23:13 10.02.2020
2020 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ, քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի գլխավորությամբ, արտագնա նիստ է անցկացրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները բազմակողմանի ուսումնասիրել և գնահատել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների դրսևորած վարքագծի վերաբերյալ բնութագրերն ու մյուս անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև անձնապես հանդիպել համապատասխան դատապարտյալների հետ՝ օրենքով սահմանված կարգով ուղղիչ հիմնարկի տեսակն ըստ մեկուսացվածության աստիճանի փոխելու որոշում կայացնելու համար:
Հանձնաժողովի նույն գործունեության շրջանակներում կազմակերպվել է ուղղիչ հիմնարկի տեսակը դեպի մեկուսացվածության առավել ցածր աստիճանի փոխելու խնդրանքով դիմած, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտվածների անհատական ընդունելություն, որի ընթացքում հանձնաժողովի անդամներն անմիջական պատկերացումներ են կազմել նշված անձանց անհատական հատկանիշների, բարոյահոգեբանական բնութագրերի, նրանց կողմից ներկայացված պատճառաբանությունների և դրանց հիմնավորումների, ինչպես նաև նրանց վարքագծի ու հնարավոր ռիսկերի վերաբերյալ:
Հանձնաժողովի աշխատանքներն ավարտելուց հետո քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ծանոթացել շենքային, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձանց պահման և նրանց կողմից պատժի կրման կարգին ու պայմաններին, վերջիններիս հետ կապված խնդիրներին:
Աշխատանքային այցի վերջում արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի կողմից հիմնարկի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ անցկացվել են մասնագիտական քննարկումներ, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել օրինականության ապահովմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ու դրսևորումների բացառմանը, մասնագիտական գիտելիքների և ծառայողական հմտությունների ու կարողությունների կատարելագործմանն ու դրանցից բխող գործելակերպի նոր ձևաչափերին, տրվել են նաև անհրաժեշտ պարզաբանումներ ու ցուցումներ:
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...
22:35 19.08.2025
Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:24 19.08.2025
Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակըՖուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...
22:12 19.08.2025
Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համարԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...