Ովքեր են ամենաշատ բացակայած, ամենաշատ դեմ քվեարկած ու մյուս «ամենա…» պատգամավորները. հրապարակվել են հերթական մոնիթորինգի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+27.09 oC

Ովքեր են ամենաշատ բացակայած, ամենաշատ դեմ քվեարկած ու մյուս «ամենա…» պատգամավորները. հրապարակվել են հերթական մոնիթորինգի արդյունքները

19:55 10.02.2020

«ԱԺ Մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ: Եվ այսպես՝  ովքե՞ր են այս անգամ խորհրդարանական ամենա-ամենաները:

Մոնիթորինգի տվյալների հերթական ներկայացմանը հրավիրված էին նաև խորհրդարանական խմբակցությունների մեկական պատգամավորներ: Մինչ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը կգար ու տվյալների ներկայացումը կսկսվեր, արդեն ներկա մյուս երկու խմբակցությունների պատգամավորներից մեկը՝ «իմքայլական» Համազասպ Դանիելյանը, կեսլուրջ-կեսկատակ քննարկում էր, թե ինչ նոր «ամենաներ» կարելի է ավելացնել  մոնիթորինգի ցանկում, օրինակ, «ամենաանտեղի խոսացող»  կամ «ամենանեղացկոտ պատգամավոր»:

«Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը աշխատանքային զբաղվածության պատճառով այդպես էլ չեկավ: Մոնիթորինգ ծրագրի ղեկավարը սկսեց այն տվյալներից, որտեղ ամենամեծ փոփոխություններն են գրանցվել: 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանում ընդունված օրենքների 30 տոկոսը հեղինակել է խորհրդարանը, 70 տոկոսը՝ կառավարությունը: Սա բացառիկ ցուցանիշ է: Բացառիկությունը հասկանալու համար պետք է համեմատել այն նախորդ խորհրդարանների ցուցանիշների հետ: Նախորդների ժամանակ անգամ 5%-95% հարաբերակցություն է եղել:

Կա տպավորություն, թե հիմա սա կառավարության և խորհրդարանում մեծամասնություն կազմող  քաղաքական ուժի որոշակի պայմանավորվածության արդյունք է: Սակայն մեկ այլ ցուցանիշ կա, որը չի կարող լինել որևէ պայմանավորվածության արդյունք: Այս խորհրդարանում խոսացող պատգամավորներն են շատ: 132-ից ընդամենը 20-նն է պասիվ ու չի մասնակցում քննարկումների: Իսկ նախկինում խորհրդարաններ են եղել , որտեղ լռել են պատգամավորների կեսից ավելին, օրինակ 105-ից 65-ը:

Մյուս էական տարբերությունը  նախորդ խորհրդարանների և այս դեպքում նաև նույն խորհրդարանի նախորդ նստաշրջանի  հետ է: Էականորեն ավելացել է ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած և ընդունված օրինագծերի թիվը: Սա նաև ընդդիմադիր պատգամավոր Սերգեյ Բագրատյանը արձանագրեց, նշելով, որ նախորդ խորհրդարանում ընդհանրապես իմաստ չկար ընդդիմության կողմից նախագիծ առաջարկելը, քանի որ ի սկզբանե պարզ էր, որ այն մերժվելու է:

Ընդդիմադիր պատգամավորը, իհարկե, նաև դիտողություններ էլ ուներ: Հիշեցրեց, որ ընդդիմադիրների կողմից առաջարկված օրինագծերի ընդունումից բացի մերժումներն էլ են շատ եղել:

Ի վերջո, հերթը հասավ ամենաներին: Սկսենք ամենաշատը «կողմ» քվեարկածից: Այստեղ առաջինը Կարինե Պողոսյանն է ԲՀԿ-ից: Կողմ կոճակը սեղմել է 189 անգամ, իսկ «դեմ» ամենաշատը քվեարկել է Հայկ Սարգսյանը՝ «Իմ քայլից»: «Դեմ» կոճակը սեղմել է 30 անգամ:

Ամենաշատը հարց տվել ու ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը, իսկ ո՞վ է ամենաշատը բացակայել: Էական տարբերությունը նախորդ խորհրդարանների համեմատ նաև այստեղ է: Առաջ ամենաշատ բացակայողները գործարարներն էին, հիմա՝ ամենաշատ գործուղումների մեկնողները: Ամենաշատ բացակայողների առաջին տեղում վաղուց արդեն Գագիկ Ծառուկյանը չէ: ԲՀԿ-ի ղեկավարը բացակայողների նույնիսկ առաջին հնգյակում չկա: Իսկ առաջատարն այսուհետև Արուսյակ Ջուլհակյանն է՝ «Իմ քայլից»:

Խնդիր կա այս հանգամանքը որոշակիորեն հաշվի առնելու, որպեսզի չստեղծվի տպավորություն, թե շատ բացակայողը քիչ արդյունավետ է աշխատում, այնպես, ինչպես շատ խոսելը միշտ չէ, որ բացարձակ դրական ցուցիչ է:
 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

BACK_TO_TOP