքական բոլոր տեսակի ապրանքերի ներմուծումը Հայաստան»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 21.07.2025

SHANTNEWS

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

21:49 21.07.2025

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

21:33 21.07.2025

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...

Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալ

21:17 21.07.2025

Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալ

Գերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

21:00 21.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/1, 57/12, 55/13, 59, 59/1, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52 շենքեր […] ...

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղում

20:50 21.07.2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղում

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։ Հյուրերից գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունը սկսել է հաղթանակով և առաջին 3 միավորը վաստակել։ Ակումբը երկրորդ տուրում հուլիսի 26-ին տնային խաղում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։   ...

BACK_TO_TOP