15:38 16.03.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ մարտի 14-ից ժամանակավորապես կասեցվել է երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը, բայց սահմանափակումները բեռնափոխադրումների վրա չեն տարածվել: Հայաստանը Վրաստանի հետ կապող բոլոր անցակետերում սահմանվել է հսկողության խստացված ռեժիմ:
Այժմ Շիրակի մարզում գտնվող Բավրայի անցակետում բուժաշխատողներն ու սահմանապահները շուրջօրյա աշխատանքի ընթացքում կատարում են պրոֆիլակտիկ միջոցառումներ ու սահմանը հատող քաղաքացիների ջերմաչափումներ, անհրաժեշտության դեպքում առանձնացնում են կասկածելի ախտանշաններ ունեցողներին ու մեկուսացնում:
Արդեն մի քանի օր է` Բավրայի անցակետում անսովոր հանդարտություն է: Սահմանն անցնելու թույլտվություն ունեն միայն բեռնափոխադրում կատարող մեքենաների վարորդները: Մարդատարների համար սահմանը ժամանակավորապես փակ է, բայց մարդատարների հազվադեպ հանդիպել հնարավոր է:
Հիմնականում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներն ու երկքաղաքացիներն են, որոնք վերադառնում են Վրաստանից` սահմանը հատելու իրավունք ունեն միայն նրանք։ Մինչ դիմակներ ու ռետինե ձեռնոցներ կրող Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներին փաստաթղթերը ներկայացնելը, մուտքի մոտ պարտադիր չափվում է բոլոր վարորդների ու քաղաքացիների ջերմությունը:
«Ջերմաչափում ենք բոլորին` առանձին-առանձին, եթե կասկածելիներ լինեն, ներս ենք հրավիրում, նորից թևատակից ջերմաչափով ջերմաչափում ենք»,- ասում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանի օգնական Սանամ Հովհաննիսյանը:
«Մինչև 5 մ հեռավորության վրա կարող է ջերմությունը ցույց տալ, բայց կոնկրետ այս դեպքում, կապված կորոնավիրուսի իրավիճակի հետ, ավելի մոտիկից ենք ջերմաչափում։ Եթե կասկածելի հիվանդներ ենք ունենում, որոնց ջերմաստիճանը 37-ից անցնում է, հրավիրում ենք ներս` զննման»,- ջերմաչափման գործընթացն է ներկայացնում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբան Լուսինե Գևորգյանը:
Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները ենթարկվում են կրկնակի հետազոտության, կասկածելի ախտանշաններ ունեցողներն առանձնացվում են մեկուսարանում, որից հետո շտապօգնության մեքենայով ու հատուկ հանդերձանք կրող բուժաշխատողների ուղեկցությամբ տեղափոխվում են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց:
«Ամսի 13-ին ունեցանք հոսպիտալացման երկու դեպք Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, նրանք ուկրաինացիներ էին և եկել էին եվրոպական երկրներ շրջագայությունից, այսպես կոչված «անապահով երկրներից» և ջերմում էին: Կասկածելի էին, մեկուսացվեցին և մեկ օր անց տեղեկացանք, որ իրենց թեստերի պատասխանը եղել է բացասական»,- ասում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Հակոբ Ավետիսյանը:
Բավրայի անցակետում երկու անձի համար նախատեսված մեկուսարանից բացի, ստեղծված է նաև վրանային մեկուսարան: Այն տեղակայված է անմիջապես անցակետի մուտքի մոտ ու նախատեսված է անհրաժեշտության դեպքում կասկածելի ախտանշաններով շատ հիվանդներ առանձնացնելու համար:
«Ժամանակավոր վրանային մեկուսարանը տեղադրվել է Բավրայի անցակետում դեռևս մարտի երկուսից, տեղադրվել է մեր սահմանապահ զորքերի կողմից, ծառայում է որպես խիստ ժամանակավոր մեկուսարան, այսինքն` ծառայում է, երբ հոսքայնությունը մեծ է Բավրայի անցակետում»,- ներկայացնում է Հակոբ Ավետյանը:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...