20:32 12.02.2020
Օրերս զբոսաշրջիկների ուղևորափոխադրումներով զբաղվող մի խումբ քաղաքացիներ դիմել էին ՀՀ վարչապետին` զբոսաշրջային ծառայություններ մատուցող տրանսպորտային միջոցների համար առանձնացված կայանատեղիներ ստեղծելու խնդրանքով` միաժամանակ նշելով, որ բալային համակարգի ներդրումից հետո հիշյալ տրանսպորտային միջոցների վարորդները հյուրանոցների մոտ մեքենաները երկրորդ շարք կանգնեցնելու դեպքում վարչական տույժի են ենթարկվում:
Փետրվարի 12-ին Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ բարձրացված խնդրի շուրջ տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը, վարչապետի աշխատակազմի դիմումների քննարկման ընթացքի ապահովման բաժնի պետ Հայկ Սիմոնյանը, տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, զբոսաշրջության պետական կոմիտեի և քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց, թե ինչպես է պետք տարբերել անհատ փոխադրողների տրանսպորտային միջոցները մասնագիտացված զբոսաշրջային ծառայություններ մատուցող տրանսպորտային միջոցներից: Ի՞նչ տարբերանշաններ պետք է ունենան հիշալ ավտոբուսները: Կայանատեղիների մոտ ճանապարհային ոստիկանությունը երթևեկության ի՞նչ նշան պետք է տեղադրի: Մայրաքաղաքի որ հատվածներում և ի՞նչ չափորոշիչներով է հնարավոր կառուցել կայանատեղիներ և այլն: Ինչ վերաբերում էր ավտոբուսները երկրորդ շարքում կայանելու հնարավորությանը, ապա ճանապարհային ոստիկանության պետը հիշեցրեց, որ երթևեկության կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Հանդիպման ընթացքում որոշվեց, որ շահագրգիռ կառույցները, այդ թվում` ճանապարհային ոստիկանությունը, մինչև փետրվարի 25-ը գրավոր առաջարկություններ ներկայացնեն զբոսաշրջության պետական կոմիտե, որն էլ առաջարկությունների հիման վրա Կառավարությանը կներկայացնի նախագիծ:
21:09 19.08.2025
Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունումԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...
20:48 19.08.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներOգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...
20:28 19.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...
20:16 19.08.2025
Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանումՑինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...
19:55 19.08.2025
Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակիՀայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...