2023-ից մեքենաները ԵԱՏՄ-ում ազատ շրջանառության ապրանք կդառնան, և հարցը կլուծվի․ փոխվարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+16.16 oC

2023-ից մեքենաները ԵԱՏՄ-ում ազատ շրջանառության ապրանք կդառնան, և հարցը կլուծվի․ փոխվարչապետ

19:23 12.02.2020

2019 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել 189 հազար մեքենա, որոնցից ավելի քան 20 հազարը վերարտահանվել է Ղազախստան, իսկ 37 հազարը՝ Ռուսաստան։ Սակայն հիմա արդեն իսկ խնդիր կա Ղազախստանի շուկայում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրան պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որն ասաց, որ հիմա բարդ բանակցություններ են ընթանում Ղազախստանի հետ, և եթե առաջարկներ կան, ապա իրենք կարող են քննարկել։

Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ այդ մեքենաները 2023 թվականից սկսած ԵԱՏՄ-ում դառնալու են ազատ շրջանառության ապրանք, և հարցը ինքնին լուծվելու է։

Հիմա, ըստ փոխվարչապետի, միջանկյալ այս հատվածի համար տարբերակներ գտնելն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը չի բացառում Սի Ծինփինի հետ անձնական հանդիպումը՝ առևտրային համաձայնագիր կնքելու համար

10:46 14.05.2025

Թրամփը չի բացառում Սի Ծինփինի հետ անձնական հանդիպումը՝ առևտրային համաձայնագիր կնքելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անձամբ հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, եթե դա անհրաժեշտ լինի երկու երկրների միջև առևտրային համաձայնագիր կնքելու համար։ «Իրադարձությունների նման զարգացում կարող է տեղի ունենալ։ Այսինքն՝ վստահ չեմ, որ դա անհրաժեշտ կլինի, բայց դա տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի հետ», – ասել է Թրամփը Fox News-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...

Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:38 14.05.2025

Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրում և միջնակարգ  դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան

10:30 14.05.2025

44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ […] ...

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում․ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

10:23 14.05.2025

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում․ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

Մայիսի 14-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական […] ...

Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել

10:19 14.05.2025

Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ողջունում է Իրանի զարգացումը, բայց թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք մշակի։ «Նրանք չեն պատրաստվում միջուկային զենք ձեռք բերել։ Թույլ տվեք պարզաբանել։ Ես լիովին աջակցում եմ Իրանին։ Ես ուզում եմ, որ նրանք ունենան հիանալի երկիր և շատ փող աշխատեն»,-ասել է Թրամփը Fox News-ին։ Մեկնաբանելով հայտարարությունը, հեռուստաալիքը հիշեցնում […] ...

Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

10:10 14.05.2025

Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել․ «20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում։ Քաղցրաշեն գյուղ»։ ...

BACK_TO_TOP